Զինվորներին կսովորեցնեն, թե լեռներում ինչպես դիմագրավել վտանգներին. ՊՆ-ն համագործակցում է ալպինիստների հետ

Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան առաջարկել է Պաշտպանության նախարարությանը համատեղ կազմել եւ իրականացնել զինծառայողներին լեռնային պայմաններում աշխատանքի առանձնահատկություններին ծանոթացնելու եւ վտանգներին դիմագրավելու հմտությունների ուսուցման ծրագիր:

Այս լուրը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ ինքն անձամբ է ընդունել ալպինիստների դիմումն ու փոխանցել գլխավոր շտաբ:

Հովհաննիսյանն այս նախաձեռնությունը որակեց «բավական լավը», իսկ ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քննարկումները ՊՆ-ի հետ արդեն սկսվել են, և այս ծրագիրն առաջիկայում կներդրվի նմանատիպ դասընթացի կարիք ունեցող բոլոր զորամասերում՝ ըստ տեղանքի:

«Հիմա մենք քննարկումներ ենք ունենում՝ հասկանալու համար, թե այդ ամենն ինչպես պիտի տեղի ունենա: Առաջիկա ամիսներին դա կորոշվի: Մի բան միանշանակ է. առաջիկայում այս ծրագիրը կգործարկվի Արցախի ու Հայաստանի բոլոր այն զորամասերում, որտեղ դրա կարիքը կա»,- ասաց Դանիելյանը:

Նա ընդգծեց, որ լեռնային մարզումներ հիմա էլ անցկացվում են զորամասերում: Իրենց առաջարկած ծրագրով փորձ է արվում ավելի կատարելագործել այդ դասընթացը՝ նպատակ ունենալով զինվորականներին դարձնել լեռնային տեղանքին ծանոթ եւ վտանգներից պաշտպանված:

«Հիմա զորամասերում կան ֆիզպատրաստության հրահանգիչներ, որ նաեւ պատասխանատու են լեռնային պատրաստության առումով: Մեր ծրագրով այդ հրահանգիչներին պիտի ուսուցանենք, որ նրանք արդեն տեղում ուսուցանեն զինվորներին: Դա ենթադրում է գրքեր, ծրագրեր, տեղ, գույք, վարժանքի համար համապատասխան հրամաններ նախապատրաստել: Այս աշխատանքն այն չէ, ինչ արվում է լեռնագնացների հետ, այն շատ ավելի բարդ գործընթաց է»,- նշեց Դանիելյանը:

Նրա խոսքով՝ իրենց թիմի դասընթացը հրահանգիչների հետ տեւելու է երեքից ինը ամիս, որից հետո նրանք, արդեն հաշվի առնելով իրենց զորամասերի տեղանքի առանձնահատկությունները, պիտի դասավանդեն զինծառայողներին:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Սյունիքի մարզում՝ զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ էր մնացել չորս պայմանագրային զինծառայող: Ձեռնարկված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել էին նրանցից երեքի դիերը: Փրկվեց միայն մեկը: ՀԺ-ի այն հարցին, թե արդյոք այս դեպքն է առիթ դարձել, որ ալպինիստների հետ ՊՆ-ի համագործակցության ծրագիրը գործարկվի, Դանիելյանը պատասխանեց. «Մենք նմանատիպ առաջարկով ՊՆ-ին դիմել ենք տարիներ շարունակ եւ որոշակի համագործակցության փորձ ունեինք երեք տարի առաջվանից, մեր այս ծրագրի հետ կապված քննարկումներ էլ ունեինք, երբ այս դեպքը եղավ»:

Կարո՞ղ էին փրկվել ձնահյուսի տակ մնացած զինծառայողները, եթե տիրապետեին այս ծրագրով նախատեսված հմտություններին՝ հարցին Դանիելյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ ծանոթ չէ դեպքի մանրամասներին, անձամբ չի եղել դեպքի վայրում:

Տպել
2182 դիտում

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը