Գեղարքունիքում ավարտվել է անասնագլխաքանակի հաշվառումը. նվազել է խոշոր, ավելացել մանր եղջերավոր անասունների գլխաքանակը

Գեղարքունիքի մարզում ավարտվել է անասնագլխաքանակի հաշվառումը, որի արդյունքներով նվազել է խոշոր, ավելացել մանր եղջերավոր անասունների գլխաքանակը:

Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության տվյալներով 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում հաշվառվել է 94 հազար 799 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որից 44 հազար 381-ը՝ կովեր են: 2019 թվականի հունվարի 1-ի համեմատ խոշորի քանակընվազել է 2434 գլխով, կամ՝ 5,2 տոկոսով: Մանր եղջերավորների քանակը 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 89 հազար 495 գլուխ՝ նախորդ տարվա նույն օրվա 89 հազար 460 գլխի դիմաց: Ընդ որում, մայրական կազմը եղել է 62 հազար 656 գլուխ՝ նախորդ տարվա հունվարի 1-ին գրանցված 60 հազար 992 գլխի դիմաց:

Մարզպետարանի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ նույն ժամանակահատվածում մարզի տնտեսություններում հաշվառվել է 15 հազար 985 գլուխ խոզ, որից մայրերը կազմել են 2994 գլուխ: Չնայած նախորդ տարվա հունվարի 1-ի համեմատությամբ խոզերի գլխաքանակն ավելացել է 337-ով, սակայն մայրերի գլխաքանակը նվազել է 226-ով: Նույն ժամանակահատվածում մարզում հաշվառվել է 283 հազար 537 թեւ թռչուն՝ նախորդ տարվա 285 հազար 141 թեւի դիմաց: Հաշվառվել է 41 հազար 291 մեղվաընտանիք, որոնք նախորդ տարվա համեմատ պակասել են 861 ընտանիքով: Ձիերի քանակը նախորդ տարվա համեմատ ավելացել է 80-ով՝ կազմելով 1417 գլուխ:

«Այս տարի եւս Գեղարքունիքի մարզպետի համապատասխան կարգադրությամբ ու հետեւողականությամբ համայնքների մեծ մասում ընտրանքային հաշվառման մասնակցել են մեր աշխատակիցները: Մեր կողմից ուսումնասիրվել է հաշվառման իսկությունը և ներակայացված թվերը միանգամայն իրատեսական են: Առաջիկայում կկատարվի անասունների համարակալում, որից հետո մենք կունենանք ավելի հստակ պատկեր ու փոխարենը չենք ունենա պետպատվերի շրջանակներում ստացվող պատվաստանյութերի ավելցուկ կամ անբավարարություն:

Այս ամսից արդեն պետք է սկսվեն բրուցելոզի նկատմամբ արյան շճաբանական հետազոտությունը, տուբերկուլինիզացիան, սիբիրախտի, դաբաղի, խշխշան պալարի եւ այլ հիվանդությունների դեմ պատվաստումները»,- ներկայացրել է մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետը:

Տպել
5111 դիտում

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման