ՄԱԿ-ը 2020 թվականը հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի. չկա բույսերի առողջություն՝ չկա կյանք

19/02/2020 schedule22:30

ՄԱԿ-ի կողմից 2020-ը հայտարարվել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի, որի շրջանակներում Հայաստանում մեկնարկել է բուսասանիտարիային նվիրված առաջին միջոցառումը: ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված սեմինարը միտված է նպաստելու բույսերի վնասատուների ազգային վերահսկողության և բուսասանիտարական հավաստագրման համակարգերի հզորացմանը: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ լրատվական ծառայությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, նրա խորհրդական Էլվիրա Միրզոյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) Հայաստանյան գրասենյակից:

Ողջունելով մասնակիցներին՝ Գեորգի Ավետիսյանը խոսել է երկրում բույսերի պաշտպանության անհանգստացնող վիճակի, գյուղատնտեսի մասնագիտության կարևորման, նաև բնապահպանության տիրույթում խնդիրը դիտարկելու անհրաժեշտության մասին: «Մենք չպետք է խնայենք ջանքերը վնասատուների ազդեցությունը բույսերի՝ հետևաբար նաև մեր տնտեսության վրա նվազագույնի հասցնելու համար, հատկապես հաշվի առնելով, որ երկրի տնտեսության գրեթե 30 տոկոսը կազմում է գյուղատնտեսությունը: Մենք պետք է մեզ վրա վերցնենք առաքելություն հասնելու նրան, որ գյուղացին հարգի ժամանակակից մոտեցումներն ու պրոֆեսիոնալի կարծիքը, ոչ թե առաջնորդվի նախնիների «100 տարվա փորձով»: Այս ոլորտում զարգացող աշխարհի հետ համահունչ քայլելու անհրաժեշտությունն օրախնդիր է»,- ասել է տեսչական մարմնի ղեկավարը:

Սեմինարի ընթացքում ՊԳԿ միջազգային փորձագետներ Ռոբերտ Ֆավրինը, Դավիդ ՄըքԿելլերը, տեխնիկական գծով պատասխանատու Պյոտր Վլոդարձայկը ներկայացրել են բույսերի վնասատուների վերահսկողության և բուսասանիտարական հավաստագրման միջազգային լավագույն փորձը՝ ընթացակարգերը, մեթոդները, ինչպես նաև քայլերի այն հաջորդականությունը, որը թույլ է տվել գրանցելու բույսերի արտահանման ու ներմուծման կարանտին վերահսկողության առավելագույն դրական արդյունք:

Բույսերի առողջության պահպանման միջազգային տարվանն ընդառաջ՝ 2019 թվականին Հայաստանում արվել է կարևորագույն քայլ. առաջին անգամ դասակարգվել են սանիտարական և բուսասանիտարական միջոցները: Այս կապակցությամբ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին երախտագիտության ու գնահատանքի նամակ է ուղարկվել ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հարցերով հանձնաժողովի անունից՝ առևտրի, ներդրումների և աշխատանքի ու համակցված համակարգերի նորարարական ծրագրերի ոլորտներում հետագա համագործակցության ակնկալիքով:

Տպել
1165 դիտում

Ինքնահրկիզման փորձը կանխվել է․ քաղաքացին տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է

Վարշամ Գևորգյանը մենամարտի առաջարկը ստացել է ադրբեջանական կողմից․ Կարեն Գիլոյանն ընդունել է MMA-ի մարզիկին

Ակնկալում ենք, որ 2021 թվականի տարեվերջում գնաճը կլինի 7.4 տոկոս. Գալստյան

Հայկական թիմերն իմացան եվրագավաթների իրենց մրցակիցներին

Բացվեց ամառային ուղևորափոխադրումների սեզոնը. Բաթումի է մեկնել այս տարվա առաջին գնացքը

Մրցունակ եմ Քոչարյանի և Փաշինյանի հետ. Անդրիաս Ղուկասյանը՝ Ֆրանսիայի հետ պայմանգիր կնքելու, Ռուսաստանից անջատվելու մասին

Դիանա Գասպարյանն անդրադարձել է գաղտնալսված հեռախոսազրույցին

Պարզվել է երկու մանկապարտեզներում արձանագրված աղիքային վարակի պատճառը. այն կաթնամթերքն է

Կենտրոնական բանկը վերանայել է 2021 թվականի տնտեսական աճի իր կանխատեսումը՝ 1.4-ից դարձնելով 4.6 տոկոս

Որոշ բունտար համայնքի ղեկավարների սպասում է Քրեական օրենսգիրքը, սպասում են ՔԿՀ-ները. Փաշինյանը՝ Գորիսում (տեսանյութ)

Բացահայտվել է Վանանդ գյուղի բնակչի սպանության դեպքը. ձերբակալվել է համագյուղացին (լուսանկարներ)

Նորբերտո Բալեկյանը հրաժեշտ է տվել «Ուրականի» խաղընկերներին ու բուժզննում անցել «Բոկա Խունիորսի» համար

Հրապարակվել է առաջին դասարանցիների համար պահանջվող փաստաթղթերի ցանկը

Խորհրդակցություն զորամասերից մեկում. քննարկվել են հետպատերազմյան իրավիճակում ծառայության կազմակերպման քայլերը

Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է Կարեն Կարապետյանին պաշտոն առաջարկել. նրանք այսօր հանդիպել են

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չի քննարկվել Բայդեն-Էրդողան հանդիպման ժամանակ

ԳԹԿ-ն հրապարակել է «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի միասնական քննության թեստերն ու պատասխանները

Թուրքիայի դրոշներ այրող Դաշնակցությունը, Պողոս Պողոսյանին սպանողներին ընտրելով, կայրի հենց Դաշնակցության դրոշը. Փաշինյան

Ստույգ տեղեկություն չի լինի մեղադրյալների կարգավիճակի մասին. Քոչարյանի և Գևորգյանի նիստը կլինի ընտրություններից հետո

Էրդողան-Մակրոն հանդիպումը Բրյուսելում անցել է խաղաղ մթնոլորտում

«Ինչի՞ անգլերեն չընտրեցի, այ մարդ, էս ինչ դժվար թեստ էր». դիմորդներն այսօր միասնական քննություն հանձնեցին Հայոց լեզվից

Տիգրան Ավինյանն արձակուրդ է տվել Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանին

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով

«Արզաքանցյանը հավասար է Փաշինյանին, Քոչարյանին և առաջ է անցել Ծառուկյանից». թեկնածուն աղյուսակ ու գրաֆիկ է հրապարակել

Առաջարկվում է Հայաստանում կազմակերպել ավիացիոն մասերի արտադրատեսակների արտադրություն. քաղավիացիան իրազեկում է

Հարձակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նոր Նորքի շտաբի վրա. կոտրել են ապակե դռները (լուսանկարներ)

Փարիզը ողջունել է 15 հայ գերիների ազատ արձակումը

Սակրավորներն Արցախում շարունակում են զինամթերքի վնասազերծման աշխատանքները. այսօր ներառված է 3 շրջան

7 անշարժ գույք, 2 ավտոմեքենա. «Արդար Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նորիկ Նորիկյանի ունեցվածքը

Հանկարծ որևէ մեկը չփորձի սիսիանցիներին սպառնալ կամ ակնարկներ անել, թե «լավ կլինի». Նիկոլ Փաշինյան

Ուկրաինայում ՀՀ դեսպանն ավարտում է իր լիազորություններն այդ երկրում

Կրեմլը հայտնել է Պուտինի ու Բայդենի բանակցության թեմաները

Պարտված ուժն ուզում է դուբինկաների տակ ընկնել. այդ հնարավորությունը չենք տա. ՔՊ-ն որոշել է հանրահավաքն անել մեկ օր շուտ

Լոռու փոխմարզպետն ազատվել է. նա այլ պաշտոնի է նշանակվել

Սյունիքը ոմանց համար հայրենիք չէ, այլ մաքսային տերմինալ, օֆշորային համարները լցնելու միջոց. Փաշինյանը՝ Սիսիանում

Հասմիկին հաջողվեց հուզել, իսկ Ռոբերտ Ամիրխանյանի երաժշտության համադրությունը չտեսնված էր. Գյումրու թատրոնը Երեւանում էր

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 82 նոր դեպք

ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ավտոերթով հասել է Սյունիք. չնախատեսված կանգառ «Զանգերի» մոտ (տեսանյութ)

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով կեղծ փողերի ապօրինի շրջանառության դեպք․ ԱԱԾ (տեսանյութ)

ԱԺ նիստն ընդմիջվեց. ներկա էր ընդամենը 12 պատգամավոր