Մարդու իրավունքների դպրո՞ց, բազմաբնակարան շե՞նք, թե՞ ռեստորան. ինչու քաղաքապետարանը հետ վերցրեց հատկացրած տարածքը

Վանաձոր քաղաքի կենտրոնական՝ Տիգրան Մեծ պողոտայի թիվ 1 հասցեի 1.475 քմ մակերեսով տարածքը 2003 թ.-ին անհատույց տրամադրվել էր Հայաստանի սահմանադրական իրավապաշտպան կենտրոնին մարդու իրավունքների հայկական դպրոց կառուցելու նպատակով: Անցել է 17 տարի, անբարեկարգ ու անխնամ տարածքում դպրոցի կառուցման մասին փաստում է միայն ցուցանակը:

Վանաձորի քաղաքապետարանը նախորդ տարի ուժը կորցրած է ճանաչել նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի՝ տարածքն Իրավապաշտպան կենտրոնին անհատույց տրամադրելու մասին որոշումը, պայմանագիրը միակողմանի խզել է ու հողը դարձրել համայնքային: Պատճառը դպրոցի շենքը 17 տարի շարունակ չկառուցելն է:

Հայաստանի սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի (ՀՍԻԿ) տնօրեն Գեւորգ Մանուկյանը, սակայն, ՀԺ-ի հետ զրույցում նշեց, թե պայմանագիրը դեռ չի խզվել: «Նախորդ տարվա կեսերին քաղաքապետարանը մեզ գրություն ուղարկեց, մենք պատասխանեցինք… իրենք մտադիր էին եւ մտադիր են այդ տարածքում կառուցել ռեստորանա-հյուրանոցային համալիր: Մենք գրեցինք՝ անընդունելի է դպրոցի փոխարեն նման բան կառուցել»,- ասաց Գեւորգ Մանուկյանը՝ շարունակելով ներկայացնել տարածքի շուրջ ստեղծված թնջուկի իր տեսակետը. «Նախորդ տարվա փետրվարին «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումին ներկայացրել էինք դպրոցի կառուցման ծրագիրը: Ինչ-որ խարդավանքներով մեր դպրոցի ծրագիրն այդ ֆորումից հանվել էր, փոխարենը քաղաքապետարանն այդ տարածքի մասով իր ծրագիրն էր ներկայացրել, ու փաստորեն մեր ծրագիրը հանվեց, բայց եթե մենք ներկա լինեինք ֆորումին, իրենք կմերկացվեին, թե ինչպես եղավ, որ տարածքում պետք է դպրոց կառուցվի, բայց դուք ուզում եք հյուրանոց կառուցել: Մեզ մարզպետարանի ծրագրերի բաժնից զրկեցին ֆորումին ներկայանալ»:

Գեւորգ Մանուկյանն ասում է՝ ամեն տարի պարտաճանաչ վճարել է հողի հարկը: Նախորդ տարվա երկրորդ կիսամյակին հերթական վճարման ժամանակ քաղաքապետարանի աշխատակիցը հայտնել է, որ տարածքն իրենց չի պատկանում. «Ես էլ կադաստրից այս տարվա հունվարին տեղեկանք եմ վերցրել, որ տարածքը պատկանում է մեր կազմակերպությանը: Այն լուրը, որ տարածքը վերցրել են, իրականությանը չի համապատասխանում, իրենք երեւի տատանվում են, եթե իրենք վճռական քայլ անեն, մենք էլ իրենց կմերկացնենք, որ ոչ բարոյական նպատակներով դպրոցի փոխարեն ինչ են կառուցելու»,- ասաց Մանուկյանը:

Նշեց, որ թեպետ ստացվել է քաղաքապետի որոշումը՝ պայմանագիրը խզված լինելու մասին, իրենք դա չեն ընդունել, փոխարենն առաջարկել են սխալ քայլ չանել. «Ես ենթադրում եմ, որ մեր պատասխան-նամակից հետո իրենք իրենց որոշումը կասեցրել են»:

Հայաստանի սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի տնօրենն ասում է՝ դպրոցի կառուցման համար 1.5-2 մլն մլն դոլար է հարկավոր, որը գտնելն իրենց համար հեշտ չէ. «10 տարուց ավելի մենք բոլորին դիմել ենք, հիմա շանս կար, որ ֆորումին ներկայանայինք, մեզ խանգարեցին»:

Շենքի կառուցման համար դեռ տարիներ առաջ դրամահավաք իրականացվեց՝ «Իմ բաժին քարը մարդու իրավունքների Հայկական դպրոցի շենքի պատին» խորագրով: Նմանատիպ եւս մի քանի դրամահավաքներ են արվել: Ընդհանուր առմամբ, ըստ Մանուկյանի, շենքի կառուցման նպատակով հավաքվել է մոտ 4-5 մլն դրամ գումար, որն այս պահին էլ առկա է. «Այսքան տարիների ընթացքում շատերն են աչք ունեցել այդ տարածքի վրա, բայց նախկին քաղաքապետները պահել են, հարուստներին չեն տվել տարածքը, հիմա փաստորեն համայնքային ու մարզային իշխանություններն ուզում են վերցնել ու հանձնել»:

Մանուկյանը չի հերքում՝ եթե նայեն օրենքի տառով, քաղաքապետարանն իրավունք ուներ վերցնել տարածքը, բարոյական առումով՝ ոչ:

Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության պետ Սուրեն Աբովյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ պայմանագիրն արդեն խզված է: «Վանաձոր համայնքի ղեկավարի 2019 թ.-ի մայիսի 3-ի 784 որոշմամբ 2003 թ.-ի օգոստոսի 4-ի թիվ 6-104 որոշումն ուժը կորցրած է ճանաչվել, եւ օգոստոսի 7-ի թիվ 366 պայմանագիրը լուծվել է: Հիմք է հանդիսացել իմ զեկուցագիրը քաղաքապետին, որտեղ ներկայացրել եմ, որ տարածքը, որը տրված է եղել անհատույց, ունեցել է նպատակային նշանակություն եւ հստակ ժամանակացույց, սակայն որեւէ բան չի արվել: Համապատասխան գործընթացն անցնելով՝ լուծել ենք պայմանագիրն ու Գեւորգ Մանուկյանին տեղեկացրել, ինքն էլ չի բողոքարկել»,- ասաց Սուրեն Մանուկյանը՝ նշելով, որ պայմանագիրը լուծվել է 2019 թ.-ի մայիսին:

Աբովյանն ընդգծում է՝ ՀՍԻԿ-ի տնօրենին ասվել է, որ երբ առարկայական ծրագիր կլինի, ինչպես նաեւ ֆինանսական միջոցներ, այդ ժամանակ կարող են նոր հողհատկացում անել:

Բաժնի պետը նշում է, որ նախորդ տարի քաղաքաշինության կոմիտեի հետ տվյալ հատվածում բազմաբնակարան շենք կառուցելու ծրագիր են կազմել: Քաղաքապետարանն էլ առաջարկել է նախկինում այդտեղ եղած շենքի տեսքով նոր շենք կառուցել: Չի հերքում՝ կառուցվող շենքի 1-ին հարկը գուցե եւ լինի ռեստորան, այդտեղ, ըստ նրա, խնդիր չկա: Բաժնի պետը չի հերքում նաեւ, որ տարածքի ծրագիրը ներկայացվել է նաեւ «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումում, ներդրողներ լինելու դեպքում ծրագիրը կյանքի կկոչվի:

Տվյալ տարածքը, ըստ ճարտարապետի, համայնքային սեփականություն է, իսկ թե ինչու է կադաստրում հունվարի դրությամբ պատկանել ՀՍԻԿ-ին, ասաց. «Մեր որոշումը մենք նաեւ կադաստր ենք մուտք արել, հնարավոր է՝ բազայում տեխնիկական խնդիր լինի…»:

Տպել
3638 դիտում

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են