Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է ՀՀ քաղաքացիություն շնորհել Իտալիայի քաղաքացի 105-ամյա Նուրհան Բողոսի Յուսուփովիչին: Վարչապետն այս մասին գրառում է արել ֆեյսբուքի իր էջում՝ փաստաթուղթը համարելով հիշարժան: 

«Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. ՀՀ նախագահին առաջարկել եմ մեր հայրենակից 105-ամյա Ն.Յ.-ին ՀՀ քաղաքացիություն շնորհել՝ իր դիմումի համաձայն: Ն.Յ.-ն ծնվել է 1915 թվականին, Արեւմտյան Հայաստանում, ներկայումս բնակվում է Հայաստանի Հանրապետությունում եւ 105 տարեկանում ցանկացել է ՀՀ քաղաքացիություն ընդունել՝ ունենալով Իտալիայի քաղաքացիություն:

Աշխարհի յուրաքանչյուր հայ պիտի ունենա ՀՀ քաղաքացիություն։ Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացի»,-գրել է վարչապետը:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը տեղեկացրել էր, որ Իտալիայի քաղաքացի 105-ամյա Նուրհան Բողոսի Յուսուփովիչը ցանկություն է հայտնել դառնալ ՀՀ քաղաքացի: Վարչության աշխատակիցները դիմումն ու փաստաթղթերը բացառության կարգով ընդունել էին նրա տանը: 

 

Տպել
1734 դիտում

Առաջիկա օրերին սպասվում է ձյան եւ անձրեւի տեսքով տեղումներ. կցրտի մինչեւ 10-12 աստիճանով

AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ ՀՀ պարետ

Ուկրաինայի հայերը ֆինանսավորել են վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը

Ռուսաստանի օդային սահմանը փակ է, սակայն կիրականացվի հատուկ չվերթ դեպի Երևան. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Հեռավար ուսուցումն իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն Կոտայքի մարզին տրամադրել է համակարգիչներ և պլանշետներ

Արցախի բուժհաստատություններում հիվանդասենյակներ են առանձնացրել կորոնավիրուսով կասկածվողներին մեկուսացնելու համար

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Կոտայքի մարզում քաղաքացին հոսանքահարվել է էլեկտրասյան վրա և մահացել

Հայաստանում կորոնավիրուսով հաստատված հիվանդների թիվը հասավ 822-ի. 52 նոր դեպք է ավելացել

Երեւանի Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի քարերը պոկվել, ընկել են

Այսօր Ծաղկազարդ է՝ մանուկների օրհնության օրն ու Ավագ շաբաթի մեկնարկը

Ջրաշեն գյուղի թռչնաբուծարանի մոտ ավտոմեքենան թեքվել է դեպի ձորը

Բակո Սահակյանի գլխավորությամբ Արցախում կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքների հանձնաժողովի նիստ է գումարվել

Մեր նպատակը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է. վարչապետ (տեսանյութ)

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն լիցենզիայից չի զրկվել. կոմիտեն հայտարարություն է տարածել

Վերակենդանացման բաժանմունքներում 25 հիվանդ կա. նրանցից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Կորոնավիրուսը, Արմեն Մուրադյանը եւ նախարարի պորտֆելը

ՀՀ մարզերում ձյուն է տեղում, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Արցախում առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել, մեկուսացվածներ ևս չկան

Աբովյանի բնակարաններից մեկում 62-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել