Առանց գենդերային բաղադրիչի ներառման՝ հասարակության սոցիալ-տնտեսական զարգացումը չի կարող լիարժեք լինել․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գենդերազգայուն բյուջետավորման (ԳԶԲ) վերաբերյալ իրազեկման սեմինարին: Այս մասին տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:

«Գենդերային հավասարության ապահովումը կարևոր խնդիր է, քանի որ անհավասարությունն ու խտրականությունը, ռեսուրսների և հնարավորությունների անհամաչափ հասանելիությունը հասարակության առաջընթացի լուրջ խոչընդոտներ են։ Եվ քանի որ մեր հասարակության առաջնային խնդիրներից է կայուն սոցիալ- տնտեսական զարգացման ապահովումը, առանց գենդերային բաղադրիչի ներառման այն չի կարող լիարժեք լինել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարությունը՝ արժևորելով գենդերային քաղաքականության առաջնահերթ ուղղություններն ու հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավունքների ու հնարավորությունների իրացման նպաստավոր պայմանների ստեղծումը։ Նախարարի տեղակալը կարևորել է ռազմավարական ծրագրով առաջարկվող այն միջոցառումների իրականացումը, որոնք ուղղված են հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի բոլոր ոլորտներում գենդերային բաղադրիչի ներառմանը, գենդերային հավասարության հասնելու ազգային մեխանիզմի ստեղծմանը և այլն։

«Երբ քննարկում էինք երեխաների պաշտպանության ոլորտում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը՝ մասնավորապես, երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելելու քաղաքականությունը, փորձում էինք հասկանալ՝ արդյոք այն ունի՞ սեռային բաշխվածություն, ավելի հաճախ աղջիկներն են ընտանիքից դուրս մնո՞ւմ, թե՞ տղաները։ Սա պարզ հարց է, բայց ցույց է տալիս գենդերային զգայուն բյուջետավորման այն արդյունքը, որը կարող ենք ունենալ և այն արդյունավետությունը, որը կարող ենք ապահովել կոնկրետ քաղաքականությունների մակարդակում»,- պարզաբանել է Ժաննա Անդրեասյանը։

Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության վարչության պետի տեղակալ Գրեգորի Ցուրիսը համոզմունք է հայտնել, որ քննարկումը ևս մեկ քայլ է լինելու դեպի առաջ և որ առաջընթաց է արձանագրելու բյուջետային գործընթացի բարելավման առումով։

«Եվրամիության համար սա շատ կարևոր ոլորտ ու թեմա է, որովհետև գենդերային հավասարության ապահովումը, ինչպես նաև բոլոր տեսակի խտրականությունների վերացումը Եվրամիության կողմից տրամադրվող օժանդակության հիմնասյուներից է։ Շատ ուրախ ենք տեսնել, որ Հայաստանը վերանայել է գենդերային քաղաքականությունը 2019-2023 թվականների համար, որն ուղղված է գենդերային անհավասարության նվազեցմանը և խտրականության բոլոր դրսևորումների դեմ պայքարին։ Պետք է նկատել, որ գենդերազգայուն բյուջետավորումը ներառում է ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական «օգուտները» և ավելի շատ տեղեկացված լինելով՝ հնարավոր է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել և լուծել ոլորտում առկա խնդիրները»,- նշել է Գրեգորի Ցուրիսը։

Սեմինարի ընթացքում ներկայացվել է գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարության գերակայությունները՝ կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործման, սոցիալ-տնտեսական ոլորտում գենդերային խտրականության հաղթահարման, կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնման, գենդերային խտրականության կանխարգելման, առողջապահության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ և այլն։

Կարևորվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց աշխատաշուկա վերադառնալու հնարավորությունների ընդլայնման, գործատուների շրջանում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ կարծրատիպերի վերացման, կնոջ տնտեսական դերի արժևորման, գյուղաբնակ կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնման, պտղի սեռով պայմանավորված՝ հղիության արհեստական ընդհատումների թվի իջեցման ապահովումը։

Սեմինարի մասնակից կողմերը ռազմավարության իրականացման արդյունավետության կարևոր նախապայման են համարել պետական տարբեր կառույցների միջև միջգերատեսչական սերտ համագործակցությունը, ինչպես նաև ակտիվ կապը պետական, մասնավոր և հասարակական սեկտորների միջև։

Տպել
1063 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում