Արարատի մարզում հանցագործություն կատարած անչափահասների թիվն ավելացել է 42%-ով

Արարատի մարզի դատախազության կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ մարզի տարածքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների քանակը դինամիկ աճում է: Մասնավորապես, եթե 2018 թ. մարզում 19 անչափահասների կողմից կատարվել է հանցագործության 27 դեպք, ապա 2019 թ. 27 անչափահասների կողմից կատարվել է 34 հանցագործություն: Այսինքն՝ առերևույթ հանցագործություն կատարած անչափահասների թիվն ավելացել է 42%-ով, իսկ հանցագործության դեպքերը՝ 26%-ով: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Հանցանք կատարած 27 անչափահասներից 12-ը սովորում են հանրակրթական դպրոցներում: Ընդ որում, վերջիններիցս 5-ի կողմից 6 դրվագ հանցագործությունները կատարվել են դպրոցների տարածքում: Ավելին՝ այդ հանցագործություններից երեքը կատարվել են դասապրոցեսի ընթացքում, մեկը՝ դանակի գործադրմամբ։

Ըստ ծանրության աստիճանի՝ արձանագրված 34 հանցագործության դեպքերից 22-ը եղել է ոչ մեծ ծանրության, 8-ը՝ միջին ծանրության, 3-ը՝ ծանր և 1-ը՝ առանձնապես ծանր հանցագործություններ։ Ընդ որում, 2018 թ. առանձնապես ծանր հանցագործություն չէր գրանցվել: Նշված դեպքերով 6 քրեական գործ 9 անձի նկատմամբ՝ 12 դրվագ հանցագործության դեպքով, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 26 դեպքով նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել է ոչ արդարացման հիմքով:

Վիճակագրությունը փաստում է, որ մարզի տարածքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերի տարեց տարի արձանագրվող աճին զուգահեռ նվազման միտումով փոխվում է հանցավոր արարքներ կատարող անչափահասների տարիքային շեմը, ինչին հակառակ՝ հանցագործությունների ծանրության աստիճանը փոխվում է առավել ծանրության ուղղությամբ: Առավել վտանգավորն այն է, որ, ըստ քրեական գործի նյութերի, հանցավոր արարքներ կատարման արմատներում քրեական ենթամշակույթին բնորոշ տարրերն ու մտածողությունն է։

Մարզի դատախազությունում կատարված վերլուծությունները թույլ են տալիս եզրակացնելու, որ մազում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների քանակն աճում է անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքների աշխատակիցների կողմից հանցագործությունների նախականխման և կանխման գործառույթների ոչ պատշաճ իրականացման, դպրոցներում դասապրոցեսի ընթացքում շրջայցեր չկատարվելու, նշված բաժանմունքների և դպրոցների միջև փոխգործակցության ցածր մակարդակի ֆոնին։ Աճին նպաստել է նաև անչափահասների կրթության, դաստիարակության և վարքի նկատմամբ դպրոցների ղեկավար կազմի, մանկավարժական կոլեկտիվների և Արարատի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից ոչ բավարար հսկողությունը և դպրոցում աշակերտների ազատ ժամանակի ոչ ճիշտ կազմակերպումն օգտագործումը: Բացի այդ՝ էական նշանակություն ունի նաև արդեն իսկ հանցանք կատարած անչափահասների կյանքի, դաստիարակության պայմանների, ընդհանուր զարգացման, կրթական մակարդակի, դրսևորած ուսման առաջադիմության և վարքի, ուսումնական հաստատությունում և դրանից դուրս անչափահասին շրջապատող սոցիալական միջավայրի և այդ միջավայրում վերջինիս դերի, այսինքն՝ հանցանքի կատարմանը նպաստող պատճառների և պայմանների պարզման ուղղությամբ անբավարար աշխատանքի իրականացումը։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակից բխող հրատապ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ ՀՀ Արարատի մարզի դատախազը միջնորդագրեր է ներկայացրել ՀՀ Արարատի մարզպետ Գ․ Սարգսյանին, ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Ն․ Դուրյանին, ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության պետ Ա․ Գրիգորյանին և ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի տեղակալ Ա․ Մաթևոսյանին:

Առաջարկվել է յուրաքանչյուր գերատեսչության իրավասությունների սահմաններում ձեռնարկել միջոցներ մարզի տարածքում անչափահասների հանցավորության վիճակի հետագա վատթարացումը կանխելու, առավել ռիսկային անչափահասների վարքագծի նկատմամբ իրավասու մարմինների, ուսումնական հաստատությունների վերահսկողությունն ուժեղացնելու, նրանց առօրյայի կազմակերպման, նշված պետական օղակների միջև գործակցության առարկայական մեխանիզմներ գործադրելու, ինչպես նաև այլ գործողություններ իրականացնելու ուղղությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով դրանց արդյունքների մասին տեղեկացնել մարզի դատախազությանը:

Տպել
885 դիտում

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել