Փարիզում ոստիկանները արգելափակել են ցուցարարների ճանապարհը դեպի խորհրդարան

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերը շարունակվում են: Փարիզի ոստիկանությունը ցուցարարների առջեւ այսօր փակել է դեպի Ազգային ժողով տանող ճանապարհը:

Ավելի վաղ ցուցարարները հաղորդել էին իրենց երթուղին՝ նշելով, որ քայլելով անցնելու են Գարնյե օպերան եւ հասնելու են Ազգային ժողովի շենք, որտեղ այսօր նախատեսված էր կենսաթոշակային բարեփոխումների օրինագծի քննարկումը:

Ցուցարարների ճանապարհը փակվել է մի քանի ոստիկանական մեքենաների կայանման պատնեշով:

Նշենք, որ չնայած դեռ նախորդ տարեվերջից մինչ օրս շարունակվող բողոքի ցույցերին եւ զանգվածային գործադուլներին, Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների մասին աղմկահարույց օրենքի նախագիծն արդեն մտել է Ազգային ժողովի հատուկ հանձնաժողով՝ պառլամենտի ստորին պալատ: Փաստաթղթում իրականացվել է ավելի քան 22 հազար փոփոխություն, որից ավելի քան 19 հազարը՝ խորհրդարանի ընդդիմադիր ուժի կողմից, որի ղեկավարն է Ժան-Լյուկ Մելանշոնը:

Հիշեցնենք, դեկտեմբերի 5-ից՝ բողոքի ցույցերի մեկնարկից մինչ օրս Ֆրանսիայում  բազմաթիվ ակցիաներ եւ ցույցեր են տեղի ունեցել, որոնց ակտիվ մասնակցություն են ունեցել ամենատարբեր մասնագիտությունների տեր անձինք՝ վարորդներից, հավաքարարներից ու պահակներից մինչեւ փաստաբաններ, դասախոսներ, բժիշկներ, մանկավարժներ եւ այլք: Բողոքի հսկա ալիքի հետեւանքով երկրի ամբողջ տարածքում ավելի քան 1 ամիս խաթարված էր հասարակական տրանսպորտի աշխատանքը՝ ներառյալ  մետրոյի, գնացքների, միջքաղաքայի երթուղիների: Ներկա պահին կաթվածահար տրանսպորտային համակարգի աշխատանքը կարգավորված է, սակայն ցույցերը շարունակվում են:

Տպել
453 դիտում

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը կազմում է 921. գրանցվել է 28 նոր դեպք, կա 1 նոր մահ

Երեկ Էջմիածնում մահացած հայտնաբերված տղամարդը Լուսագյուղի 32-ամյա բնակիչ էր

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը․ օրակարգում ներառված է 51 հարց

Երևանի բուսաբանական այգու վարձակալության պայմանագրերում ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել

Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում ապրիլի 24-ին Ցեղասպանության նվիրված բոլոր միջոցառումները չեղարկվել են

Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին կատարվում են ընթացիկ ամառային սպասարկման աշխատանքներ

Դիլիջան քաղաքի տներից մեկում հայտնաբերվել է դի. ԱԻՆ աշխատակիցներն ախտահանել են տարածքը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1.500.000-ը. Worldometers

Ալավերդի քաղաքում ամբողջությամբ այրվել է ոչ բնակելի տնակ

Lexus-ը բախվել է Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրի շենքի պատին. կա վիրավոր

Կորոնավիրուսով վարակված 4-ամյա երեխան համալսարանական հիվանդանոցում վիրահատվել է

Թրամփը նոր մամուլի քարտուղար է նշանակել. նախագահի պաշտոնավարման 3 տարում նա 4-րդ խոսնակն է

Բորիս Ջոնսոնը շարունակում է մնալ ինտենսիվ թերապիայի բաժամունքում. վիճակը կայուն է

Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքները. ՊՆ

ԱՄՆ-ը մահերի թվի նոր ռեկորդ է սահմանում, Եվրոպան ազդարարում է համաճարակային ճգնաժամի թուլացման մասին

Հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ 758 պացիենտ բուժում է ստանում. 4571 թեստ բացասական արդյունք է գրանցել

Միայնակ տարեցներն ու հաշմանդամություն ունեցողները մեկ ամիս սննդի ու հիգիենիկ պարագաների կարիք չեն ունենա

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել

9 հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխվել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ. վարչապետ

Ալափարսում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի կրային թերթաքարով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենա