Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետներն այցելել են Պետական եկամուտների կոմիտե

17/02/2020 schedule10:55

Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետներ Ջոնաթան Ֆելոուզը և Սիվ Ռինգստրոմը փետրվարի 10-ից 14-ն այցելել են Պետական եկամուտների կոմիտե՝ մասնակցելու Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրի շրջանակում 2019թ. մայիսին իրականացված դիագնոստիկ առաքելության արդյունքում ներկայացված առաջարկների հիման վրա գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներին։

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ  ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը փորձագետների հետ հանդիպմանը կարևորել է ծրագրի շրջանակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ու Համաշխարհային մաքսային կազմակերպության միջև արդյունավետ համագործակցության շարունակականությունը։ Միքայել Փաշայանը հյուրերին ներկայացրել է նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության «Առևտրի դյուրացման մասին» համաձայնագրի դրույթների կատարման ու այդ համատեքստում իրականացվող բարեփոխումներին ուղղված կոմիտեի իրականացրած և նախատեսվող քայլերը: Մասնավորապես՝ մաքսային ձևակերպումների պարզեցման, սահմանային հսկողություն իրականացնող այլ մարմինների և ՊԵԿ-ի միջև արդյունավետ համագործակցության, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանն ուղղված աշխատանքները, այդ թվում՝ էլեկտրոնային մաքսային ծառայությունների ոլորտում Պետական եկամուտների կոմիտեի արձանագրած առաջընթացը։

Այցի շրջանակում ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների ղեկավարների և ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել և լրամշակվել է նաև 2019 թվականի մայիսին իրականացված առաքելության արդյունքում ՀՄԿ փորձագետների առաջարկների հիման վրա մշակված ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանի նախագիծը: Նպատակն է՝ հաստատել «Առևտրի դյուրացման մասին» համաձայնագրի դրույթների իրականացմանն ուղղված՝ վերոնշյալ առաջարկներով նախատեսված գործողությունների կատարման պատասխանատուներին՝ ըստ առանձին ստորաբաժանումների:

Այցի արդյունքում ամբողջացվել է «Առևտրի դյուրացման մասին» համաձայնագրի դրույթների իրականացմանն ուղղված առաջարկների և դրանցով նախատեսված գործողությունների ծրագիրը, ինչպես նաև ուղենշվել են համաձայնագրի շրջանակում առևտրի դյուրացման ուղղությամբ իրականացվելիք անհրաժեշտ քայլերը և համագործակցության ուղղությունները:

Տպել
427 դիտում

Բարեկարգվել է Բաղրամյան համայնքի մանկապարտեզի բակը

ԱԱՏՄ աշխատակիցները Վանաձորում ստուգայց են իրականացրել պետական մի շարք հիմնարկներում

Հունան Պողոսյանը վաղը կազատվի պաշտոնից․ հարցը ներառված է Կառավարության նիստի օրակարգում

Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Բելգիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձև

Արցախում ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու նախագիծ չկա․ առայժմ չկա․ ԱԺ մամուլի պատասխանատու Ռուդոլֆ Մարտիրոսյան

Թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել․ երկու անձ ձերբակալվել է

Հայաստանի հավաքականի դարպասապահը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանում

Հաղթանակը նվիրեցինք ամբողջ հայ ժողովրդին և նրանց ովքեր առաջնագծում էին. Կապառոս

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են

Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրն ավարտվեց երկու ոչ-ոքիներով

Արա Այվազյանը և ԿԽՄԿ ներկայացուցիչները քննարկել են գերիների և անհայտ կորածների որոնողական աշխատանքների հարցը

Երևան-Մեղրի ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ վարորդը տեղում մահացել է

Ադրբեջանը ՄԻԵԴ-ին խնդրել է երկարաձգել 9 հայ ռազմագերու և նրանց փոխանակման մասին տեղեկության տրամադրման ժամկետը

Մեր դպրոցը չկա, ցրիվ են տվել թուրքերը. արցախցի շատ աշակերտներ դեռ հաճախում են հայաստանյան դպրոցներ

ԱՀ նախագահը հանդիպել է անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ

Տիգրան Ավինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակությանը

Ազատության հրապարակից մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթ

Գյումրու տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել․ ԱԻՆ

Հանրապետության հրապարակում այս տարի տոնածառ չի լինի