ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։

ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձան հայ-կիպրական օրակարգի մի շարք հարցերի՝ գոհունակությամբ ընդգծելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա խարսխված միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը: 

Նախարարներ Մնացականյանն ու Խրիստոդուլիդեսը հանգամանալից քննարկեցին 2019 թ․ հիմնված Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ մեխանիզմի զարգացման հեռանկարները ու 2020 թ․ ապրիլին Երևանում նախատեսվող առաջին գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների մանրամասները։

Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության հարցերին՝ այդ առնչությամբ կարևորելով ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության իրավական նոր հիմք հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ 

Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ: Կողմերն ընդգծեցին տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանման և ամրապնդման գործում միջազգային համագործակցության կարևորությունը:

Տպել
441 դիտում

«Ովքեր ՀԴՄ կտրոն չեն թողարկել, այս ծրագրով որեւէ աջակցություն չեն ստանա»․ կառավարությունը եւս 1 միջոցառում հաստատեց

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 10 հազարը. մահացել է 76 մարդ

Այս գիշեր բավականին լարված էինք, որովհետեւ ցրտահարության վտանգ կար․ վարչապետ

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հրապարակել է «Դոմոդեդովո»-ում մնացած և չվերթի սպասող քաղաքացիների ցանկը

Ատամների տակ ամբողջը թարախակալած էր․ COVID-19-ով վարակված երեխան, որը վիրահատվել էր, այժմ իրեն լավ է զգում

Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների համար ստեղծվեց «Լեռնային Հայաստան» հանգստայն տուն հիմնարկը

Կառավարությունը հստակ ռազմավարություն ունի, թե ինչպես է հաղթահարելու ճգնաժամը․ Նիկոլ Փաշինյան

Վաղվանից ցուցումով բոլոր բուժաշխատողներին, թոքաբորբով հիվանդ ՀՀ բոլոր քաղաքացիներին կթեստավորենք․ վարչապետ

Կորոնավիրուսով վարակված արցախցու վիճակը կայուն է. Արցախում թեստավորվել է եւս 3 անձ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը կազմում է 921. գրանցվել է 28 նոր դեպք, կա 1 նոր մահ

Երեկ Էջմիածնում մահացած հայտնաբերված տղամարդը Լուսագյուղի 32-ամյա բնակիչ էր

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը․ օրակարգում ներառված է 51 հարց

Երևանի բուսաբանական այգու վարձակալության պայմանագրերում ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել

Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում ապրիլի 24-ին ցեղասպանությանը նվիրված բոլոր միջոցառումները չեղարկվել են

Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին կատարվում են ընթացիկ ամառային սպասարկման աշխատանքներ

Դիլիջան քաղաքի տներից մեկում հայտնաբերվել է դի. ԱԻՆ աշխատակիցներն ախտահանել են տարածքը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1.500.000-ը. Worldometers

Ալավերդի քաղաքում ամբողջությամբ այրվել է ոչ բնակելի տնակ

Lexus-ը բախվել է Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրի շենքի պատին. կա վիրավոր

Կորոնավիրուսով վարակված 4-ամյա երեխան համալսարանական հիվանդանոցում վիրահատվել է