Հարգելի ընկեր, մենք անհամբեր սպասում ենք ձեզ. Մոլդովայի նախագահը՝ ՀՀ վարչապետին (տեսանյութ)

Գերմանիայի Մյունխեն քաղաքում այսօրվանից մեկնարկած անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդիպեց Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ։

Փաշինյանն ասաց, որ շատ ուրախ է կրկին տեսնել Դոդոնին, որին շատ հաճախ է հանդիպում միջազգային տարբեր համաժողովների ընթացքում:

ՀՀ վարչապետը նկատեց սակայն, որ այդ հանդիպումների ինտենսիվությունը պետք է վերածել տնտեսական հարաբերություններում ինտեսիվության: «Ես կարծում եմ, որ մեր քաղաքական հարաբերությունները փայլուն են, բայց ցավոք, մենք չենք կարող պարծենալ մեծ ապրանքաշրջանառությամբ: Ես կարծում եմ, որ մեր այցի գլխավոր հարցը մեր տնտեսական կապերը բարելավելն է, եւ փորձել կազմակերպել հանդիպում մեր բիզնես շրջանակների միջեւ, որպեսզի նրանց խրախուսենք գտնել հնարավորություններ ապրանքաշրջանառության մեծացման համար»,- ասաց Փաշինյանը:

«Հարգելի ընկեր»,- ողջունելով Նիկոլ Փաշինյանին, ասաց Մոլդովայի նախագահը եւ շարունակեց. «Մեկ տարվա մեր ծանոթության ընթացքում մենք կարողացել ենք բազմաթիվ անգամներ հանդիպել»:

Այդ առիթով արտահայտելով իր ուրախությունը՝ Դոդոնը շեշտեց, որ տնտեսական հարաբերությունների մասով համամիտ է ՀՀ վարչապետի հետ:

«Ամբողջությամբ ձեզ հետ համամիտ եմ, որ տնտեսության տեսանկյունից մեր հարաբերությունները չեն համապատասխանում այն պարամետրերին ու հնարավորություններին, որ կան մեր երկրների միջեւ: Ես հուսով եմ, որ այս տարի մենք կկարողանանք նոր թափ հաղորդել մեր հարաբերություններին»,- ասաց Դոդոնը:

Այնուհետեւ տեղեկացնելով, որ Մոլդովայի խորհրդարանի պատվիրակությունը փետրվարի 24-25-ին կայցելի Հայաստան, Մոլդովայի նախագահը Փաշինյանին հրավիրեց պաշտոնապես այցելել Մոլդովա:

«Մենք ձեզ սպասում ենք անհամբեր: Ապրիլին, մայիսին, հունիսին, երբ որ ձեզ հարմար է՝ եկեք համաձայնեցնենք եւ սկսենք պատրաստվել ձեր պաշտոնական այցին»,- ասաց Դոդոնը: Փաշինյանը պատասխանեց, որ մեծ հաճույքով կայցելի:

Տպել
2035 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում