«Մեր միակ խնդիրն է՝ Ղազախստանն այնպիսի սահմանափակումներ չդնի, որ մեր՝ արտոնությամբ բերված մեքենաները չներմուծեն»

Հայաստանից Ղազախստան արտահանված ավտոմեքենաների հետ կապված Ղազախստանում տեղի ունեցած բողոքի ցույցերի մասին այսօր ասուլիսում խոսեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը: Նա նշեց՝ Ղազախստանը որոշակի դժգոհություն է հայտնել, որ սոցիալական հարց լուծելու համար Հայաստանին տրված արտոնությունն օգտագործվել է բիզնես նպատակով: Հայաստանի և Ղազախստանի որոշ քաղաքացիներ փորձել են ավտոմեքենաներն արտոնությամբ ներմուծել Ղազախստան՝ շահավետ վերավաճառելու նպատակով:

Ներսիսյանի խոսքով՝ Ղազախստանն արդեն որոշ սահմանափակումներ է ներդրել որոշ մեքենաների համար: «Մեր միակ խնդիրն այն է, որ գուցե Ղազախստանն այնպիսի սահմանափակումներ դնի, որ արտոնությամբ մաքսազերծված ավտոմեքենաները հնարավոր չլինի Ղազախստան ներմուծել»,- ասաց նա՝ հավելելով, որ Ղազախստանի պաշտոնյաների հետ հանդիպումներ են ունեցել:

Հայաստանից Ղազախստան մեքենաները տարվել են հայկական գրանցումով: Այնտեղ դրանք վաճառվելու համար այստեղի գրանցումից պիտի դուրս բերվեն: Արդյոք մեր քաղաքացիները պատասխանատո՞ւ են այս իրավիճակում: Հարցին ի պատասխան՝ Ներսիսյանը կարծիք հայտնեց, որ նման պատասխանատվության մասին խոսք չի կարող լինել. իրենք վաճառել են, նրանք էլ հարմար են գտել և գնել: «Ղազախստանի քաղաքացիները «նա սվոյ ստրախ ի րիսկ» են արել: Նրանք պիտի վերադառնան Հայաստան, և եթե գույքահարկի պարտավորություններ են ձևավորվել, այդ պարտավորությունը կատարելուց հետո նոր ավտոմեքենաներն այստեղ հաշվառումից կհանեն, որ կարողանան վաճառել»,- ասաց Ներսիսյանը:

Հիշեցնենք, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում տարբեր պահանջներով ՀՀ կառավարության դիմաց պարբերաբար բողոքի ակցիաներ էին անում ավտոներկրողները: Ժամանակ առ ժամանակ կառավարությունն ինչ-ինչ արտոնություններ էր տրամադրում նրանց՝ օգնելով Հայաստան ներկրել ավտոմեքենաներ Ղազախստանի և Ռուսաստանի բնակիչներին վերավաճառելու նպատակով: ԵԱՏՄ երկրներից շահավետ էր Հայաստանից գնել եվրոպական արտադրության ավտոմեքենաներ, քանի որ Հայաստանի համար ի թիվս այլ ապրանքների՝ հետաձգված էր նաև ավտոմեքենաների մաքսատուրքի սահմանումը՝ ըստ ԵԱՏՄ-ի դրույքաչափի, եվրոպական, ամերիկյան մեքենաների համար այն զգալի ցածր էր:

Հունվարից ավարտվել է արտոնյալ պայմանների ժամկետը: Եվ օրերս այդ վերավաճառված ավտոմեքենաների հետ կապված բողոքի ակցիաներ են եղել Ղազախստանում. այնտեղ պարզվել է, որ այդ մեքենաների գույքահարկը վճարված չէ, և դա փոքր գումար չէ: Որոշ դեպքերում դրա վճարումից հետո ավտոմեքենայի գինը կարող է ոչ միայն շահավետ չլինել, այլև միջին շուկայականից ավելի բարձր դառնալ:

Տպել
857 դիտում

Կապանում ձերբակալվածներին տեղափոխում են Երեւան, գործով ԱԱԾ-ն է զբաղվելու. ցուցարարները ցրվում են (տեսանյութ)

Քաջարանի քաղաքապետը հանդիպել է ձերբակալվածներին. պնդում է՝ բոլորին բռնության են ենթարկել (տեսանյութ)

Այս պահին ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ. Արսեն Թորոսյան

Նախկինների հանցավոր մնացորդները նոր ու զզվելի՝ իրենց վերջին խաղն են սկսել մաֆիայի վերադարձի համար. նախկին ՄԻՊ

Կապանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. քաղաքացիների պահանջով ժամանել է մարզպետ Հունան Պողոսյանը (տեսանյութ)

Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու. լինելու է չոր հակազդեցություն. Նիկոլ Փաշինյան

Կանոնները չպահպանող սրճարանները, ռեստորանները, վարսավիրանոցները խստագույնս փակվելու են. վարչապետ (տեսանյութ)

2 հեկտարով ընդլայնվում է «Արփի լիճ» ազգային պարկի անտառածածկը. մինչ տարեվերջ 3000 տնկի կավելանա տարածքում (լուսանկարներ)

Այսուհետ ցանկացած մեքենայում 1 անձից ավելի լինելու դեպքում բոլորը պարտադիր պետք է լինեն դիմակով. վարչապետ (տեսանյութ)

Դատապարտում ենք Քաջարան համայնքի բնակիչների նկատմամբ կիրառված ապօրինությունները. Քաջարանի ավագանու հայտարարությունը

Իրավիճակն իսկապես լրջանում է

61 տարեկանում մահացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը

«Հին Գյումրի»-ն ներկայացված է նամականիշների «Եվրոպա» ամենամյա մրցույթին

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդության 35 նոր դեպք կա եւ 26 ապաքինված. Գնել Սանոսյան

Որոշ պետական այրերի կոկորդին կարծես խեղդող փաստ է իմ ժողովրդական հեղինակությունն ու չեզոքությունը. Քաջարանի համայնքապետ

Այսօր ու վաղը ՀՀ զգալի մասում սպասվում է անձրեւ, առանձին վայրերում՝ կարկուտ. կցրտի 8-10 աստիճանով

«Ոստիկանը մերն է». Կապանի ոստիկանական բաժանմունքի դիմաց վանկարկումները շարունակվում են (տեսանյութ)

ՄԻՊ-ը զբաղվում է Քաջարանի բնակիչների ահազանգած բռնության դեպքերով. եւս մեկ անձ է բերման ենթարկվել Երեւանում

Լարված իրավիճակ ու բողոք Կապանում. ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել

Արաբկիրում Պուրակը պատնեշած շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում. Երեւանի քաղաքապետարան