ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԳԴՀ Եվրոպական հարցերով պետնախարար Միխայել Ռոթի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում Գերմանիայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 13-ին հանդիպել է ԳԴՀ Եվրոպական հարցերով պետնախարար Միխայել Ռոթին:

Նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ հաստատված գործընկերային հարաբերությունները: Զրուցակիցները հանգամանալից անդրադարձ են կատարել հայ-գերմանական համագործակցությունն ընդլայնելուն ուղղված համատեղ ծրագրերին և նախաձեռնություններին:

Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի: Երկուստեք կարևորվել է Հայաստան-ԵՄ գործընկերության իրավական հենք հանդիսացող փաստաթղթի՝ ՀԸԳՀ-ի դերը՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի համագործակցությունն առաջմղելու գործում: Ընդգծելով, որ Հայաստան-Եվրամիություն գործընկերության հիմնական շահառուն մարդիկ են՝ նախարար Մնացականյանը մեծապես կարևորել է ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի աշխատանքների իրականացումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, իրավունքի գերակայության, դատաիրավական համակարգի հանդեպ վստահության ամրապնդմանը և կոռուպցիայի դեմ պայքարին: Մտքերի փոխանակում է տեղի ունեցել միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ:

Տպել
314 դիտում

Հայաստանում մինչ այժմ եղել է կապիտալ ծախսերի թերակատարման քրոնիկ պրակտիկա. վարչապետ

Այսօր գիշեր ՀՀ որոշ շրջաններում կգրանցվի 0-ից ցածր ջերմաստիճան․ սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ ձյուն

Ռազմարդյունաբերական գերժամանակակից բազմապրոֆիլ համակարգը ամբողջությամբ նախագծվել է Հայաստանում. Հակոբ Արշակյան

ԲՏԱՆ-ն նախատեսում է 930 մլն դրամ հատկացնել դրամաշնորհային ծրագրերին. բուժքույրերին փոխարինող ռոբոտը լավ գաղափար կլինի

Հրաժարականիս պատճառը քաղավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումներն են. Ճաղարյան

Իտալիայի ֆուտբոլի առաջնության թիմերը պատրաստվում են մրցաշրջանը վերսկսելուն

Քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող հարյուրավոր երեխաներ չեն կարող սպասել մինչև համաճարակի ավարտը. Աննա Հակոբյան

290 հազար քաղաքացիների տրվել է վարկային արձակուրդ՝ 9.3 միլիարդ դրամի չափով. վարչապետ

«Zoom» և «Skype» հավելվածներով առցանց հանդիպումների հնարավորություն՝ «X», «Y» և «Z» սակագնային

Կհայտարարվի ծրագրավորման առցանց դասընթացի մրցույթ. Հակոբ Արշակյան

Առաքվել է թոշակների 96 տոկոսը, նպաստների՝ 77 տոկոսը. դժվարություններ կան արտերկրի առաքումների հետ կապված

Արցախում հաստատված կորոնավիրուսով քաղաքացին մասնակցել է համապետական ընտրություններին

Գողություն, սպանության փորձ, ծեծ. ոստիկանությունը 1 օրում հանցագործության 42 դեպք է բացահայտել

Օն-լայն առևտրաշրջանառությունը գրեթե եռապատկվել է. օն-լայն նախագծերի մրցույթի արդյունքներն ամփոփվում են

Թոքերի արհեստական օդափոխման սարքերի նախագծումը 1-2 ամսվա գործընթաց չէ. միանալու պատրաստակամություն են հայտնել շատերը

Պաշտպանները Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու նոր միջնորդություն են ներկայացրել. դատավորը դեռ անաշխատունակ է

Մանկական հոգեբուժական դիսպանսեր ծառայությունը կենտրոնացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայում

Երեւանում հայտնաբերվել է դասալքության համար նախորդ տարվանից հետախուզվող երիտասարդը

Արմեն Թավադյանի եւ Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործով առաջին նիստի օրը հայտնի է

Հակոբ Ճաղարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից