Չեմ կարծում, որ թիվ մեկ հարկատուի հանդեպ սա ճիշտ վերաբերմունք է․ պատգամավորը՝ հակածխախոտային օրինագծի մասին

Հակածխախոտային նախագծին պետք է դեմ քվեարկել այն բանի համար, որ խախտվել է քաղաքական պայմանավորվածությունը: Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին:

«Երեք խմբակցությունները գալիս են այս ամբիոնից մեկ բան են պայմանավորվում, եւ գիշերը օրենքը փոխում, հաջորդ օրը բերում են հանձնաժողովի նիստին՝ խոստումը չկատարած, որը կարծում եմ՝ շատ վատ երեւույթ է: Զուտ դրա համար դեմ պետք է քվեարկել այս նախագծին»,- ասաց նա:

Գուրգեն Բաղդասարյանը հարց հնչեցրեց, թե այս նախագծով ինչ մեսիջ են հղում թիվ մեկ հարկատուին եւ մյուս կազմակերպություններին․

«Առողջապահության նախարարությունն օրենք է արտագրել Ավստրալիայից, որ տուփերը պետք է սպիտակեն, բայց հաշվի չի առել, որ Ավստրալիայում տեղական ընկերությունը չի գրավում շուկայի 50 եւ ավելի տոկոս մասնաբաժինը: Այսինքն՝ մենք ինչ մեսիջ ենք ուղարկում «Գրանդ Տոբակոյին» եւ «Սիգարոնին», ասում ենք՝ ձեզ երեք տարի հետո դուրս ենք հանելու տրանսազգային կորպորացիաների հետ մրցակցությունից: Կարծում եմ՝ պատկերացնում եք՝ ինչ եմ ասում, քանի որ այնտեղ կա շատ քողարկված գովազդներ. նույն «Ֆիլիպ Մորիսը», «Դավիդովը», նույն «Ջեյ Թի Այ»-ը: Հիմա ուզում եմ բոլորիդ հարց տալ՝ սենց բան Ամերիկան «Ֆիլիպ Մորիսի» հանդեպ անո՞ւմ է կամ Գերմանիան՝ «Դավիդովի» հանդեպ։ Կարծում եմ՝ ոչ»:

Պատգամավորը, անդրադառնալով ծխախոտների տուփերի դիզայնը հանելուն, հիշեցրեց, որ երկու տարի առաջ դատի էին տվել «Արարատի» տուփի համար, մարդիկ դատական գործը շահել, դիզայն են որոշել, ծախս են արել:

«Հիմա պետք է ասել՝ ԵԱՏՄ շուկայում այդ օրենքը չկա, գնացեք, ինչքան կարող եք, շուկան գրավեք: Մենք ասում ենք՝ չէ, մեր մոտ ներքեւ կիջնեք, հետո մնացածն ինչ լինի, կլինի։ Չեմ կարծում, որ թիվ մեկ հարկատուի հանդեպ սա ճիշտ վերաբերմունք է»:

Բաղդասարյանի խոսքով՝ աշխարհում ընդունված նորմ է՝ ծխախոտի քիչ սպառումը կոռելյացիոն կապ ունի օրական տնօրինելի եկամուտների հետ, դա գրված է Համաշխարհային բանկի զեկույցում, դա գրված է նաեւ առողջապահության համաշխարհային կառույցի զեկույցում։ Դրա համար պետք է մարդկանց հարստացնել եւ ոչ թե գալ, ամեն մի երկրից օրենք արտագրել, ատգամավորի պնդմամբ, ինչ-որ կազմակերպության հավանությանն արժանանալու համար, եւ այս օրենքը բերել մեր պես փոքր երկրներ, որոնց թիվ մեկ հարկատուն հենց ծխախոտագործն է։

Պատգամավորը հիշեցրեց նաեւ, որ իննսունական թվականներին, երբ ՀՀՇ-ն եկավ իշխանության, առաջինն ասում էր՝ փակենք «Նաիրիտը», բոլորիս թունավորում է: «Փակվեց Նաիրիտը, հետո ի՞նչ եղավ՝ բոլորդ գիտեք: Հիմա այս մեսիջն ուղղում ենք մեր արդյունաբերողներին: Կարծում եմ, որ ժամանակ կա քաղաքական պայմանավորվածությունն ուժի մեջ պահելու, որը այս ամբիոնից հնչեցվել է ճիշտ որոշում կայացնելու համար»,- ասաց Գուրգեն Բաղդասարյանը:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է հակածխախոտային այնքան քննարկված օրինագիծը, որով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում ու հանրային սննդի բոլոր օբյեկտներում։

«Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ-ում ներկայացրեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Տպել
1117 դիտում

Ֆիորին France 3-ի եթերում չկարողացավ զսպել հուզմունքը Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգի կատարման ժամանակ (տեսանյութ)

Աննա Հակոբյանն այցելել է անմահացած ժամկետային զինծառայող Վահան Աղախանյանի ընտանիքին

Ցավում եմ, որ այս բարձրագույն կոչումը հանձնում եմ ոչ թե անձամբ Կոմանդոսին, այլ Ձեզ, և հանձնում ենք հետմահու. Փաշինյան

Պետական սահմանում պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ

Ֆրանսիական Ալպերում ձնահյուսի պատճառով չորս մարդ է մահացել

Օտարերկրացի ապագա բժիշկները 100+33 ծառ տնկեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

Իսպանիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները մասնակցել են նացիզմից Եվրոպայի ազատագրման օրվա միջոցառմանը

Կամո Ցուցուլյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Թաղավարդ և Մեծ Թաղեր գյուղերի գերեզմանատները ոչնչացնելու դեպքերի վերաբերյալ հրապարկումներն ուղարկվել է ԱՀ ոստիկանություն

Հետախուզվողը հայտնաբերվեց Հանրապետության հրապարակում

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում կվերսկսվի երեխաների ընդունելությունը

Գյումրիում կարդիականացվի փողոցային լուսավորության համակարգը

Ներքին Հանդ-Ծավ ճանապարհից 20-ամյա տղամարդ է բերման ենթարկվել

Ադրդեջանի կողմից հայկական դիրքերի գրավման փորձ չի եղել, լուրը չի համապատասխանում իրականությանը. Info chechk

Նիկոլ Փաշինյանն Արկադի Տեր-Թադևոսյանին շնորհված Հայրենիքի շքանշանը հանձնել է նրա որդուն՝ Հայկ Տեր-Թադևոսյանին

Շաբաթ և կիրակի օրերին պոլիկլինիկաներում պատվաստումների համար սահմանվել են հերթապահություններ

«Mitsubishi montero»-ն ընկել է Ասկերանի գետը. մեքենայում նաև վարորդի 80-ամյա տատն է եղել

Սփյուռքահայ բժիշկները հայրենիքի համար ծանր ժամանակահատվածում եղել են թիկունքի զինվորները

Քրեական գործ է հարուցվել Երևանում հնչած կրակոցների դեպքի առթիվ. սպանվածը 1984 թվականին ծնված տղամարդ է

Կայացել է «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների համերգը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-ից 7 աստիճանով. լեռնային շրջաններում ձյուն է սպասվում

Պուտինը Հայրենական պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել է Փաշինյանին և ՀՀ քաղաքացիներին. «Արմենպրես»

Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի նահատակվածների հիշատակին

Շատինցի տղամարդն ու գյուղի անասնապահը արջ են սպանել

«Շուշիս». Ստեփանակերտում բացվել է բերդաքաղաքի հայկականությունը փաստող հետազոտությունների ցուցահանդես. «Արցախպրես»

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 2087 հա տարածք

Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքը ճշտվում է. լուսանկարի կինը ողջ ու առողջ է. դեսպանություն

Պետք է համախմբվենք, չկորցնենք հույսը, որ Շուշին հետ բերենք. Սասուն Միքայելյանն ու ԵԿՄ-ն այցելել են Եռաբլուր

Արցախի ՄԻՊ-ն առցանց հանդիպում է ունեցել «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հկ-ի ներկայացուցիչների հետ

Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհին մեքենան ձորն է ընկել. տուժածը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ

Նախագահ Արմեն Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք. ստացիոնար բուժում է ստանում 16 մարդ

Դեպքի վայր ժամանած փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին

Կորոնավիրուսի 411 նոր դեպք է հաստատվել. առողջացել է 814, մահացել՝ 16 մարդ

ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ, Լարսը բաց է

Տուն, վագոն-տնակ, անասնագոմ. հրդեհի 5 ահազանգ ՀՀ մարզերից

Կրակոցներ Երևանում. կա մեկ զոհ, մեկ վիրավոր. shamshyan.com

Արկադի Տեր -Թադևոսյանին Հայաստանի Ազգային հերոսի կոչում է շնորհվել

Արտենիի կամրջից մեքենան ձորն է գլորվել. տուժածների վիճակը ծանր է

Երևանի Մարգարյան փողոցում ծայրահեղ անընդունելի և դատապարտելի դեպք է տեղի ունեցել. Հակոբ Կարապետյան