Երևան
16 °C
Վանաձոր քաղաքի սիրտը համարվող «Արցախ պուրակը», որի մեծ մասը դեռ 2006թ-ին վաճառվել էր «Կինո Մոսկվա» ընկերությանը, կվերադարձվի համայնքին: Տարիներ շարունակ տեւած քննադատությունից հետո տարածքը համայնքին վերադարձելու նպատակով տարբեր անհատների ու կառույցների կողմից իրականացված բանակացությունները կարծես թե տվել են սպասված արդյունքը: Հարցը քննարկման է դրվել Վանաձոր համայնքի ավագանու վաղվա նիստում: Համայնքը «Կինոթատրոն Մոսկվայից» կգնի պուրակի տարածքը ու այնքան գումարով, որքանով որ վաճառվել էր:
ՀԺ-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանն ասաց, որ ավագանու նիստի օրակարգում ի թիվս այլ հարցերի, առաջարկվում է Վանաձոր քաղաքի Տ.Մեծի պողոտա թիվ 34Թ հասցեում գտնվող «Կինոթատրոն Մոսկվա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 2500.0 քմ մակերեսով հողամասը գնելուն համաձայնություն տալու մասին որոշման նախագիծը:
«Նախորդ տարի, երբ սուբվենցիոն ծրագրով բարեկարգվեց նաեւ «Արցախ պուրակը», զուգահեռ նաեւ դիմեցինք սեփականատիրոջը, բացատրեցինք, որ այլեւս որեւէ շինություն այդտեղ չի կարող կառուցվել, նախ առաջին հերթին այդ տարածքում կա 2 հատ արձան, որոնք ենթահուշարձան են եւներառված են օտարման եւ ոչ ենթակա հուշարձանների ցանկում, չնայած որ պուրակը ներառված չէր: Օրենսդրությամբ ասվում է, որ արձանը կամ ենթահուշարձանը կարող է տեղափոխվել միայն կառավարության որոշմամբ, որը բնականաբար, սեփականատերը չի ստանա, բացի դա նաեւ հիմնավորեցինք, որ տարածքը պետք է պուրակ մնա, եւ ինքն էլ տարիներ շարունակ չի կատարել իր պայմանագրով սահմանված կետերը, հետեւաբար այդ հողամասի մնալը որպես մասնավոր սեփականություն անիմաստ է: 14 տարի շարունակ այդտեղ ոչինչ չի արվել, ըստ իրենց համատիրությանն են փոքր գումար փոխանցել տարածքը մաքուր պահելու համար, բայց այն որ տարածքը անբարեկարգ ու անխնամ էր, բոլորս գիտենք»,- ասաց Սուրեն Աբովյանը՝ հիշեցնելով, որ հողամասը նպատակային էր օտարվել՝ կինոթատրոն կառուցելու համար, որը փաստացի այս տարիներին չի արվել:
Բաժնի պետն ասում է, այս ամենից ելնելով սեփականատիրոջն առաջարկվել է հողը վերադարձնել այնքան գումարով, որով իրենք են ժամանակին գնել. «Մենք այդ 12 մլն դրամը կվճարենք, հետ կվերցնենք: Իրենք դիմել էին, թե հողի հարկ են վճարել, համատիրությանն են գումարներ տվել, բայց մենք ավելի գումար չենք տալու, այնքան, ինչքան որ հողի համար ժամանակին վճարել են: Հիմա ավագանուն առաջարկվում է տալ հավանություն, որ այդ հողի համար վճարվի գումարն ու վերադարձվի համայնքին»: Այս ամենից հետո. ըստ նրա, քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություն կարվի, հողը կճանաչվի հուշարձանային, եւ այսուհետ ով ուզում է լինի, այլեւս պուրակին չկարողանան ձեռք տալ:
Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին
Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո
Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները
Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ
Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով
Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
© 2024 Հայկական ժամանակ