Բոլորը գիտեն, որ ծխելը վնասակար է, եւ այն պետք է իսպառ վերացնել, բայց դա չի նշանակում, որ օրենքն անթերի է․ Բադալյան

Այնպիսի տպավորություն է, որ ԱԺ-ում ոչ թե նախագիծ ենք քննարկում, այլ ծխե՞լ, թե՞ չծխել։ Տպավորություն է, որ դասախոսություններ ենք կարդում՝ ծխելը վնասակար է։ Կա՞ ինչ-որ մեկը, որ չգիտի՝ ծխելը վնասակար է։ Ազգային ժողովում հակածխախոտային նախագծի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը․

«Բոլորս էլ գիտենք, որ ծխելը վնասակար է, եւ դրա դեմ պետք է պայքարել։ Այս օրինագիծը կլիներ իդեալական, եթե այն արգելեր հանրային սննդի օբյեկտներում, փակ տարածքներում ծխելը։ Ինձանից շատ թող ոչ մեկը ծխախոտի ծուխը տանել չկարողանա, բայց սա ԱԺ է, որտեղ մենք բերված օրենքի դրական եւ բացասական կողմերն ենք քննարկում»։

Բադալյանն անդրադարձավ նախագծի զեկուցող առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի այն պնդմանը, թե սերտորեն համագործակցել են պատգամավորների հետ․

«Մի քանի տասնյակ առաջարկներից ո՞ր մեկն եք քննարկել, ընդունել եւ ո՞ր պատգամավորինը։ Ծխախոտ հիշեցնող ցանկացած արտադրատեսակի արտադրությունը, ներմուծումը եւ արտահանումն արգելվում է․ խնդրեցի, որ սա հանվի, բայց մնացել է, ոչ մի պատգամավորի առաջարկ հաշվի չի առնվել, եւ դուք բերել եք շատ ավելի խստացված պայմաններով նախագիծ»,- ասաց Բադալյանը՝ դարձյալ նշելով՝ բոլորը գիտեն, որ ծխելը վատ է, եւ այն պետք է իսպառ վերացնել, բայց դա չի նշանակում, որ օրենքն անթերի է։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է հակածխախոտային այնքան քննարկված օրինագիծը, որով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում ու հանրային սննդի բոլոր օբյեկտներում։

«Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ-ում ներկայացրեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Տպել
1268 դիտում

«Բումերանգի օրենքն» արդարացում չէ. Թաթոյանը դատապարտում է պատգամավորների տների մոտ դագաղներ ու ծաղկեպսակներ դնելը

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմանկանում բաց են. ձյուն է տեղում Կոտայքի ու Արագածոտնի մարզերում

Սյունիքի բնակիչների իրավունքների երաշխավորման համար ճանապարհներին և գյուղերի մոտ ադրբեջանական դրոշներ չպետք է լինեն. ՄԻՊ

ԱՀ նախագահը հանդիպել է Կաչաղակաբերդ բարձրանալու համար Արցախ մեկնած երիտասարդների խմբին

«Ադրբեջան» գրությամբ վարորդական իրավունքը սխալմունքի արդյունք է եղել. խնդիրն արդեն լուծված է (լուսանկար)

Փրկարարները տարբեր մարզերում ձյան մեջ արգելափակված 9-ը մեքենա են դուրս բերել

ՌԴ-ում դեպի Վրաստան տոմսի պահանջարկն աճել է 37 անգամ

1 օրում կատարված 3361 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսի 422 նոր դեպք. գրանցվել է 2 մահ

Հրդեհ Բերքանուշ գյուղում. այրվել է վագոն-տնակն ու ներսում կուտակված վառելափայտը

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելու

Վթար Հալաբյան փողոցում. կա 2 զոհ

«Կենացդ խմեմ». Իվետա Մուկուչյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ (տեսանյութ)

Գեղարքունիքում անցկացվել է պատանիների շախմատի 2021 թվականի մարզային առաջնությունը

Էջմիածնում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 25-ամյա տղամարդ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ավտոմեքենա է այրվել

Խստիվ արգելվում է ծառայողական ավտոմեքենաներն աշխատանքային ժամերից դուրս կամ ոչ աշխատանքային օրերին վարելը. ԱՀ դատախազ

«Լոռին ժամանակների հանդիպման վայր». վերաբացվել է Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը

Ֆիզուլիի և Ջեբրայիլի շրջաններում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ևս 2 աճյուն է հայտնաբերվել

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը

Անցած մեկ օրում Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար

Սկսվել է Գյումրի-Երևան ճանապարհի Լանջիկի հատվածի փոսալցումը. այն դարձվում է բավարար երթևեկելի

Օրական 2-ից 4 տոննա կաթ հետ է վերադարձվում ցածր որակի պատճառով, նոր ներդրումներ կաթի վերամշակման ոլորտում

Առավոտից տարածվում է անհեթեթ ինֆորմացիա Երևանի մանկապարտեզներում երեխաների ընդունելության հետ կապված. Հայկ Մարության

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին

Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-ից 7 աստիճանով. Երևանում սպասվում են տեղումներ

Բացահայտվել է հիվանդանոցում կատարված գողությունը. 27-ամյա կասկածյալը տվել է խոստովանական բացատրություն

Բողոքի ակցիա են իրականացնում Օնիկ Գասպարյանի աջակիցները

Գավառում պատանիների վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

Զոհված հերոսների ևս 121 ընտանիք հատուցում է ստացել

Մեսրոպ Առաքելյանը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցչի հետ քննարկել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցերը

Արցախ է մեկնել ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Կառավարությունը մտադիր է ևս 6 ամսով երկարաձգել թուրքական ապրանքի ներկրման արգելքը. Վարոս Սիմոնյան (տեսանյութ)

ՊԵԿ մասնագետները հասարակական կազմակերպություններին են ներկայացրել օրենսդրության փոփոխությունները

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համագործակցում է շվեյցարական HomeOrchestra կրթական ծրագրի հետ

ԱՀ դատախազությունն ամփոփել է Ստեփանակերտում ապրող տեղահանված բնակիչների իրավունքների խախտումների ուսումնասիրությունը

Արա Այվազյանը Իրանի գործընկերոջ հետ զրույցում անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին

Ֆիզուլիի ուղղությամբ որոնողական աշխատանքները կրկին անարդյունք են. վարկած կա, որ դիերը նախապես հուղարկավորվել են

Արցախում ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր. կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի հաստատվել

Մենենդեսը Բայդենին կոչ է արել ակտիվ լինել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցում. «Արմենպրես»

Սևանում «Թումո» տուփ կբացվի