ԱԺ-ն ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է հակածխախոտային հայտնի օրինագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է հակածխախոտային այնքան քննարկված օրինագիծը, որով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում ու հանրային սննդի բոլոր օբյեկտներում։

«Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ-ում ներկայացրեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում այս նախագծում կատարվել են որոշակի փոփոխություններ․ հանվել է կիսափակ հասկացությունը, առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում: Միեւնույն ժամանակ ավելացել է դրույթ, ըստ որի՝ հանրային սննդի բոլոր օբյեկտներում կարգելվի ծխախոտի օգտագործումը:

Նանուշյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ ՀՀ քաղաքացիները գտնվում են ամենօրյա երկրորդային վնասակար ծխի ազդեցության տակ եւ համարվում են ամենօրյա պասիվ ծխողներ․

«Պասիվ ծխելն առկա է ռեստորաններում, գրասենյակներում կամ այլ հանրային տարածքներում, երբ մարդիկ օգտագործում են այնպիսի ծխախոտային արտադրանք, ինչպիսին են ծխախոտը, նարգիլեն, տաքացվող եղանակով օգտագործվող ծխախոտը եւ այլն: Պասիվ ծխելու ազդեցության անվտանգ մակարդակ գոյություն չունի»։

Փոխնախարարն ասաց, որ ծխախոտային մյուս արտադրատեսակների բաղադրիչների մեծամասնությունը եւս թունավոր է, քաղցկեղածին եւ կախվածություն առաջացնող․

«Մեր վերաբերմունքը միանշանակ է՝ այսպես կոչված նորարարական եւ էլեկտրոնային արտադրատեսակների նկատմամբ. դրանք պետք է կարգավորվեն հավասար հիմունքներով, ինչպես կարգավորվում են ավանդական ծխախոտային արտադրատեսակները»։

Օրենքի նախագծով արգելված վայրերում ծխելու համար տուգանքներ են սահմանված:

Տպել
561 դիտում

Շուշիի քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը կմեկնարկի ժամը 11:00-ին

Կաշառք, սպանության փորձ, ծեծ, մաքսանենգություն, լիազորությունների չարաշահում. ոստիկանության ամփոփագիրը

Վթար Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին. վարորդը մահացել է

ՄԻՊ-ի դիրքորոշումը՝ հաղորդակցության գաղտնիության իրավունքը սահմանափակող օրինագծերի վերաբերյալ

Արցախի 48 ընտրատեղամասերից քվեարկության ողջ օրը ուղիղ հեռարձակում կլինի

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետեւանքով 3000-ից ավելի մահվան դեպք է արձանագրվել. Reuters

Ոսկեվանում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան գիշերն արդեն տեղափոխվել էր Երևան. Գեւորգ Դերձյան

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մարտ ամսվա պարգեւավճարը կփոխանցվի համայնքային բուժաշխատողներին. քաղաքապետ

ՀՀ զինված ուժերը դիմելու է իրավիճակին համարժեք քայլերի, որի պատասխանատվությունն Ադրբեջանն է կրելու. ՊՆ

Պարետը տեղաշարժի սահմանափակումների որոշումը լրացրել է Արցախի ընտրություններին վերաբերող կետով

14-ամյա երեխայի վիրավորվելու փաստն արձանագրվել է, և միջազգային կառույցներին կուղարկվի հատուկ նամակ․ ՄԻՊ

Արցախում մեկնարկել են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները

Մահացել է Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի վերաբերյալ

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող 2 պացիենտի մոտ դրական դինամիկա կա. Թորոսյան

Իրաքի նոր վարչապետը կոչ է արել վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ն 37 միլիարդ եվրո կտրամադրի կորոնավիրուսի համաճարակից տուժած իր անդամներին՝ վերականգնման համար

Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Շուշան Ստեփանյան

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին

Ասկերանում մեկնարկել է բժշկական դիմակների պատրաստման գործընթացը. 1500 դիմակ արդեն պատրաստ է