Պետականության համար կարեւոր է, որ կուսակցությունները կայանան. Ավինյանը՝ կուսակցություններին գումար հատկացնելու մասին

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում որոշվեց Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 եւ ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցույց տալ:

Ընդհանուր աջակցության գումարը 1 տարվա համար կազմում է 103 մլն 725 հազար դրամ: Դրա մեծ մասը կստանա ամենաշատ ձայներ հավաքած «Իմ քայլը» դաշինքը՝ 78 մլն 6 հազար դրամ: Դրան հաջորդում է ԲՀԿ-ն, որը կստանա 9 մլն 150 հազար դրամ: Հաջորդ ամենաշատ գումարը կստանա ԼՀԿ-ն՝ 7 մլն 56 հազար դրամ:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարցի քննարկման ժամանակ ասաց. «Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին արդեն իսկ ընթանում են լայնաֆորմատ քննարկումներ Կուսակցությունների մասին օրենքի վերաբերյալ: Օրենքով վերանայվելու են կուսակցությունների ֆինանսավորման կարգը: Կարծում եմ՝ այն ժամանակներն անցել են, երբ կուսակցական գործունեությունը վատ կամ նեգատիվ երեւույթների հետ էր կապվում, օրենքի փոփոխություններով պետք է խթանենք, որ երիտասարդներն ունենան ցանկություն՝ զբաղվելու կուսակցական, քաղաքական գործունեությամբ, որովհետեւ քաղաքական կայունության ու պետականության համար կարեւոր է, որ կուսակցությունները կայանան, զարգանան»:

Տպել
814 դիտում

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բկ-ում սննդային թունավորումը վերաբերում էր 33 հոգու, 25-ը՝ բուժանձնակազմից

Երեւանի Վարդավառի լճում հայտնաբերվել է մոտ 50-ամյա տղամարդու դի

Ովքե՞ր են ցուցարարների իրական դաշնակիցները

Արցախի նախագահն այցելել է Մատենադարան. Ստեփանակերտի գրադարանում նմանատիպ պայմաններ կստեղծվեն

Գավառի ոստիկանները տաք հետքերով կանխել են 40 ոչխարի գողության փորձը. կան բերման ենթարկվածներ

Վաղաշեն գյուղի նախկին դպրոցի չուգունե ռադիատորները գողացած 4 պատանի բերման է ենթարկվել

Կորոնավիրուսից մահացել է Ուզբեկստանի փոխվարչապետը

Ջերմաստիճանը սեպտեմբերի 20-22-ին կնվազի 2-3 աստիճանով, մոտակա օրերին սպասվում են անձրեւներ

Ալիեւի հայտարարություններն ի ցույց են դնում նրա անկարողությունը. ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը՝ Ադրբեջանի նախագահին

Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ. բացառություն են բեռնափոխադրումները

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում գրանցվել են թունավորումներ բուժանձնակազմի որոշ անդամների եւ մի քանի պացիենտի մոտ

Հրդեհ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի անտառամերձ հատվածում. այրվել են ծառեր, բուսածածկույթ

Նախկինները մի հաջողություն այնուամենայնիվ արձանագրեցին

Ամսական դրամաշնորհ՝ զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողներին. Կառավարության նոր ծրագիրը

Հայ դիպուկահարը սահմանել է սպորտային սեփական ռեկորդ՝խոցելով նշանակետը 2574 մետրից

Երկար դադարից հետո Ալիևը երեկ որոշել է արձագանքել Փաշինյանի հրապարակած յոթ կետերին. Տ. Հայրապետյանը՝ արձագանքի մասին

Շատ օգտակար քննարկում ենք ունեցել Արցախում «Թումո» կենտրոնների ցանցն ընդլայնելու ուղղությամբ. ԱՀ նախագահը Երևանում է

Գեղադիր գյուղում այրվել է մոտ 100 հակ անասնակեր

Թուրքիան Ադրբեջանին ուժեղ ռազմական աջակցության է ցուցաբերում. ԱԳ նախարարի հարցազրույցը՝ «Sky News Arabic»-ին

Անկախության տոնը պետք է նշվեր Վանաձորում, բայց համավարակն այն սփռեց Հայաստանով մեկ