Ավագանու անդամն առաջարկում է հանել մանկապարտեզներում բացակայությունների համար սահմանված 40 օրերի սահմանափակումը

Երեւան քաղաքի ավագանու անդամ Աննա Ջավախյանն առաջարկում է հանել մանկապարտեզներում երեխաների բացակայությունների համար սահմանված 40 օրերի սահմանափակումը, եւ հիվանդության պատճառով բացակայությունները բժշկի տեղեկանքի առկայության պարագայում համարել հարգելի՝ առանց որեւէ սահմանափակման:  

Այս մասին Ջավախյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ կից հրապարակելով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին ուղղված նամակը:

Դրանում նա նշել է, որ նախադպրոցական կրթական հաստատություններում շատ ծնողներ հաճախ բախվում են այս խնդրին, որովհետեւ մանկապարտեզի եւ ծնողի միջեւ կնքվող պայմանագրում ասվում է, որ երեխայի ընդունման օրվան հաջորդող օրվանից հաշված՝ մեկ տարվա ընթացքում նրա տեղը պահպանվում է ընդամենը 40 օր: Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամն ընդգծել է, որ հիվանդությունների համար սահմանված բացակաների տարեկան շեմն անցնելու դեպքում երեխաները կարող են հեռացվել:

Ջավախյանը նամակում ընդգծել է, որ հատկապես մանկապարտեզ նոր հաճախող երեխաները հաճախ են հիվանդանում, այդ 40 օրերը շատ արագ են լրանում, եւ տարվա կեսից նրանք արդեն կանգնում են դուրս մնալու վտանգի առաջ, որից հետո տնօրեններն են որոշում՝ թույլ տալ շարունակել հաճախել, թե ոչ:

Ավագանու անդամի կարծիքով՝ անընդունելի է երեխայի մանկապարտեզ հաճախելու թույլտվությունն անձերի որոշելիք դարձնելը, եւ դա պետք է կարգավորվի համապատասխան իրավական ակտով. «Աններելի է հիվանդության պատճառով ստացած բացակաների պատճառով մանկապարտեզ հաճախելուց երեխային զրկելը, ծնողին էլ այդ մասին անընդհատ հիշեցնելով՝ ստիպել, որ հիվանդ երեխային բերի մանկապարտեզ»: Նա նաեւ հավելել է, որ ոչ մի երեխա իր կամքով չի հիվանդանում:

Տպել
698 դիտում

Տավուշի մարզի 5 բնակչի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. մարզպետ

Արցախում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխել են Երեւան

Արցախում թանկացել են հնդկաձավարը, շաքարավազն ու կարագը, էժանացել՝ վարունգն ու բրինձը

Իրաքում հրթիռակոծության են ենթարկվել ամերիկյան ընկերության նավթային հանքահորերը

2019թ. 31.6%-ով ավելացել է առերևույթ կոռուպցիոն հանցագործության կատարման համար քրեական հետապնդման ենթարկվածների թիվը

Բավական հետաքրքիր նախագծեր կան. հանձնաժողովն ամփոփում է դրամաշնորհային մրցույթի արդյունքները. Հակոբ Արշակյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր է քննարկել

«Ճըվճըվ Արոյի» որդին համաներմամբ ազատ է արձակվել

Վարակազերծման աշխատանքներ են իրականացվել հանրային 475 վայրում, սննդի և առևտրային խոշոր կետերում (տեսանյութ)

#Մնատանը և միացիր ՀՖՖ «Իստագրամ»-ի ուղիղ եթերին. Գևորգ Ղազարյանը պատասխանելու է երկրպագուների հարցերին

Մարտունիում խորհրդակցություն է հրավիրվել. քննարկվել են կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված քայլերը

22 ՃՏՊ, 5 թունավորում, 13 մահ. ԱԻՆ-ն ամփոփել է անցած շաբաթը

Պետք է խնդրենք մեր բեռնափոխադրողներին հաշվի առնել այս օրերին երկրների կողմից իրականացվող միջոցառումները․ փոխնախարար

Լիլիթ Հովհաննիսյանը չի կարողանում Բրազիլիայից վերադառնալ Հայաստան

Ախտահանիչ միջոցներ արտադրող 20 ընկերություններից միայն մեկը չի ունեցել սերտիֆիկատ․ Սիմոնյան

Շնորհակալ եմ, բժշկուհի՛ ջան, արի մի հատ քեզ պաչեմ. պացիենտներից մեծ ուժ են ստանում բուժաշխատողները

Վահագն Վերմիշյանի կալանավորման ժամկետը դատարանի որոշմամբ երկարաձգվել է

ՀՎՀՀ ստանալու համար ֆիզիկական անձինք դիմում կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով. ՊԵԿ

Covid-19-ը ստեղծելու և Չինաստանին վաճառելու մասին կեղծ լուրը մեկամսյա շրջագայությունից հետո հասավ Հայաստան

ԱԳՆ-ի հյուպատոսական մի շարք ծառայություններ հասանելի կլինեն տեսակապի միջոցով