Որոշումը չպետք է հիմնվի խտրականության վրա. ամերիկացի փորձագետը` Հայոց պատմություն առարկայի դասավանդման մասին

13/02/2020 schedule11:11

Աշխարհում կրոնական ազատությունների վերաբերյալ Միացյալ Նահանգների հանձնաժողովի հովանու ներքո ԱՄՆ Սենատում ընթացել է քննարկում կրոնական ազատությունների ու անվտանգության խնդիրների փոխկապակցվածության շուրջ: Անդրադարձ է եղել նաև Հայաստանին:

«Ամերիկայի ձայն»-ը հայտնում է, որ կրոնական ազատության ու անվտանգության փոխկապակցվածության մասին քննարկման բանախոս, ԵԱՀԿ-ն ներկայացնող ավագ խորհրդական Քիշան Մանոչը հնչեցրել է ԵԱՀԿ-ի անհանգստությունն այս առիթով:

«ԵԱՀԿ անդամ շատ երկրներ օգտագործում են անվտանգության փաստարկը՝ մարդու կրոնական ազատության կամ համայնքների ազատ դավանանքի իրավունքների սահմանափակման համար»,- հայտարարել է ԵԱՀԿ-ի կրոնական ազատությունների հարցով ավագ խորհրդական Քիշան Մանոչը:

Այս խնդրի շուրջ ԵԱՀԿ անցած տարվա զեկույցը տալիս է կազմակերպության միանշանակ դիրքորոշումը՝ իր անդամ երկրների անվտանգության հարցերով մտահոգությունները չպետք է առիթ դառնան մարդկանց կրոնական ազատությունների սահմանափակման համար:

ԱՄՆ պետքարտուղարությունը ևս կիսում է այս մոտեցումը: Ավելին՝ քննարկմանն այս գերատեսչության ներկայացուցիչ, Դուգլաս Փաթգեթը կոչ է արել բացառել կրոնական ազատության իրավունքների ու անվտանգության մտահոգությունների միջև հավասարակշռության պահպանման մոտեցումը:

«Այս իմաստով հավասարակշռության պահպանման մասին մոտեցումները ապակողմնորոշիչ են»,- ընդգծել է Փաթգեթը:

Նրա կարծիքով՝ կրոնական ազատությունների պաշտպանությունը զգալիորեն նպաստում է կայուն անվտանգության ապահովմանը:

«Մենք ցանկանում ենք երկխոսել, թե ինչպես հասնել կայուն անվտանգությանը կրոնական և այլ ազատությունների ապահովմամբ և պաշտպանությամբ, այլ ոչ թե դրանց հավասարակշռության միջոցով անվտանգության մտահոգությունների հետ»,- նշել է նա:

Քննարկմանն անդրադարձ է եղել նաև կրթության ոլորտի ու կրոնական ազատությունների հիմնախնդիրներին: Միջոցառման բանախոս, պրոֆեսոր Էլիզաբեթ Քլարկն անդրադարձել է նաև Հայաստանում վերջին շրջանում ծավալված Հայոց եկեղեցու պատմություն առարկայի՝ հանրային դպրոցներում դասավանդման հարցին: Բանախոսն ընդգծել է խտրականության բացառման կարևորությունը:

«Անկախ նրանից, թե ինչպիսի լուծում կտա համակարգն այս հարցին, կարևոր է, որ այն չունենա խտրականության հիմքեր: Հաճախ պետությունն անդրադառնում է հասարակության ամենամեծ խմբի կրթության ոլորտի կարիքներին՝ առանց հաշվի առնելու, թե ինչպես է դա անդրադառնալու կրոնական փոքրամասնությունների վրա կամ ինչպես է պաշտպանելու կրոնական ազատությունները դպրոցներում»,- նշել է Քլարկը:

Բանախոսները վստահ են, որ ընդհանուր առմամբ կրթությունը մեծ դեր ունի անվտանգության հարցում, ուստի երկրները պետք է բացառեն կրոնական ծայրահեղականության ու խտրականության դրսևորումները կրթական ոլորտներում ու դասագրքերում: Որպես լավ օրինակներ՝ այս առումով ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հիշատակել է Իրաքի, Քրդստանի ու Հյուսիսային Մակեդոնիայի օրինակները, որտեղ ծայրահեղականության ու խտրականության բառապաշարի վերացման ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվել:

Տպել
1089 դիտում

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է