Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները ոչ ժողովրդավարական են գնահատել ԵԱՀԿ-ն և այլ կառույցներ

Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարության եվրոպական նորմերին եւ չեն կարող համարվել բնակչության ազատ կամքի արտահայտում։ Այսպիսին է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ դիտորդների միացյալ առաքելության գնահատականը, հղում անելով  Turan գործակալությանը, այս մասին հայտնում է JAM-news-ը:

Հիշեցնենք, փետրվարի 9–ին Ադրբեջանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին հաղթել է իշխող «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը, որը խորհրդարանում ստացել է տեղերի մեծ մասը։

Ըստ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ առաքելության համակարգող Արթուր Գերասիմովի, քանի որ հեռուստաալիքներն ու մյուս ավանդական մեդիաները գրեթե չեն լուսաբանել թեկնածուների նախընտրական արշավները, բացակայել է իրական քաղաքական բանավեճն ու ընտրողներին իմաստավորված ընտրություն կատարելու հնարավորություն չի տրվել։

ԵԽԽՎ առաքելության համակարգող Ֆրանկ Շվաբեն խոսել է բազմաթիվ խախտումների մասին ինչպես քվեարկության, այնպես էլ ձայների հաշվարկի ժամանակ։

Նշվում է, որ ընտրատեղամասերի 16%–ում գրանցվել է քվեաթերթիկների լցոնում, 5%–ում՝ «կարուսելներ», 4%–ում՝ գաղտնիության խախտում։ 39 դեպքերում ընտրական հանձնաժողովների անդամները չեն համագործակցել դիտորդների հետ, իսկ 6 դեպքերում կուսակցությունների ներկայացուցիչներին եւ թեկնածուներին վռնդել են տեղամասերից։ 44 ընտրատեղամասերում կողմնակի անձինք են եղել, որոնք չպետք է այնտեղ գտնվեին (օրինակ՝ զինվորականներ , պետական պաշտոնյաներ)։

Մեկնաբանելով բացասական արձագանքներն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը լրատվամիջոցներին ասել է․

«Մենք արդեն վաղուց սովոր ենք բացասական կարծիքին։ Նրանց եզրակացությունները որոշ դեպքերում նախապես են գրվում, ընդ որում՝ ոչ նրանց կողմից, այլ ուրիշ վայրերում, այնուհետեւ փոխանցվում են նրանց։ Մենք բազմիցս ականատես ենք եղել դրան։ Դուք էլ եք նկատել մեր նկատմամբ Եվրախորհրդի բացասական վերաբերմունքը»։

Իսկ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ բոլոր խախտումները հետաքննվում են, եւ համապատասխան միջոցներ են ձեռնարկվելու։ Ընդ որում, նախարարությունը պնդում է, որ «այս ընտրություններն արտահայտում են Ադրբեջանի ժողովրդի կամքը ու երկրի հերթական հաջող քայլն է ժողովրդավարական զարգացման ճանապարհին»։

 

Տպել
2371 դիտում

Պաշտոնական Մոսկվան կոչ է անում բոլոր կողմերին հանդարտություն ցուցաբերել. Պեսկով

ԳՇ հայտարարությունն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի. Անդրանիկ Քոչարյան

Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը

«Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդները շտապ հավաք են կազմակերպել Ազատության հրապարակում

Որևէ դեպքում չի կարելի ժողովրդին տանել բախումների, քանզի այն լի է մի շարք տեսանելի ու անտեսանելի վտանգներով. Ցոլակյան

Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում. Արման Թաթոյան

Պաշտպանության նախարարին հրահանգված է ապահովել զինված ուժերի բնականոն աշխատանքը. վարչապետ

Հարգելի շիրակցիներ, Գյումրու Վարդանանց հրապարակից շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. պատգամավոր

ԲԴԽ-ն այսօր կքննի Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմած դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցը

Հանրապետության հրապարակում ելույթ կունենամ ժամը 16.00-ին. Նիկոլ Փաշինյան

Մի քանի գեներալների դուր չի գալիս, որ հասարակությունը կամ Կառավարությունը կարող են իրենց հարցեր ունենալ. վարչապետ

Ուզում ենք երեխան ծառայի, բայց Հայաստանում. զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անում ՊՆ-ի դիմաց

Այս պահին բոլոր ընկերությունները ներկայանալի տեսք ունեն. նախարարը՝ Աբու Դաբիի ցուցահանդեսի մասին

Արցախի նախագահն իր միջնորդությունն է առաջարկում՝ Հայաստանում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու գործում

Երեկ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում եմ կայացրել, դրան հետեւել է ԳՇ հայտարարությունը. վարչապետ

Կառավարությունը 2 մլրդ 161 մլն դրամ հատկացրեց 140 պարեկային ավտոմեքենա ձեռք բերելու համար

ԳՇ հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ. բոլորին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ. վարչապետ

Տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը հնարավոր կլինի իրականացնել նաեւ հեռավար

Որդեկորույս մայրերը կօգտվեն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից. Ավանեսյան

ՊԵԿ-ը բացահայտել է ինտերնետային վճարովի ծառայություններից ստացված գումարների դիմաց հարկերը պակաս վճարելու դեպք

Երևանի տարբեր հատվածներում առավոտյան անհնազանդության ակցիաներ են եղել. բերման է ենթարկվել 2 ցուցարար

Եթե պարզվի, որ մեր պաշտոնյաները թերացել են, պատասխանատվության կկանչվեն. վարչապետը՝ Աբու Դաբիի ցուցահանդեսի մասին

Հայաստանը իսկապես մեծ գիտական ներուժ ունի. «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ի ներկայացուցիչները հանդիպել են ԲՏԱ նախարարի հետ

Աշխատանքային խումբ կստեղծվի, որը կիրականացնի ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգի ձեւավորումը. վարչապետ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 282 նոր դեպք. գրանցվել է 4 մահ

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 42 հարց

Ձնաբքի պատճառով Լարսի ավտոճանապարհը կրկին փակ է բոլոր տեսակի մեքենաների համար

Սևանա լճի հանրային 3 լողափերում ջրափնյա հանգիստ կազմակերպելու և սպասարկման նպատակով կատարվում է հայտերի ընդունում

Չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում մի քանի համայնքներում

«Ստրանջայի » մրցաշարում 3 հայ բռնցքամարտիկ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ

Արցախը Հայաստանին կապող ներպետական ճանապարհի որոշ հատվածներում տեսանելիությունը անբավարար է

ՀՀ տարածքում կա մի քանի փակ ավտոճանապարհ. Տավուշի մարզի ճանապարհները դժվարանցանելի են

Գիշերը Mercedes-ը տապալել է «Կինո Հայրենիքի» տուֆե հսկա սյունը. Վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Մի քանի ժամով լույս չի լինելու Երեւանում եւ 4 մարզում

Հրշեջ-փրկարարները 1 օրում մարել են ընդհանուր 2.5 հա տարածքում բռնկված հրդեհները

Պաշտպանը ցանկանում է պարզել՝ Սերժ Սարգսյանը կամ Հովիկ Աբրահամյանը հարցաքննվե՞լ են Լևոն Սարգսյանին առնչվող գործով

Դեպարդյեի դեմ կրկին հետաքննություն է սկսվել՝ երիտասարդ դերասանուհու բռնաբարության մեղադրանքով

Տիրան Խաչատրյանն ազատվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից

Ռուսաստանի իշխանությունները տեղեկություններ ունեն պետության դեմ նախապատրաստվող սադրանքների մասին. Պուտին

Նախկին պատգամավորի որդուն պատկանող ընկերությունը մաքսատուրքից ազատման արտոնություն կստանա