Հայաստանում ձախողված ուժերի թրենդ է սկսվել, որոնք ուզում են մարդուն հակադրել ժողովրդին․ Փաշինյան

Կառավարության գործունեության արդյունքներում, հրապարակված 300 փաստերում չեք գտնի մի կետ, որը ուղիղ կապված չէ մարդու հետ, մեր խնդիրը մարդակենտրոն է՝ պաշտպանել մարդուն, աջակցել մարդուն, ամեն ինչ անել՝ մարդու կյանքը բարելավելու, նրա իրավունքները պաշտպանելու համար։ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վարչապետի կարգավիճակում լինելով՝ այս ամբիոնից պաշտպանել եմ այնպիսի մարդկանց, որոնց պաշտպանելը այդքան էլ ընդունված չի եղել մինչեւ, համենայն դեպս, այդ պահը։ Մենք մարդուց ոչ մի տեղ չենք գնալու։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանում ձախողված ուժերի թրենդ է սկսվել, որոնք ուզում են մարդուն հակադրել ժողովրդին, ազգին»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ նրանք, ովքեր մարդուն ուզում են հակադրել ազգին, իրենք մարդուն դնում են այդ հանրույթի մեջ եւ ասում՝ ազգը եւ ժողովուրդը գոյություն ունեն եւ բաղկացած են անհատներից, եւ որքան պաշտպանված է անհատը, այնքան պաշտպանված է հանրությունը, ու հակառակը․

«Շատ դեպքերում չեն կողմնորոշվում՝ մեր տեքստը ազգայնակա՞ն է, թե՞ լիբերալ։ Ոմանք մեզ մեղադրում են գռեհիկ ազգայնականության մեջ, ոմանք մեղադրում են գռեհիկ լիբերալիզմի մեջ։ Մենք վաղուց ասել ենք, որ իզմերից հրաժարվել ենք, էն ինչ մենք ենք անում, անում ենք առաջին անգամ»։

Փաշինյանը նկատեց՝ շատ է խոսվում աշխատավարձի ու կենսամակարդակի մասին, հիմա աշխատավարձերն ու թոշակները բարձրացել են՝ շատ, քիչ եւ այլն։ Բայց, վարչապետի խոսքով, այդ բարձրացումը միայն այն չէ, որ աշխատավարձը հազար դրամով բարձրացավ․

«Եթե մարդը այսօր կարող է 50 եվրոյով գնալ Հռոմ, հետ գալ, դա էլ է իր աշխատավարձի անուղղակի բարձրացում, եթե սննդամթերքի գինը անկում է, դա էլ բարձրացում, բարձրացումն էական չէ, էականը կյանքի որակի բարձրացումն է։ Կարող է 100 հազար դրամով բարձրացնեինք, բայց դրանով չկարողանար Հռոմի կամ Միլանի ավիատոմս գնել»։

Տպել
752 դիտում

ՄԻՊ-ի դիրքորոշումը՝ հաղորդակցության գաղտնիության իրավունքը սահմանափակող օրինագծերի վերաբերյալ

Արցախի 48 ընտրատեղամասերից քվեարկության ողջ օրը ուղիղ հեռարձակում կլինի

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետեւանքով 3000-ից ավելի մահվան դեպք է արձանագրվել. Reuters

Ոսկեվանում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան գիշերն արդեն տեղափոխվել էր Երևանում. Գեւորգ Դերձյան

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մարտ ամսվա պարգեւավճարը կփոխանցվի համայնքային բուժաշխատողներին. քաղաքապետ

ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք քայլերի, որի պատասխանատվությունն Ադրբեջանն է կրելու. ՊՆ

Պարետը տեղաշարժի սահմանափակումների որոշումը լրացրել է Արցախի ընտրություններին վերաբերող կետով

14-ամյա երեխայի վիրավորվելու փաստն արձանագրվել է, և միջազգային կառույցներին կուղարկվի հատուկ նամակ․ ՄԻՊ

Արցախում մեկնարկել են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները

Մահացել է Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի վերաբերյալ

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող 2 պացիենտի մոտ դրական դինամիկա կա. Թորոսյան

Իրաքի նոր վարչապետը կոչ է արել վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ն 37 միլիարդ եվրո կտրամադրի կորոնավիրուսի համաճարակից տուժած իր անդամներին՝ վերականգնման համար

Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Շուշան Ստեփանյան

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին

Ասկերանում մեկնարկել է բժշկական դիմակների պատրաստման գործընթացը. 1500 դիմակ արդեն պատրաստ է

Գյումրեցիները Շիրակ գյուղից գողացած անասունը վաճառել են Արմավիրի մարզում

Ոսկեւանում վիրավորում ստացած երեխային տեղափոխում են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. Ալինա Նիկողոսյան

Շուրջ 250 մարդ դուրս է եկել մեկուսացումից