Կորոնավիրուսի հետ կապված չկա այնպիսի իրավիճակ, որը կարող է մեծ ազդեցություն ունենալ մեր տնտեսության վրա․ նախարար

Չինաստանում կորոնավիրուսի պատճառով լուրջ տնտեսական խնդիրներ են առաջանում, տնտեսագետները կանխատեսում են, որ հնարավոր է՝ եւս մեկ անգամ համաշխարհային տնտեսական ճգնաժամ լինի․ պատրա՞ստ ենք մենք արդյոք նման զարգացումների եւ ի՞նչ ենք մտադիր անել, եթե նման իրավիճակ ստեղծվի։ Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ նման հարց հնչեցրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը համաձայնեց պատգամավորի հետ, որ աշխարհը մտահոգված է այս զարգացումներով, բայց նաեւ ասաց, որ լավատեսություն կա, բոլոր հնարավոր իրավիճակները պետք է գտնվեն կառավարելիության գործիքների սահմաններում․

«Կան գնահատականներ, թե որքան կարող է լինել ուղղակի ազդեցությունը Չինաստանի տնտեսության վրա։ Կանխատեսում կա, որ ի սկզբանե տարվա համար Չինաստանի տնտեսական աճի 6 տոկոսը մեկ քառորդով ավելի ցածր ցուցանիշ կունենա եւ կգտնվի մոտ 4,5 տոկոսի սահմաններում։ Դա նշանակում է, որ չինական տնտեսության մի քանի ուղղություններ կարող են մեծ ազդեցություն կրել՝ անուղղակի ազդեցություն թողնելով համաշխարհային տնտեսության վրա»։

Նախարարի խոսքով՝ այս պահին երեք հավանական ուղղություններ, որոնք կարող են ազդել ՀՀ տնտեսության վրա, հանգում են հետեւյալ շրջանակին․ Չինաստանի տնտեսությունը համարվում է աշխարհում պղնձի սպառման մոտ կեսը կլանող տնտեսություն, Չինաստանում զբոսաշրջությունը դեպի այլ երկներ համարվում է տնտեսության հիմնական թվերից մեկը, Չինաստանը նաեւ աշխարհի նավթարդյունաբերության պահանջարկի տեսանկյունից մեծ ազդեցություն է թողնում։ Բայց, ինչպես նշեց Խաչատրյանը, բոլոր զարգացումներով հանդերձ՝ սա համաշխարհային տնտեսության վրա մեծ ազդեցություն չի կարող ունենալ․

«Եվ ՀՀ տնտեսությունը, եթե ուղղակիորեն չափենք, կապ ունի միայն պղնձի արտահանման հատվածի հետ, այս դեպքում էլ մեր տնտեսությունն իր վրա մեծ չափով ազդեցություն կրել չի կարող։ Զբոսաշրջային առումով էլ Չինաստանից Հայաստան եկող զբոսաշրջիկները մեծաթիվ չեն»,- ասաց նախարարը՝ շեշտելով, որ այս փուլում չկան այնպիսի հարցեր, որ կարող են ուղղակի մեծ չափով ազդեցություն ունենալ մեր տնտեսական աճի կանխատեսումների վրա։

Տպել
2594 դիտում

ՄԻՊ-ի դիրքորոշումը՝ հաղորդակցության գաղտնիության իրավունքը սահմանափակող օրինագծերի վերաբերյալ

Արցախի 48 ընտրատեղամասերից քվեարկության ողջ օրը ուղիղ հեռարձակում կլինի

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետեւանքով 3000-ից ավելի մահվան դեպք է արձանագրվել. Reuters

Ոսկեվանում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան գիշերն արդեն տեղափոխվել էր Երևանում. Գեւորգ Դերձյան

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մարտ ամսվա պարգեւավճարը կփոխանցվի համայնքային բուժաշխատողներին. քաղաքապետ

ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք քայլերի, որի պատասխանատվությունն Ադրբեջանն է կրելու. ՊՆ

Պարետը տեղաշարժի սահմանափակումների որոշումը լրացրել է Արցախի ընտրություններին վերաբերող կետով

14-ամյա երեխայի վիրավորվելու փաստն արձանագրվել է, և միջազգային կառույցներին կուղարկվի հատուկ նամակ․ ՄԻՊ

Արցախում մեկնարկել են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները

Մահացել է Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի վերաբերյալ

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող 2 պացիենտի մոտ դրական դինամիկա կա. Թորոսյան

Իրաքի նոր վարչապետը կոչ է արել վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ն 37 միլիարդ եվրո կտրամադրի կորոնավիրուսի համաճարակից տուժած իր անդամներին՝ վերականգնման համար

Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Շուշան Ստեփանյան

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին

Ասկերանում մեկնարկել է բժշկական դիմակների պատրաստման գործընթացը. 1500 դիմակ արդեն պատրաստ է

Գյումրեցիները Շիրակ գյուղից գողացած անասունը վաճառել են Արմավիրի մարզում

Ոսկեւանում վիրավորում ստացած երեխային տեղափոխում են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. Ալինա Նիկողոսյան

Շուրջ 250 մարդ դուրս է եկել մեկուսացումից