ԱՄՆ-ն ու Գերմանիան հետեւել են ավելի քան 100 երկրի գաղտնի հաղորդագրություններին

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական գործակալությունը, շվեյցարական հաղորդագրությունների գաղտնագրման ընկերության միջոցով շուրջ 50 տարի հետեւել է  ավելի քան 100 պետության ռազմական եւ դիվանագիտական նշանակության նամակագրություններին: Այս մասին ասվում է   Tribune de Geneve թերթի ինտերնետային տարբերակում հրապարակված  հետաքննության մեջ:

Խոսքը Crypto AG ընկերության մասին է, որը 1952 թվականից տեղակայված է շվեյցարական Ցուգ տեղամասում: Այն գաղտնագրման սարքեր է տրամադրել տարբեր պետությունների ՝ գաղտնի տվյալների եւ հաղորդագրությունների փոխանցումը պաշտպանելու նպատակով:

Նշվում է, որ 1958 թվականից ի վեր Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչությունը, իսկ այնուհետ՝ գերմանական ներքին հետախուզությունը վերահսկել են Crypto AG ընկերության գործունեությունը Լիխտենշտեյնում գտնվող Minerva ընկերության միջոցով: Ընդ որում, Շվեյցարիայի իշխանությունները սարքերը տրամադրելուց հետո տեղեկացված են եղել օտարերկրյա հետախուզությունների գործունեության մասին:

Crypto AG ընկերության կողմից ստեղծված գաղտնագրման սարքերը օգտագործել են պատերազմների ժամանակ, իսկ այնուհետ՝ դեսպանությունների եւ կառավարությունների միջեւ զգայուն թեմաների փոխանակման դեպքում:

Միեւնույն ժամանակ, ԱՄՆի  եւ Գերմանիայի հետախուզությունները կարող էին հետեւել այս հաղորդագրություններին ՝ օգտագործելով գաղտնագրման անվտանգության համակարգում հատուկ ստեղծված «անցքեր»-ը:

 Tribune de Geneve-ի հոդվածում ասվում է, որ Crypto AG ընկերության ծառայություններից օգտվել է ավելի քան 130 պետություն, այդ թվում՝ Եգիպտոսը, Իրանը, Սաուդյան Արաբիան, Լիբիան, Արգենտինան: Նշվում է, որ կոդավորված հաղորդագրությունները ԱՄՆ-ն ու Գերմանիան ակտիվորեն որսում էին ամերիկյան գերիների փոխանակման մասին Իրանի հետ տարված բանակցությունների ժամանակ, Լիբիայից Ամերիկա ահաբեկչական խմբավորումների հարձակումների մասին տեղեկությունների փոխանակման, Արգենտինայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ Ֆոլկլենդյան կղզիների շուրջ ծավալվող պատերազմի ժամանակ, անգամ 1989 թվականին, երբ  ամերիկյան զորքերը ներխուժել էին Պանամա:

1993 թվականին գերմանական հետախուզությունը թողել է վերահսկողությունը Crypto AG-ի նկատմամաբ, սակայն ԱՄՆ-ը, չբարձրաձայնելով այդ մասին, շարունակել է իր գործողություններն իրականացնել ամենաքիչը մինչեւ 2012 թվականը: Դրանից հետո եղած գաղտնալսման մասին տեղեկությունները բացակայում են:

2018 թվականին Crypto AG ընկերությունը բաժանվել է 2 մասի, որից առաջինը սկսել է սպասարկել բացառապես շվեյցարացի հաճախորդներին, իսկ երկրորդը, որը կրում է Crypto International անունը, մասնագիտացել է  օտարերկրյա հաճախորդների սպասարկման գործում:

Հիշյալ ընկերության կայքում տեղադրված է հայտարարություն այն մասին, որ այն այժմ ոչ մի կապ չունի Crypto AG ընկերության կամ ԱՄՆ-ի ու Գերմանիայի հետախուզությունների հետ, այլ հանդիսանում է մասնավոր ընկերություն, որը 2018-ին պարզապես գնել է Ցուգում տեղակայված Crypto AG-ի բրենդն ու բաժնետոմսերը:

Տպել
1476 դիտում

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան