Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2020-2023թթ. ծրագիրը

Փետրվարի 11-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ կառավարությունում քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2020-2023թթ. ծրագիրը: Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը:

Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում բարենպաստ գործարար միջավայր ստեղծելու, ինչպես նաև ներդրումների ներգրավման առումով գրավիչ երկիր դառնալու տեսանկյունից կարևոր են միջազգային հեղինակություն վայելող զեկույցների գնահատականները, քանի որ դրանք հնարավորություն են տալիս գնահատելու երկրում մեկնարկած ու շարունակվող բարեփոխումները։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Համաշխարհային բանկի «Գործարարություն 2020» զեկույցին, որտեղ Հայաստանը 190 երկրների շարքում 47-րդն է։

2018-2019թթ. իրականացվել են մի շարք բարեփոխումներ՝ բարելավելով գործարարության կարգավորման դաշտը: Մասնավորապես, ըստ «Գործարարություն» զեկույցի եզրահանգումների, Հայաստանը վերջին տարիներին նշանակալի բարեփոխումներ է իրականացրել սեփականության գրանցման, հարկերի վճարման, արտաքին առևտրի և էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցին միացման ոլորտներում։

Չնայած այս ամենին՝ «Գործարարություն 2020» զեկույցում Հայաստանի դիրքը հետընթաց է գրանցել «Գործարարություն 2019» զեկույցի համեմատ: Սրա հիմնական պատճառներից է «Փոքր ներդրողների պաշտպանություն» ցուցչի դիրքի անկումը (դիրքը 51-ից դարձել է 120), ինչը պայմանավորված է Համաշխարհային բանկի գնահատման մեթոդաբանության փոփոխությամբ։ Բացի այդ, Հայաստանի դիրքը բավական ցածր է «Շինարարական թույլտվություններ» և «Պայմանագրերի կիրարկում» ցուցիչներով:

Փոխվարչապետն ընդգծել է, որ անկախ Համաշխարհային բանկի մեթոդաբանական նորամուծություններից՝ գործարար միջավայրի բարեփոխումները պետք է իրականացվեն այնպիսի առաջանցիկ տեմպերով, որ ամեն տարի դիրքի բարելավում տեղի ունենա:

Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների ծրագիրը բաղկացած էր 51 միջոցառումներից, որոնցից 26-ը կատարված են, 6-ի աշխատանքները դեռևս չեն մեկնարկել, իսկ 19-ը գտնվում են իրականացման փուլում։ Տիգրան Ավինյանը նշել է, որ միջոցառումների իրականացման գործում գերատեսչությունները պետք է առավել ուշադիր ու հետևողական լինեն, իսկ ովքեր ոչ օբյեկտիվ պատճառներից ելնելով կդանդաղեն ու աշխատանքները չեն կատարի, պետք է ենթարկվեն պատասխանատվության:

Քննարկման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել 2020-2023թթ. գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին, որը ներառում է և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ աշխատանք պահանջող գործողություններ, ինչի իրականացման արդյունքում գործարար և ներդրումային միջավայրի զգալի բարելավում տեղի կունենա: Փոխվարչապետն այստեղ կարևորել է միասնական ու համակարգված աշխատանքը և կրկին անգամ շեշտել, որ ծրագրի միջոցառումները պետք է իրականցվեն ժամանակին և որակով:

Տպել
1284 դիտում

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ