Էդմոն Մարուքյանը մինասյանացավ է կպել. Ալեն Սիմոնյան

Էդմոն Մարուքյանի հայտարարությունը, թե նրանք չեն մասնակցելու քարոզարշավին, որովհետեւ «Ոչ» քարոզելով՝ ծառայություն են մատուցում իշխանությանը, աբսուրդ է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Նրան պնդմամբ՝ ԼՀԿ-ն պատասխանատվություն է կրում իր ընտրողների առջեւ եւ պետք է նրանց ուղղորդի:

«Եթե ասում են, որ հանրաքվեն հակասահմանադրական է, դեմ են «Այո»-ին, եւ ոչ մի գործողություն չես անում, ստացվում է, որ չգիտեն՝ ինչով են զբաղված, չեն կողմնորոշվել»,- ասաց Սիմոնյանը:

Դիտարկմանը, թե սա նույն սցենարն է, որով 2015 թ.-ին շարժվեց Նիկոլ Փաշինյանը, երբ ասաց, որ ընտրությունների անցկացումը կեղծ օրակարգ է, Սիմոնյանը պատասխանեց, որ դրա տակ եղել է բացատրություն:

«Այս պարագայում բացատրություն չկա: Մարուքյանը հասկանում է, որ ՀՀ ժողովուրդը, ամենայն հավանականությամբ, գալու է եւ «Այո» է քվեարկելու, միեւնույն ժամանակ էլ չի կարողանում խուսափել անցյալից, երբ կտրուկ հայտարարություններ էր անում, որ հնարավոր է՝ գլխավորի «Ոչ»-ի շտաբը, կամ նախագահը չի ստորագրի հանրաքվեն անցկացնելու որոշումը»,- ասաց ԱԺ փոխխոսնակը՝ հավելելով, որ այս հայտարարությունը ընդամենը արդարացող եւ ցայտնոտի մեջ գտնվող քաղաքական ուժի ղեկավարի խոսք էր, որը չի կողմնորոշվում:

«Մենք ասում էինք՝ դա կեղծ օրակարգ է, չենք մտնում դրա մեջ, նա ասում է՝ եկեք ուժ չտանք դրանով. սրանք լրիվ տարբեր բաներ են»,- նկատեց Սիմոնյանը:

«Քաղաքական գնահատականները եւ ատելությունը եթե մենք սկսենք նույնացնել, ապա կարող եմ Էդմոն Մարուքյանի ցանկացած հարցազրույցի մեջ՝ սկսած այս վերջին հարցազրույցից, ատելության խոսք գտնել. նրա խոսելու ձեւը, սարկազմը, ծաղրանքը»,- նշեց ԱԺ փոխխոսնակը՝ անդրադառնալով Մարուքյանի այն դիտարկմանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ամբիոնից հայտարարել էր՝ վեճ քարոզողները կհամարվեն հակապետական ուժեր, իսկ հակառակները՝ նվիրյալներ, եւ սա ատելության խոսքի դրսեւորում է:

Վերջերս Սիմոնյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել էր, որ Մարուքյանը համագործակցում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ, ինչին Մարուքյանն այսօր իր ասուլիսի ժամանակ անդրադարձել էր՝ ժխտելով այդ տեղեկությունը: Նա նաեւ նշել էր, որ գուցե հակառակն է, եւ «Իմ քայլն» է նրան տարել օդանավակայան, ճանապարհել, որ հետո փնտրի: «Ինձ թվում է՝ Մարուքյանը «մինասյանացավ» է կպել, եւ դա արդեն քրոնիկ բնույթ է կրում: ՀՀ-ում որեւէ մեկը անձերով չի զբաղվում, էլ չեմ ասում, որ այդ անձերը շատ չնչին եւ անկարեւոր են մեր պետականաշինության մեջ»,- դիտարկեց Ալեն Սիմոնյանը:

«Եթե 650 հազար մարդ գնա եւ քվեարկի «Այո», այդտեղ Մարուքյանի իրավական հնարքները դառնում են առ ոչինչ: Եթե ասելիք ունի իր ընտրողներին, պետք է դուրս գա փողոց, ձեւավորի «Ոչ»-ի շտաբն ու մարդկանց ապացուցի, որ որոշումը հակասահմանադրական է»,- հայտարարեց Սիմոնյանը՝ հավելելով, որ դրանից հետո էլ կարող է դիմել ՍԴ՝ վիճարկելու քվեարկության արդյունքները:

«Ավելի քան վստահ եմ, որեւիցե կասկած չունեմ, որ լինելու են շատ բարձր տվյալներ, եւ վերջ է դրվելու ՍԴ-ի խնդրին»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով՝ չի բացառում, որ ինչ-որ դատավորներ մինչեւ կենսաթոշակայինի ժամկետը լրանալը հրաժարական կտան: Նրա պնդմամբ՝ դա կլինի ողջունելի քայլ. «Ես նրանց կհամարեմ ՀՀ քաղաքացիների ձայնը լսող, նվիրյալ պետական մարդիկ, որոնք գիտակցում են այն ամենը, ինչը շատ հաճախ, ի հեճուկս իրենց ցանկության, արել են ու դրան լուծում են տալիս»,- ասաց Սիմոնյանը:

Հարցին, թե կլինի՞ հանրաքվե, եթե բոլոր 7 դատավորները հրաժարական տան, Սիմոնյանը պատասխանեց, որ հանրաքվեն, ամեն դեպքում, կկայանա, բայց նա խիստ կասկածում է, թե Հրայր Թովմասյանը նման բան կանի: Նա նաեւ հավելեց, որ անկասկած լինելու են մարդիկ, ովքեր կգլխավորեն «Ոչ»-ի շտաբը: 

Տպել
3590 դիտում

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն