Աղ ցանող մեքենաները բակեր էլ չեն մտնի. այնտեղ կայանած մեքենաների տերերը բողոքում են, որ դրանց վրա աղ են ցփնում

Երեւան քաղաքի փողոցներում ձնամաքրման աշխատանքները սկսվում են ձյան տեղալուն զուգընթաց: Բակային տարածքներն ու մայթեզրերը, սակայն, մեծամասամբ շարունակում են մնալ ձնառատ, սահուն, վտանգավոր անցորդների համար: Աղ ու ավազով մշակված ձյունը, օրվա տաք ժամերին տրորվելով, խորդուբորդ սառում է գիշերը, եւ առավոտյան դժվար է անցնել մինչեւ փողոց ընկած տարածքը, պահել հավասարակշռությունն ու... վատ-վատ բաներ չմտածել:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի գլխավոր ինժեներ Տիգրան Ոսկանյանը համաձայնեց այն դիտարկման հետ, որ աղը ցանելուց հետո օրվա տաք ժամերին հալված ու ցրտելուց հետո խորդուբորդ սառած բակերն ու մայթերը շատ ավելի վտանգավոր են դառնում հետիոտների համար. «Մենք այդ հատվածները փոքր տրակտորներով ենք մաքրում: Այդ մեքենաները կոշով ու խոզանակով են ձյունը հեռացնում, լիովին անվտանգ են դարձնում: Բայց ո՛չ բոլոր հատվածներն ենք հասցնում մաքրել: Մենք օգտագործում ենք այն փոքր տրակտորները, որ ունեն Երեւանի 12 վարչական տարածքները: Բոլորը միասին 8-10 հատ են, դրա համար էլ չենք հասցնում բոլոր տեղերը մաքրել: Հիմնականում մայթեզրերն ենք մաքրում: Իսկ փողոցները մաքրող մեծ տրակտորները մայթ մտնել չեն կարող»:

Բակային տարածքներում շաբաթ օրվանից, ըստ նրա, աշխատել են աղ ցանող մեքենաները, սակայն դրանք, ամենայն հավանականությամբ, այլեւս չեն աշխատի. բակերում կայանված մեքենաների սեփականատերերից ստացվել են մեծ թվով բողոքներ: «Վերջին օրերին Երեւան քաղաքի բակային տարածքների մաքրման հետ կապված մի նոր խնդիր կա. այնտեղ կայանած մեքենաների տերերից բողոքներ են ստացվել, որ մեր աղցան մեքենաները աղը ցփնում են նաեւ իրենց մեքենաների վրա. պատկերացրեք, նեղլիկ բակում աշխատում է մեծ մեքենա՝ կոշով, կարող է նաեւ այդպես լինել: Այնպես որ, այսուհետ, թերեւս, բակերում կաշխատենք միայն մարդկային ռեսուրսներով: Նաեւ, կարող են վթարներ լինել, որի պատասխանատուն էլի մեր վարորդները կլինեն»,- ասաց նա:

Ոսկանյանի խոսքով՝ հիմնարկի միջոցները լիովին բավարար են Երեւանի փողոցները մաքրելու, աղ ու ավազով մշակելու համար. «Ամեն ինչ ունենք: Զուտ փոքր տրակտորներն են քիչ, և, քանի որ նոր չեն, տեխնիկական խնդիրներ են ունենում, իսկ յուրաքանչյուր տեխնիկական անսարքությունը վերացնելու, մեքենան նորոգելու համար անհրաժեշտ է լինում ժամանակ: Մեր մարդկային ռեսուրսները լրիվ բավարար են առաջիկա օրերին սպասվող ձյան տեղումները դիմավորելու, բակերի բոլոր խնդրահարույց տեղերը աղով մշակելու համար, և մենք ամեն ինչ կանենք, որ Երեւան քաղաքը նորմալ երթեւեկելի լինի թե՛ վարորդների եւ թե՛ հետիոտների համար»:  

Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, սակայն, վստահ է, որ պետք են թե նոր մեքենաներ և թե հավելյալ աշխատուժ: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ թեպետ նախորդ տարի քաղաքապետարանը սանմաքրման հիմնարկին գումար հատկացրեց տեխնիկայի ձեռքբերման համար, բայց թե՛ տեխնիկան եւ թե՛ մարդկային ռեսուրսները դեռեւս բավարար չեն Երեւան քաղաքի սպասարկումը պատշաճ իրականացնելու համար:

Նա ընդգծեց, որ 2009 թվականից գործում է Երեւանի ավագանու որոշումը, որով տնտեսվարող սուբյեկտները ևս պարտավոր են մաքրել իրենց առեւտրային կենտրոնների, գրասենյակների մուտքն ու շուրջը: Որոշման 19-րդ կետում կարդում ենք. «Պարտադիր բարեկարգման և մաքրման է ենթակա այն տարածքը, որը փաստացի տիրապետվում է անշարժ գույքի տիրապետողի կողմից»: Որոշման 20-րդ կետը սահմանում է պարտավորությունների եզրագիծը՝ «հատկացված կամ զբաղեցրած տարածքի պարագծից 5 մետր, կառույցից դուրս` մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը»:

Բակային տարածքները մաքրելու պարտավորություն ունեն նաեւ վարչական շրջանները: «Այս պահին աշխատում ենք նոր տեխնիկա ձեռք բերելու ուղղությամբ. նաեւ, շարունակվում են բանակցությունները նվիրատուների հետ թե մայթեզրերը մաքրող փոքր մեքենաների եւ թե փոշեկուլ-մեքենաների ձեռքբերման համար: Նվիրատուների հետ բանակցություններն ուղղակի մի փոքր առկախվեցին»,- նշեց նա:

Այն հարցին, թե այս առկախումը կապ ունի՞ նախորդ նվիրատվությունների շուրջ բարձրացած աղմուկի հետ, Հակոբ Կարապետյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, որ դա է պատճառը, բայց եւ՝ չեմ բացառում»: Նա դժվարացավ ժամկետներ նշել, թե երբ ի վերջո կլինեն այդ մեքենաները՝ հույս հայտնելով, որ դրանք հնարավորինս շուտ կկարողանան օգտագործել ձյան հալվելուց հետո մեր քաղաքացիներին նյարդայնացնող կարմիր ավազը մաքրելու նպատակով:

Տիգրան Ոսկանյանի խոսքով՝ փոշեկուլների ներկրվելուց հետո Երեւանի փողոցները կմաքրվեն այդ տեխնիկայով, կհեռացվեն տերեւների կույտերը, ավազը, փոշին, իսկ մարդկային ռեսուրսներով կմաքրվեն բակային տարածքները, և այդ պարագայում իրենց ռեսուրսները լիովին բավարար կլինեն Երևանն ամեն օր լվանալ-մաքրելու համար. «Հավաստիացնում եմ Ձեզ, քաղաքն արդեն իդեալական մաքուր կլինի»,- ընդգծեց նա:

Տպել
1458 դիտում

Տոկիո-2020. Արմեն Մելիքյանը մեկ հաղթանակ տարավ ու մեկ պարտություն կրեց (տեսանյութ)

Տոկիո-2020. Արման Դարչինյանը պարտվեց նոկաուտով (տեսանյութ)

Ճամբարներում իրականացվել են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված իրազեկման աշխատանքներ

Նպատակ կա ՀՀ բոլոր բնակավայրերը միացնել լայնաշերտ ինտերնետ կապին. Հայկ Չոբանյան (տեսանյութ)

Ալավերդու համայնքապետարանը սոցիալական խմբերին արժեթղթեր է տալիս, և նրանք ստիպված են գնումներ կատարել կոնկրետ խանութից

Թուրքիան անտառային հրդեհների ճիրաններում է հայտնվել

Այն ինչ հիմա պետք է մեր երկրին, կրթված հասարակությունն է. Արամ Հայրյան

Մասիսում անասնագոմ է այրվել

ԱԹՍ օդանավակայան կառուցելու համար անհրաժեշտ գումարը հավաքվեց 15 օրում. այն կկառուցվի Լեռնապատ համայնքում

Մինչև տարկետում տալու որոշում է կայացվում, օլիմպիադան ավարտվում է. ԿԳՄՍՆ համագործակցելու պատրաստակամություն է հայտնում

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից և դադարեցնել բռնությունը. «Արմենպրես»

Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում (տեսանյութ)

Իրանում Էկոնոմիկայի փոխնախարարը քննարկել է դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունը

10 հազար դոլարի փոխարեն 2 հազար դոլար. քթի պլաստիկ վիրահատության համար օտարերկացիները գալիս են Հայաստան

Մեկնարկել են Condor ավիաուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 3 աստիճանով

Կրակոցներ Երևանում, կասկածյալներից 3-ը եղբայրներ են. shamshyan.com

Երևան քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսներն ուղևորվել են Շանհայի նավահանգիստ, ՀՀ կհասնեն հոկտեմբերին (լուսանկարներ)

Վաղը ներհանրապետական էլեկտրագնացքներով երթևեկություն կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների

Կարգալույծ է հռչակվել Տեր Պետրոս աբեղա Ազարյանը

Երևանում անցկացվել է Ատոմյաին տեխնոլոգիաների երեկո

Բողոքի նամակ համաշխարհային ճանաչում ունեցող հայագետներից. ՀՀ-ն չի ընդգրկվել միջազգային գիտաժողովի մասնակիցների ցանկում

Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են «Դերրինգեր» գրառմամբ լիցքավորված ատրճանակ, 50 փամփուշտ և փայտե մահակ

Փանիկում տուն է այրվել

Ժամը 06։30-ին ադրբեջանական ԶՈՒ- ն կրակ է բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ.ՊՆ

Հաստատվել է կորոնավիրուսի 243 նոր դեպք, մահացել է 6 մարդ

Վերին Շորժայում մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են. ՄԻՊ

Փայտածխով բեռնված մեքենա է այրվել

Օրակարգային է Գյումրիում փողոցաշինության ընթացքում «Վեոլիա Ջուր» ընկերության հստակ համագործակցությունը. Շիրակի մարզպետ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ-ն հաստատակամ է տարածքային ամբողջականության ապահովման հարցում օգտագործելու ինքնապաշտպանության օրինական իրավունքը. ԱԳՆ

Չաուշի փողոցում մեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

Ադրբեջանցին հեռացավ առանց ձեռքսեղման. Հովհաննես Բաչկովի հաղթական մենամարտի տեսագրությունը (տեսանյութ)

Տոկիո-2020 Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Պատվաստվել, թե չեն պատվաստվել մշակույթի ու շոուբիզնեսի գործիչները. հարցում

Տեսչական մարմինը դիտարկումներ է իրականացրել հանրային տրանսպորտի հավաքակայաններում

Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայց է կատարել Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասում

Արմեն Սիմոնյանը Երկաթուղայինի օրվա առիթով պատվոգրեր է հանձնել համակարգի մի շարք աշխատողների

Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 31-ին, հուղարկավորությունը՝ օգոստոսի 1-ին

ԳԹԿ-ն նախաձեռնում է ստեղծել հայոց լեզվի ավարտական և միասնական քննությունների թեստերի նոր առաջադրանքների պաշարներ