Հայաստան-Հորդանան գործարար համաժողովը երկկողմ համագործակցության շրջանակն ընդլայնելու նոր հնարավորություն է ստեղծել

10/02/2020 schedule21:48

Փետրվարի 10-ին Երևանում անցկացվեց Հայաստան-Հորդանան գործարար համաժողովը։ Համաժողովը կազմակերպվել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդի Հայաստան այցի շրջանակում։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունը:

Համաժողովին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Հորդանանի Հաշիմյան թագավորության Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Տարեկ Համուրին, Հայաստանի և Հորդանանի պետական և մասնավոր հատվածի մի շարք ներկայացուցիչներ և գործարարներ։

Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Հորդանանի Հաշիմյան թագավորության Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Տարեկ Համուրին։  

Գոհունակությամբ նշելով, որ ընդամենը շաբաթներ առաջ ձեռք բերված պայմանավորվածություններն արդեն վերածվում են գործուն քայլերի, Տիգրան Խաչատրյանը նշել է, որ երկրների միջև գործակցությունը զարգացնելու լայն հնարավորություններ կան և համոզմունք է հայտնել, որ այսօրվա գործարար համաժողովը մեծապես կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների և տնտեսական համագործակցության հետագա ընդլայնմանը, ինչպես նաև միտված կլինի առարկայական արդյունքներ գրանցելուն:

«Գործարար կապեր ստեղծելու, փոխշահավետ ծրագրեր իրականացնելու և երկարաժամկետ ներդրումներ կատարելու տեսանկյունից չափազանց կարևոր է վստահելի գործընկերային հարաբերությունների առկայությունը: Համոզված եմ, այս տեսանկյունից Հայաստանը կարող է դառնալ հեռանկարային գործընկեր Հորդանանի համար: Մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ են պարունակում և մենք կցանկանայինք, որպեսզի Հորդանանի մասնավոր հատվածը բացահայտեր իր համար Հայաստանը: Այսօր Հայաստանը հնարավորությունների երկիր է՝ ժամանակակից, կրթ­ված, աշխատասեր մարդկային կապիտալով և բազմա­թիվ երկրների հետ համագործակցության շահավետ ձևաչափերով: Մենք իրականացնում ենք «բաց դռների» քաղաքա­կա­նութ­յուն` չկիրառելով գրեթե որևէ սահմանափակում ներդրումային գործու­նե­ութ­յան նկատմամբ։ Այսօր մենք ստեղծել ենք արտահանման ներուժ ունեցող ոլորտներում ներդրումները խթանելու գործուն համակարգ: Այս ամենը Հայաստանը դարձնում է էլ ավելի գրավիչ գործարար և ներդրումային գործունեություն ծավալելու տեսանկյունից», - նշել է նախարարը։

Նա հավելել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակել գործարարներին, որպեսզի բոլոր պայմանավորվածություններն իրականություն դառնան առանց խոչընդոտների։ Տնտեսական հարաբերությունների աշխուժացմանն ուղղված գործողությունների արդյունավետությունը պայմանավորելով նաև մասնավոր հատվածում հաստատված կապերով՝ նախարարը շեշտել է, որ էկոնոմիկայի նախարարության կազմում գործող Ներդրումների աջակցման կենտրոնը պատրաստ է հնարավորինս օժանդակելու  մասնավոր հատվածին՝ գործարար կապեր հաստատելու հարցում։

«Համոզված եմ, որ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի շնորհիվ մենք նշանակալի արդյունքներ կարձանագրենք հայ-հորդանանական համագործակցության խրախուսման և զարգացման գործում` նպաստելով փոխշահավետ գործարար կապերի հաստատմանը և համագործակցության նոր ոլորտների ուղենշմանը», - նշել է նախարարը։  

Հորդանանի Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Տարեկ Համուրին իր խոսքում նշել է․ «Իմ և գործընկերներիս անունից ցանկանում եմ շնորհակալական խոսք հղել ընդունելության համար։ Մասնավոր սեկտորը բավականին խանդավառված է Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների հաստատմամբ, կան համագործակցության իրական հնարավորություններ Հորդանանի և Հայաստանի միջև։ Ցանկությունը կա, ձգտումը կա, խանդավառությունը կա՝ հետևաբար, կարծում եմ, և՛ կարճաժամկետ և՛ երկարաժամկետ ծրագրեր կունենանք»։  

Համաժողովի ընթացքում ստորագրվել է «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և  Հորդանանի Հաշիմյան թագավորության Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարարության միջև տնտեսական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը։

Հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Հորդանանի Հաշիմյան թագավորության Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Տարեկ Համուրին։

Համաժողովի մասնակիցների համար կազմակերպված ոլորտային շնորհանդեսներով ներկայացվել են Հայաստանի և Հորդանանի տնտեսության կառուցվածքը, ներդրումների համար գրավիչ ուղղությունները, երկու երկրների զբոսաշրջային ներուժը։

Նշվում է, որ համաժողովն իր աշխատանքը շարունակել է B2B ձևաչափով։

Տպել
1899 դիտում

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը