Սարյանի ժառանգները պահանջում են իրենց մասնաբաժինը. պատկերասրահը դադարեցրել է նրա նկարներով հուշանվերների վաճառքը

Հայաստանի ազգային պատկերասրահը (ՀԱՊ) դադարեցրել է նկարիչ Մարտիրոս Սարյանի՝ ՀԱՊ-ին պատկանող արվեստի գործերի վերատպությամբ հուշանվերների ցուցադրությունն ու վաճառքը: Պատկերասրահը հայտարարել էր, որ դա Սարյանի ընտանիքի պահանջն է:

ՀԱՊ-ը երկար տարիներ զբաղվել է անվանի նկարիչների աշխատանքների վերատպությամբ եւ հուշանվերային արտադրանքի իրացմամբ: Սակայն Սարյանի ժառանգները, այդ թվում՝ նկարչի թոռնուհի, «Մարտիրոս Սարյան» տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, պահանջում են հեղինակային իրավունքի պահպանում:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում Ռուզան Սարյանը հայտնեց, որ պատկերասրահին ոչ թե արգելում են արտադրել եւ վաճառել Սարյանի ստեղծագործություններով արտադրանքը, այլ ներկայացված է պահանջ՝ գործել օրենքի դաշտում, չխախտել «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով սահմանված եւ Մարտիրոս Սարյանի ժառանգներին պատկանող բացառիկ հեղինակային իրավունքը: «Ընդամենը հրավիրել ենք բանակցությունների, որից իրենք հրաժարվել են»,- շեշտեց տիկին Սարյանը:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրինությանը խախտման վերաբերյալ գրավոր տեղեկացրել է Սարյանի ժառանգների ներկայացուցիչը: «Մեզ համար անհասկանալի է ՀԱՊ-ի կողմից նման հայտարարությամբ հանդես գալը եւ անգամ բանակցության փորձ չանելը ժառանգների հետ»,- ասաց Սարյանը:

Ժառանգների պահանջը հետեւյալն է. պայմանագիր կնքել իրենց հետ՝ ոչ բացառիկ հեղինակային իրավունքի օգտագործմամբ շահույթ հետապնդող գործունեություն իրականացնելու մասին, տրամադրել ցանկը բոլոր այն գործերի, որոնց վերատպությամբ արտադրվում է հուշանվերային արտադրանք, օգտագործման եղանակները, ծավալները եւ, ի վերջո, այն մասնաբաժինը, որը շահույթից պետք է հատկացվի ժառանգներին: Սարյանի խոսքով՝ դա չի գերազանցում 20%-ը:

«Եթե չկա ցանկություն գործել իրավական դաշտում եւ օրենքով նախատեսված համաձայնությամբ շարունակել արտադրել եւ իրացնել հուշանվերային արտադրանքը, ապա դա ոչ թե ժառանգների կողմից դրված արգելք է, այլ օրենքի դաշտում ձեռներեցությամբ զբաղվելու ցանկություն չունենալ»,- նկատեց Ռուզան Սարյանը:

Նրա համոզմամբ՝ առցանց կամ պատկերասրահի հուշանվերային խանութի միջոցով վաճառք իրականացնելը ցանկության դեպքում օրենքով կարգավորվող խնդիր է, եւ այստեղ որեւէ դժվարություն չկա:

«Վերջին անգամ, երբ հանդիպեցի տնօրենին՝ պարոն Արման Ծատուրյանին, ասաց՝ նման նամակ ենք ստացել, ինչո՞վ կբացատրեք, ես էլ հայտնեցի, որ նույն նամակը նաեւ ինձ է ուղղված եղել՝ որպես Սարյանի տուն-թանգարանի տնօրենի, եւ մեզ հաջողվել է առկա խնդիրը լուծել: Սա մի օրենք է, որին նաեւ ես պետք է հետեւեմ՝ լինելով թանգարանի տնօրեն, մյուս երեք ժառանգների հետ կարողանամ համագործակցել իրավական դաշտում»,- նկատեց մեր զրուցակիցը:

Սարյանի ժառանգի համոզմամբ՝ Ազգային պատկերասրահը երբեք էլ հեղինակային իրավունքը հաշվի չի առել. «Նույն նախկին տնօրեն Շահեն Խաչատրյանը, նա էլ երբեւիցե չի հարգել հեղինակային իրավունքը»:

Ռուզան Սարյանը մտահոգություն հայտնեց, որ այսօր Հայաստանում հեղինակային իրավունքը (նկարիչներինը՝ առավել) ամենաոտնահարվածն է. պաստառներ են տպում, որոնց վրա կարող են Սարյանին վերագրվող կեղծ նկարներ օգտագործվել եւ այլն: Նա պատմեց, որ Երեւանի կենտրոնում որոշ ժամանակ առաջ սրճարաններից մեկն էլ ամբողջ դիզայնը արել էր Սարյանի ստեղծագործությունների մոտիվներով՝ աղավաղելով նկարչի արվեստը:

«Ուրախալի է, որ հաջողվեց այս հարցը բանակցությունների միջոցով կարգավորել, եւ հիմա սրճարանը գործում է ուրիշ՝ նորացված դիզայնով՝ առանց Սարյանի կտավները չարչրկելու: Մենք՝ Սարյանի ժառանգներս, հետամուտ ենք լինելու Սարյանի հեղինակային իրավունքը պաշտպանելու գործին, քանզի արդեն 22 տարի այդ բացառիկ իրավունքը օրենքով պատկանում է մեզ»,- եզրափակեց նկարչի թոռնուհին:

Խնդրի մասին «Հայկական ժամանակին» Հայաստանի ազգային պատկերասրահից հայտնեցին, որ Սարյանի գործերի հիման վրա արված հուշանվերների ցուցադրություն-վաճառքը դադարեցրել են անժամկետ: Հանրային կապերի պատասխանատու Անուշ Նիկողոսյանն ասաց, որ հուշանվերներն Ազգային պատկերասրահի ունեցած հավաքածուի հիման վրա են: Դրանք հիմնականում Սարյանի մշտական ցուցադրության գործերից են:

«Այդ գործերը պատկերասրահինն են, ոչ մեկինը չեն: Սա ազգային արժեք է, իսկ ընտանիքը պահանջում է հեղինակային իրավունք: Նման պահանջ են ներկայացրել, մենք էլ, այդ պահանջին հետամուտ լինելով, այս պահին դադարեցնում ենք Սարյանի գործերի վերատպությունն ու հուշանվերային աքսեսուարների վաճառքը»,- նշեց Անուշ Նիկողոսյանը: Մեր հարցին, թե ի վերջո պատկերասրահի տնօրինությունը չի՞ պատրաստվում որեւէ ընդհանուր հայտարարի գալ Սարյանի ժառանգների հետ, հանրային կապերի պատասխանատուն ասաց, որ չի տիրապետում, թե առաջիկայում ինչ կարող են որոշել՝ հավելելով. «Մեր եւ իրենց իրավաբանները հանդիպել են, չեմ կարող ասել, թե ինչ կլինի»:

Հանրային կապերի պատասխանատուն հայտնեց, որ պատկերասրահն առցանց գնումներ կայք ունի վերջին 2.5 տարում, նման գործունեություն սկսել են իրականացնել վերջին մի քանի տարում: «Երկար տարիներ ունեցել ենք հուշանվերներ, բայց չենք ունեցել մշտական ցուցադրության այս գործերը նոր ժամանակակից ֆորմատով»,- ասաց նա:

Պատկերասրահն ունի http://shop.gallery.am/ կայքէջ, որտեղ ներկայացված են հուշանվերներ, շարֆեր, հեռախոսի պատյաններ, բարձեր, բաժակներ, պայուսակներ եւ այլն: Եթե դրանց վրա որեւէ նկարիչի գործերից է պատկերված, գրվում է հեղինակի ու գործի անունը, թիվն ու տվյալ իրի արժեքը: Օրինակ՝ Երվանդ Քոչարի 1930 թ. «Նատյուրմորտ», կից նշված է, որ այն հնարավոր է պատվիրել հեռախոսի բոլոր մոդելների համար, գինը՝ 5000 ՀՀ դրամ: Բազմաթիվ հայտնիների հուշանվերների ցանկում Սարյանի գործերի հիման վրա արվածներն արդեն բացակայում են:

Տպել
3746 դիտում

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ