Դատախազը միջնորդեց կալանավորել դատավորին հետապնդած երիտասարդներից Նարեկ Մութաֆյանին. դատարանը այն մերժեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Սարգիս Օհանջանյանի եւ Նարեկ Մութաֆյանի գործով դատական նիստին մեղադրող դատախազ Ասպուրակ Ավետիսյանը միջնորդություն ներկայացրեց ամբաստանյալ Նարեկ Մութաֆյանին կալանավորելու վերաբերյալ:

Նշենք, որ այս քրեական գործի շրջանակում Նարեկ Մութաֆյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրվել էր դեռ 2019 թվականի սեպտեմբերի 29-ին, երբ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը: Երկու ամիս անց Մութաֆյանի կալանավորումը երկարաձգվել էր: Դատարանի այդ որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որն էլ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ որոշել էր Նարեկ Մութաֆյանին ազատ արձակել: Հետագայում քրեական գործը վարույթ ընդունելով՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

Միջնորդությունը ներկայացնելիս մեղադրող դատախազ Ասպուրակ Ավետիսյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանը, իրավաչափ ճանաչելով Մութաֆյանի նկատմամբ կալանավորման երկարաձգման որոշումը, բեկանել է այն՝ պատճառաբանելով անմեղության կանխավարկածի չհաղթահարված լինելու հանգամանքով: Սակայն, դատախազի խոսքով, խափանման միջոցի կիրառման համար ամենեւին էլ պարտադիր չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայություն. «Դատարանին ներկայանալիս ամբաստանյալը նշեց մեկ այլ քրեական գործով նախկինում դատվածություն ունենալու մասին: Այդ քրեական գործով Մութաֆյանի նկատմամբ կիրառվել է կալանավորմանը այլընտրանքային խափանման միջոց գրավը: Գտնում եմ, որ գրավ կիրառված լինելու պայմաններում եւս վերստին չթույլատրված արարք կատարելը բավարար է Քրեական դատավարության 135-րդ հոդվածի կարգով՝ կալանավորում խափանման միջոցը կիրառելու համար»: Դատախազի խոսքով՝ այլ քրեական գործով դատական ակտն արդեն իսկ մտել է օրինական ուժի մեջ, սակայն այդ հանգամանքն իր միջնորդության մեջ, ըստ էության, որեւէ բան չի փոխում:

Մեղադրող դատախազը նշեց, որ չհեռանալու մասին ստորագրությամբ հնարավոր չէ կանխել մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծը եւ խնդրեց փոփոխել այն:

Պաշտպան Արամ Վարդեւանյանը առարկեց միջնորդության դեմ՝ այն որակելով ակնհայտ անհիմն: Ըստ Վարդեւանյանի՝ միակ գնահատականը, որ կարող է Դատախազությունը տալ Վերաքննիչ դատարանի որոշմանը, Վճռաբեկ բողոք ներկայացնելն է, ինչն էլ արել է: Պաշտպանի խոսքով՝ Վճռաբեկ դատարանը բողոքը դեռ վարույթ չի ընդունել, հետեւաբար Վերաքննիչի դեռեւս գործող դատական ակտը դատախազի կողմից կասկածի տակ դնելը տարօրինակ է. «Վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի կողմից կայացված դատական ակտը ամբողջովին իրավաչափ է: Դրա կայացման ժամանակ պաշտպանյալս ամբողջությամբ անմեղ էր, չուներ դատվածություն, հիմա ունի, թե ոչ, ես չգիտեմ: Ես գտնում եմ, որ սույն գործով, հատկապես Նարեկ Մութաֆյանի նկատմամբ, դրսեւորվում է առանձնահատուկ վերաբերմունք»:

Պաշտպանի խոսքով՝ այս ընթացքում ամբաստանյալը դրսեւորել է պատշաճ վարքագիծ եւ այսօրվա նիստին ներկայացել է առանց ուշացման: Ըստ Վարդեւանյանի՝ ազատ արձակվելուց հետո ոչ պատշաճ վարքագծի որեւէ փաստական տվյալ դատախազը չներկայացրեց. «Նոր հանցանք կատարելու ռիսկը չի կարող գնահատվել այն պայմաններում, երբ անձը ունի անմեղության կանխավարկածի երաշխիք, իսկ եթե հաշվի առնենք, որ հիշյալ մեղադրական ակտը ուժի մեջ է մտել, չպետք է դա կտրված դիտարկենք, պետք է հաշվի առնենք, թե ինչ է եղել այս ընթացքում, ինչ վարքագիծ է անձը դրսեւորել»: Վարդեւանյանը կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ դատարանն այժմ գտնվում է դատաքննության փուլում, որը խափանման միջոցի տեսանկյունից առավել նվազ ռիսկային փուլ է:

Արամ Վարդեւանյանը նշեց, որ ինքը վերապահում ունի անգամ ընտրված խափանման միջոց ստորագրության նկատմամբ, սակայն եթե խնդրին նայի դատախազի տեսանկյունից, ապա այդ խափանման միջոցը բավարար է:

Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Արմինե Մելիքսեթյանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որտեղից կարճ ժամանակ անց վերադառնալով՝ որոշեց մերժել Մութաֆյանին կալանավորելու միջնորդությունը:

Այսպիսով, դատական նիստը շարունակվում է:

Տպել
4619 դիտում

Մուլտի գրուպի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Պարենային եւ պաշտպանական միջոցներ կտրամադրվեն Արագածոտնի միայնակ տարեցներին, հաշմանդամություն ունեցող եւ խոցելի անձանց

Այս պահին Արցախի բուժհաստատություններում մեկուսացված քաղաքացիներ չկան. Արցախ/Տեղեկատվական շտաբ

Անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

«Նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդը ո՞նց չի ընկալում՝ ինչ ենք ասում». Քոչարյանը պնդում է՝ Սարգսյանի պայմանը կբավարարվի

Սպիտակի քաղաքային զբոսայգուց 28-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել

Բակո Սահակյանն անցկացրել է խորհրդակցություն. քննարկվել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումները

Պետության աջակցությունից օգտվող շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով քննարկվել են նոր առաջարկություններ

Ժամեր անց Երեւանում վայրէջք կկատարի Չինաստանից բժշկական պարագաների եւ սարքավորումների խմբաքանակ տեղափոխող ինքնաթիռը

Մոսկվայում անօթևան մնացած ՀՀ քաղաքացիները գտնվում են Պոդոլսկում՝ ժամանակավոր կացարանում

Քրեական գործ է հարուցվել Սիսիանի ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ

Քիմ Քարդաշյանի քույրն աշխարհի ամեաերիտասարդ միլիարդատերն է

ԳՇ պետը եւ ՊՆ փոխնախարարը միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ քննարկում են անցկացրել

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Ապրիլյանի հանձնաժողովի գրությունը հասկանալի չէ. Սերժ Սարգսյանը պատասխանել է Անդրանիկ Քոչարյանին

Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնն Ավստրիական մանկական հիվանդանոցին անհրաժեշտ պարագաներ է նվիրել

Միրիկցի կնոջն Արարատի մարզից բերել էին տվել ընտրություններին մասնակցելու համար. Հայկ Խանումյան

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է. կորոնավիրուսը միլիարդների վնաս է հասցնում ֆուտբոլին

ՓՄՁ 2 տնտեսվարող արդեն աջակցության պայմանագիր է կնքել․ ծրագրին դիմել է շուրջ 200 մարդ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ