Ընտրվել է փոխզիջումային տարբերակ, իսկ ավտոտնակների համար տրամադրվել է 3-ական մլն դրամ փոխհատուցում. Հակոբ Կարապետյան

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հարավարեւմտյան թաղամասում շարունակվում է բնակիչների բողոքի ակցիան: Ցուցարարները պնդում են, որ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհն այս նախագծով կառուցվելու պարագայում երեխաները խաղալու տեղ չեն ունենալու, ծերերը՝ նստել հանգստանալու, շտապօգնությունը, հրշեջները՝ մտնել-դուրս գալու:

Նրանց խոսքով՝ ճանապարհի թե՛ կառուցումը եւ թե՛ գործարկումը սեյսմիկ վտանգ են ներկայացնում: «Մեզ խանգարելու է մայրուղու աղմուկը: Դեռ 1988 թ. երկրաշարժից հետո մեր պատերը ճաքել են ու զգայուն են փողոցով ծանր մեքենաների անցնելու նկատմամբ: Մի հատ պատկերացրեք՝ վիբրացիայի տակ էստեղ ի՞նչ է լինելու: Տեսեք, որ շինարարությունը դեռ չսկսած, ճանապարհը նստում ա, էդ մասշտաբի աշխատանքներ, որ կատարվեն, էս շենքերը լրիվ քանդվելու են: Ասում եք՝ դատարան դիմեք, բայց դատարանի հետ խնդիր կա, էսօր դատարան չկա: Հիմա մենք կարանք կյանք էլ դնենք, բայց ինչի՞ կյանք դնենք, նոր հասկանան, որ ճիշտ ենք ասում»,- ասացին նրանք:

Քիչ առաջ Հարավարեւմտյան թաղամասում էր Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Բնակիչների հետ հանդիպելով՝ նա նշեց, որ այս խնդիրը պիտի լուծվի փոխհամաձայնությամբ: «Ամիսներ առաջ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում բնակիչների ներկայացուցիչների մասնակցությամբ, խնդիրները լսվեցին, հնարավորինս փոխզիջումային տարբերակ առաջադրվեց: Նախագիծը փոխվեց: Նոր նախագծով ավելացվել են մուտքեր, ելքեր, ավելացվել է ուղեւորային անցում, ճանապարհն իջեցվել է»,- հաղորդեց նա՝ ավելացնելով՝ տեղյակ է, որ այս նոր նախագիծն էլ բնակիչները բավարար չեն համարում:

Հակոբ Կարապետյանի խոսքով՝ նախագծում հնարավոր փոփոխությունների հետ կապված չէ ավտոտնակների այսօրվա ապամոնտաժումը, քանի որ այս ապամոնտաժումն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի եւ Ասիական բանկի հետ համագործակցությամբ կատարվող ծրագրի շրջանակում: «Սեփականության իրավունքով օգտագործվող տարածքների համար բնակիչներին տրվել է շուկայական արժեքի 115 տոկոսի չափով փոխհատուցում: Ինքնակամ, եթե իրերն իրենց անունով կոչենք, փաստացի զավթած տարածքների համար վճարվել է 25 տոկոսի չափով փոխհատուցում: Ավտոտնակների համար տրվել է այն գումարը, որով բնակիչներն այս պահին կարող են նոր ավտոտնակ ձեռք բերել»,- ասաց նա:

Ավտոտնակների ապամոնտաժման դեմ ընդհանուր առմամբ բնակիչները չէին բողոքում, քանի որ ստացել էին փոխհատուցում մոտ 3-ական միլիոն դրամի չափով: Միայն նրանցից մեկն ասաց, որ ավտոտնակը նաեւ արհեստանոց է եղել, եւ պահանջում էր հավելյալ 600 հազար դրամ դրա համար: Նրա խոսքով՝ իրեն խաբել են, ինքն ստորագրել է պայմանագիր, որով քաղաքապետարանից ստացել է փոխհատուցում՝ ավտոտնակի համար, սակայն չեն իմացել, որ կարող էին փոխհատուցում ստանալ՝ որպես արհեստանոցի: «Մինչեւ էս հարցը չլուծվի, սա չի քանդվելու»,- ասաց նա:

Այս պահին ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են: Ակցիան եւս շարունակվում է, տասնյակ ոստիկաններ հսկում են իրավիճակը:

Տպել
4020 դիտում

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին