Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Անուշ Գարսանցյանը կմնա ազատության մեջ

Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Անուշ Գարսանցյանը կմնա ազատության մեջ։

Վերաքննիչ քրեական դատարանը երեկ մերժել է Գարսանցյանին ազատ արձակելու որոշման դեմ Դատախազության բողոքը` միաժամանակ բավարարելով պաշտպանի բողոքը։

Գարսանցյանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում մանրամասնեց, որ Առաջին ատյանի դատարանը, 2019 թվականի դեկտեմբերի 20-ին բավարարելով նախաքննական մարմնի` Գարսանցյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ միջնորդությունը, արձանագրել էր հիմնավոր կասկածի առկայություն, բայց միաժամանակ բավարարել պաշտպանի միջնորդությունը` թույլատրելի համարելով գրավի կիրառումը։ Այդպիսով, Գարսանցյանն ազատ էր արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց։ Դատախազությունը Վերաքննիչ բողոք էր ներկայացրել ազատ արձակելու որոշման, իսկ պաշտպանը` հիմնավոր կասկածի առկայության դեմ։

Պաշտպան Լուսինե Մարտիրոսյանի խոսքով` ավելի վաղ նաեւ Առաջին ատյանի դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել Գարսանցյանի ձերբակալման որոշումը։

Անուշ Գարսանցյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ծնողից ապօրինի բաժանելը կամ փոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

Նույն քրեական գործի շրջանակում մեղադրյալի կարգավիճակում է եւս չորս անձ։ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ծնողից ապօրինի բաժանելը կամ փոխելը, որը կատարվել է երկու կամ ավելի երեխաների նկատմամբ եւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 200-րդ հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք)։ Վերաքննիչ դատարանը օրերս մերժեl է Աբրահամյանին չկալանավորելու որոշման դեմ Դատախազության բողոքը, նա այժմ ազատության մեջ է։

Մերժվեց նաեւ գործով մյուս մեղադրյալ` քաղաքացի Դիանա Գրիգորյանին չկալանավորելու որոշման դեմ Դատախազությանբողոքը։ Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (երկու կամ ավելի երեխաների առք ու վաճառքի փորձը):

«Հանրապետական» ծննդատան փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երեխային ծնողից ապօրինի բաժանելը կամ փոխելը): Դատախազությունը բողոքարկել է նաեւ Ջերջերյանին ազատ արձակելու որոշումը, բողոքը դեռ քննության փուլում է։

Մյուս մեղադրյլալն էլ «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի արդեն նախկին տնօրեն (մեկ ամիս առաջ նա ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն) Լիանա Կարապետյանն է։ Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը): Կարապետյանին գրավի դիմաց ազատ արձակվելու դեմ Դատախազությունը բողոքը օրեր առաջ բավարարվել է, եւ այժմ Կարապետյանը կալանավորված է։

Քրեական գործը վերաբերում է 2016-2018 թթ. ընթացքում օտարերկրացի քաղաքացիների կողմից Հայաստանից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերին, ինչի մասին ԱԱԾ-ն հայտարարեց նոյեմբերի 14-ին:

Տպել
992 դիտում

Մուլտի գրուպի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Պարենային եւ պաշտպանական միջոցներ կտրամադրվեն Արագածոտնի միայնակ տարեցներին, հաշմանդամություն ունեցող եւ խոցելի անձանց

Այս պահին Արցախի բուժհաստատություններում մեկուսացված քաղաքացիներ չկան. Արցախ/Տեղեկատվական շտաբ

Անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

«Նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդը ո՞նց չի ընկալում՝ ինչ ենք ասում». Քոչարյանը պնդում է՝ Սարգսյանի պայմանը կբավարարվի

Սպիտակի քաղաքային զբոսայգուց 28-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել

Բակո Սահակյանն անցկացրել է խորհրդակցություն. քննարկվել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումները

Պետության աջակցությունից օգտվող շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով քննարկվել են նոր առաջարկություններ

Ժամեր անց Երեւանում վայրէջք կկատարի Չինաստանից բժշկական պարագաների եւ սարքավորումների խմբաքանակ տեղափոխող ինքնաթիռը

Մոսկվայում անօթևան մնացած ՀՀ քաղաքացիները գտնվում են Պոդոլսկում՝ ժամանակավոր կացարանում

Քրեական գործ է հարուցվել Սիսիանի ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ

Քիմ Քարդաշյանի քույրն աշխարհի ամեաերիտասարդ միլիարդատերն է

ԳՇ պետը եւ ՊՆ փոխնախարարը միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ քննարկում են անցկացրել

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Ապրիլյանի հանձնաժողովի գրությունը հասկանալի չէ. Սերժ Սարգսյանը պատասխանել է Անդրանիկ Քոչարյանին

Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնն Ավստրիական մանկական հիվանդանոցին անհրաժեշտ պարագաներ է նվիրել

Միրիկցի կնոջն Արարատի մարզից բերել էին տվել ընտրություններին մասնակցելու համար. Հայկ Խանումյան

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է. կորոնավիրուսը միլիարդների վնաս է հասցնում ֆուտբոլին

ՓՄՁ 2 տնտեսվարող արդեն աջակցության պայմանագիր է կնքել․ ծրագրին դիմել է շուրջ 200 մարդ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ