Իլհամ Ալիեւը ԵԽԽՎ բանաձևը «թղթի կտոր» է անվանել, պարգեւատրել Թուրքիայի ԱԳ նախարարին

Փետրվարի 6-ին Բաքվում կայացել է Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) անդամ երկրների արտգործնախարարների արտահերթ նիստը, որը մամուլի համար եղել է դռնփակ:

Նիստին մասնակցել են Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, Ղրղզստանի արտգործնախարար Չինգիզ Այդարբեկովը, Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդին, Ուզբեկստանի արտգործնախարար Աբդուլազիզ Քամիլովը եւ Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեեւը։ 

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Բաքու այցի ընթացքում առանձնազրույցներ է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, Ղրղզստանի արտգործնախարար Չինգիզ Այդարբեկովի եւ Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեեւի հետ։

Չավուշօղլուն հանդիպել է նաեւ Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Վերջինս Չվուշօղլուին շնորհել է «Dostluq»  («Ազգերի ընկերություն») շքանշանը՝ նշելով, որ ԱԳ նախարարը Թուրքիայի գրանցած հաջողությունների մեջ մեծ ներդրում ունի եւ ադրբեջանական ժոովրդի վաղեմի ընկերն է:

Թուրքիայի եւ Ադրբեջանի հնամենի բարեկամության եւ Ցեղասպանության ճանաչման, Ղարաբաղի հակամարտության հարցում նրանց ունեցած միանման կարծիքների, իրարա աջակցելու մասին վաղուց է հայտնի: Այդ մասին Ալիեւի հետ հանդիպման ժամանակ եւս մեկ անգամ հիշեցրել է Չավուշօղլուն, նշել, որ իրենք շարունակելու են պաշտպանել Ադրբեջանի շահերը միջազգային ամենատարբեր հարթակներում եւ իր ստացած շքանշանը միայն դրա վկայությունն է:

Նաեւ հավելել է, որ նույնն են տեսնում Բաքվի կողմից, ինչը գնահատում են.«Ինչպես ասում էր Հեյդար Ալիեւը, մենք 2 պետություն ենք, բայց 1 ազգ: Անկախ նրանից, ես որտեղ եւ ինչ պաշտոնում կլինեմ, մինչեւ կյանքիս վերջ շարունակելու եմ պաշտպանել Ադրբեջանի շահերը»,-ասել է նա:

Մեւլութ Չավուշօղլուի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման ժամանակ, բացի փոխադարձ գովեստի խոսքերից, այլ հարցերից էլ է խոսվել:

Մասնավորապես, հունվարի վերջին ԵԽԽՎ ընդունած բանաձեւի մասին՝ «Ադրբեջանում քաղբանտարկյալների հայտարարությունների գործով»։ Հիշեցնենք, դրանում ասվում է, որ Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրը «համակարգային բնույթ» է կրում ու այն պետք է մեկընդմիշտ լուծել։

Ալիեւը հայտարարել է, որ Եվրախորհուրդը դեգրադացվում է, եւ Ադրբեջանը չի կատարելու այս կազմակերպության պահանջները:

«Ադրբեջանի առնչությամբ ընդունված վերջին բանաձևը (ԵԽԽՎ) մեզ համար թղթի կտոր է ըբնդամենը, մի կտոր թղթի արժեք ունի։ Մենք չենք ընդունում այնտեղ հնչած հորինված մեղադրանքներից ոչ մեկը եւ չենք կատարելու մեզ ներկայացված ոչ մի պահանջ: Այդ կազմակերպությունը կորցնում է իր հեղինակությունը, այն ի վիճակի չէ որևէ ազդեցություն թողնել աշխարհում տեղի ունեցող գործընթացների վրա։ Կազմակերպության հեղինակազրկման գլխավոր պատճառը կառույցի ներսում տիրող երկերեսանիությունն է, երկակի ստանդարտներն ու անարդարությունը», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Նշենք, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը կտրականապես հերքել է, որ Ադրբեջանում քաղբանտարկյալներ կան, դեմ է եղել բանաձեւի ընդունմանը,  իսկ Թուրքիայի  ներկայացուցիչները, ինչպես եւ ենթադրվում էր, աջակցել են նրանց:

«Ադրբեջանը փորձում են միայն սեւ գույներով ներկայացնել եւ հիմնվելով անհիմն, շինծու տվյալների վրա, զեկույցներ են հրապարակում, բանաձեւեր ընդունում այս էլ որերորդ անգամ։ Ասում են՝ իբր Ադրբեջանում քաղբանտարկյալներ կան, իբր Ադրբեջանում խոչընդոտում են ժողովրդավարական գործընթացներին: Սուտ է, Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան, մենք դա գիտենք, եւ դա բավարար է»,-ասել է Իլհամ Ալիեւը Չավուշօղլուի հետ հանդիպմանը։ 

Հիշեցնենք, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ու կառույցները չափազանց ցածր են գնահատում Ադրբեջանում մարդու իրավունքների եւ խոսքի ազատության մակարդակը։ Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով ԵԽԽՎ զեկուցող Թորխիլդուր Սուննա Էվարդոտիրն այս տարի էլ է անդրադարձել խնդրին, բարձրաձայնել արդեն քանիցս: Սակայն պաշտոնական Ադրբեջանը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա համառորեն հերքում է քաղբանտարկյալների առկայությունը երկրում։

Միջազգային կազմակերպությունների զեկույցների համաձայն, Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը վերջին տվյալներով կազմում է 120–136 մարդ։ 

Տպել
2063 դիտում

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք