Նորայր Փանոսյանի խափանման միջոցի հարցի քննությունը կշարունակվի հաջորդ շաբաթ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանների վերաքննիչ բողոքի քննությունն այսօր հետաձգվեց:

Փանոսյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանից ՀԺ-ն տեղեկացավ, որ պաշտպանական կողմը ներկայացրել է բողոքը, եւ հաջորդ դատական նիստին նախատեսվում է լսել մեղադրող դատախազի առարկությունները:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 11-ին:

Բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանում դատավոր սկսվել էր այսօր՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ: Փանոսյանը բերվել էր դատարան եւ մասնակցում էր դատական նիստին:

Հիշեցնենք՝ սկզբնապես Փանոսյանին մեղադրանք էր առաջադրվել Քննչական կոմիտեի կողմից ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), եւ միջնորդություն էր ներկայացվել դատարան խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարել էր միջնորդությունը, եւ Նորայր Փանոսյանը կալանավորվել էր: Դատարանի այդ որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որը դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ բավարարել էր բողոքը, եւ Փանոսյանն ազատ էր արձակվել հիմնավոր կասկածի բացակայությամբ: Հետագայում գործն ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն, եւ 2019 թվականի դեկտեմբերի 26-ին, Փանոսյանի մեղադրանքը փոփոխվել էր. նրան նոր մեղադրանք էր առաջադրվել նույն հոդվածով, սակայն ինչպես  պաշտպան Հովսեփ Սարգսյանն էր մեր զրույցում նշել էր, նոր մեղադրանքում դրվագային ավելացումներ են եղել: Նոր մեղադրանքի առաջադրումից հետո դարձյալ կալանավորման միջնորդություն էր ներկայացվել դատարան, որը 2020 թվականի հունվարի 9-ին բավարարվել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի որոշմամբ: Նորայր Փանոսյանը դարձյալ կալանավորվել էր, եւ պաշտպանական կողմն այդ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել:

Իրադարձությունները, որ հիմք են հանդիսացել քրեական գործի հարուցման համար, վերաբերում են 2011-2014 թվականներին, երբ Փանոսյանը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը:

Տպել
297 դիտում

Ձնեմարդ՝ ծաղկած այգիների տակ. Արցախում եւս ցրտահարություն է գրանցվել (լուսանկար)

Մարդկանց կորոնավիրուսային մեկուսացման շնորհիվ բնությունը շնչում է, օդը մաքրվում է, պանդաները՝ զուգավորվում

Արաբական կոալիցիան եւս Եմենում հրադադար է հայտարարել

Երեւանը բժշկական պարագաներ է ստացել չինական Չոնգցին գործընկեր քաղաքից

Կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով աշխարհում կարող է աղքատանալ 500 միլիոն մարդ

Դանակահարություն Արտաշատում. բերման է ենթարկվել 37-ամյա տղամարդ

ՌԴ-ում մնացած նորածինն ու մայրն արդեն Հայաստանում են, ինքնամեկուսացման մեջ. ՄԻՊ-ը ևս մեկ ընտանիք է վերամիավորել

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխվել է 10 միլիարդ 700 միլիոն դրամի աջակցություն. վարչապետ

Ո՞ր դեպքերում են թույլատրվում միջմարզային և դեպի Երևան ուղևորափոխադրումները (տեսանյութ)

Հրետանային ստորաբաժանումների զինծառայողները պարապմունքներ են անցկացրել

Միջադեպեր, ծեծկռտուք Սիսիանում. կիզակետում Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատարն է

Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության եւ անառողջ աժիոտաժի իմաստը. Հակոբ Ճաղարյանը

Հանրային պաշտպանները 108 միջնորդություն են ներկայացրել. կալանավորված 29 անձի խափանման միջոց արդեն փոխվել է

Գագիկ Սուրենյանը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս բացօթյա սածիլում չկատարել. ցուրտ օդային հոսանքները պահպանվելու են

Քաշաթաղի ինքնամեկուսացված համայնքները առաջիկայում կապահովվեն անհրաժեշտ պարենամթերքով. ԱՀ ԱՆ

Մայիսի 1-ից գազալցակայաններում այլեւս խաղային ավտոմատներ չեն լինի. վարչապետ

Այս օրերին ճիշտ կլինի թուրմերը եւ համեմունքները համադրել․ Դավիթ Պիպոյանի խորհուրդները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանին կալանավորելու որոշում է կայացվել. նա հետախուզվում է

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ավագ հինգշաբթին