Աշխատանքներ կտարվեն առաջիկա ցուրտ օրերին դպրոցներում ջերմային պատշաճ ռեժիմ ապահովելու համար. նախարար

«Այս օրերի ընթացքում մենք ստանում ենք հաղորդագրություններ, որոնցում մեր քաղաքացիներն անհանգստություն են հայտնում ուսումնական հաստատություններում, հատկապես՝ դպրոցներում, հնարավոր համաճարակների բռնկման վերաբերյալ:
Ամենօրյա կապ պահելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ արձանագրել եմ, որ համաճարակային ֆոնի կտրուկ փոփոխություններ չեն նկատվել: Ես այսօր անձամբ եմ եղել երկու դպրոցում, ուր, այո՛, եղել են դասարաններ ցածր հաճախելիությամբ, սակայն եղել են դասարաններ, ընդ որում՝ մեծ մասամբ, որտեղ բացակայությունները չեն գերազանցել 10 տոկոսը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով.

«Երեկ նամակով դիմել եմ նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով լրացուցիչ միջոցներ ձեռնարկել առաջիկա ցուրտ օրերին դպրոցներում ջերմային պատշաճ ռեժիմ ապահովելու համար:

Մենք մշտապես կապ ենք պահում առողջապահական գերատեսչության հետ, և համաճարակային ֆոնի փոփոխության դեպքում լրացուցիչ կհաղորդենք, իսկ անհրաժեշտության դեպքում կձեռնարկենք միջոցներ»:

Արայիկ Հարությունյանը գրառման վերջում տեղադրել է ՀՀ առողջապահության նախարարի գրառումը՝ երկրում գրիպի սեզոնային վիճակի հետ կապված:

Տպել
2495 դիտում

Ադրբեջանը կորցրել է եւս 5 ԱԹՍ, 1 ինքնաթիռ, 10 զրահատեխնիկա. Հակառակորդի կորուստները՝ ամփոփ

Դեսպանի դիրքորոշումը հայանպաստ էր․ ակցիայի մասնակիցները հանդիպեցին ԵՄ դեսպանի հետ

ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ, ու դա եղավ ձե’ր կյանքի գնով, Գեւորգ, Արտավազդ, Մանվել, Գեւորգ. Աննա Հակոբյան

Արյան անհրաժեշտ պաշարը լրացվել է. առայժմ արյունատվության կարիք այլեւս չկա

Մեր երիտասարդության մի ստվար զանգված ձեռք է բերելու հաշմանդամություն, պետք է կարողանանք նրանց կենցաղն ապահովել․ Ասատրյան

Արցախը խաղաղության սպասումով (լուսանկարներ)

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում շինարարությունը շարունակվում է

Թևան Պողոսյանը վարակվել է կորոնավիրուսով եւ մեկուսանում է

Երեւանում 15 մլն դոլարի ներդրմամբ հիվանդանոց է հիմնվելու․ Երեւանի ավագանին հավանություն տվեց

Արցախ է բերվել Հայոց բանակի Աշոտ Երկաթի խաչը. այդ խաչով օրհնության կարգ է կատարվել

Մեր բանակի կանայք (լուսանկարներ)

Հայոց պետականության պաշտպանները. նոր լուսանկարներ առաջնագծից

Հաստատվել է կորոնավիրուսի 1234 դեպք. 1 օրում 10 մահ է գրանցվել

Արգենտինահայերը բողոքի ակցիա են իրականացնում հորդառատ անձրեւի տակ (տեսանյութ)

Հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի, հարավում ծանր մարտեր են. ՊՆ

Դեսպանների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպում է կայացել Արցախի դեմ ագրեսիայի թեմայով. ԱԳՆ

Խոցել են տանկ, գրավել հակառակորդի դիրք, ոչնչացրել մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն. մեդալի արժանի հրետանավորները

Մեծավան գյուղի երեխաները 68.000 դրամ են հավաքել ու տարել համայնքապետարան՝ հիմնադրամին փոխանցելու համար

Գիշերը ինտենսիվ մարտեր են ընթացել հատկապես հարավային ուղղությամբ. ՊԲ

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է