Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված ոչ կառավարական կազմակերպությունները դեր չեն խաղում խաղաղ գործընթացում

07/02/2020 schedule14:08

Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված ոչ կառավարական կազմակերպությունների (GONGO) գործունեությունը, ինչպիսի մտացածին անվամբ էլ նրանք ներկայանան, որևէ գործոն չի հանդիսանում խաղաղ գործընթացում, և ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանում դրանց շփումները իրենց երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամների հետ։

Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցչի՝ դեսպանների հետ հանդիպման վերաբերյալ հարցին ի պատասխան:

«Կրկնեմ, որ հակամարտության կողմերի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը հստակ է: Սկսած 1992 թվականից՝ Արցախի իշխանությունները ԼՂ ընտրյալ ներկայացուցիչների կարգավիճակով մասնակցել են խաղաղ գործընթացին: ԼՂ իշխանությունները ՀՀ-ի և Ադրբեջանի հետ մեկտեղ ստորագրել են հրադադարի հաստատման կոչ պարունակող Բիշքեկի արձանագրությունը, իսկ նույն՝ 1994 թ.-ի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթում ամրագրվել է եռակողմ բանակցային ձևաչափը, որը բխում է 1994 թ.-ի եռակողմ՝ ԼՂ, Ադրբեջան և Հայաստան, հրադադարի համաձայնագրից»,- ասել է Նաղդալյանը: 

Տպել
261 դիտում

«Գյումրի» ԲԿ-ի 29 աշխատակիցներ մեկուսացված են, կորոնավիրուսով հիվանդ որսորդի հետ շփված մարալիկցիները՝ ևս

Արցախում կառավարությունն ամրագրել է հյուրանոցային ավելի քան 80 համարներ, առանձնացվել են մեկուսացման տարածքներ

Վարակի տարածման ինտենսիվության գործակիցը գնահատված մոտ 2 արժեքից հաջողվել է նվազեցնել մինչև 1.4-ի

Չունեմ կորոնավիրուսային հիվանդություն, հիվանդանոցում կամ հյուրանոցում չեմ բնակվում. փոխնախարարի պարզաբանումը

Նոր Նորքի բազմաբնակարանները երեկվանից ախտահանվում են նոր, ավելի արդյունավետ սարքերով

Կոչ եմ անում չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը․ Մասիս Մայիլյան

Ստեփանակերտի համեմատաբար խոշոր առևտրային սրահների տարածքներն ու մարդաշատ վայրերը ախտահանվել են

Տնտեսական բլոկի եւ կենտրոնական բանկի մասնագետների հետ քննարկում՝ վարչապետի գլխավորությամբ

Արցախ ներկրված նոր տեխնիկան ժամանակավորապես փոխանցվել է ՊԲ-ին՝ լրացուցիչ ախտահանման համար

Փլուզվել է ջրամբարի արտաքին պատը

Կորոնավիրուսի տարածման 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է. Արսեն Թորոսյան

Միասին ընթերցում ենք «Փոքրիկ իշխանը», Օր 2.ԿԳՄՍ նախարարն ուղիղ եթերում է

Քաղաքական խաղերի ժամանակը չէ

Թուրքիայի ԶՈՒ-ն 4 քուրդ զինյալի է սպանել Սիրիայի հյուսիս-արևելքում

Առողջապահության նախարարն այցելել է կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բժշկական կազմակերպություններ

Վեհափառ Հայրապետն աղոթել է մխիթարության եւ բժշկության համար. դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Վրաերթ Արարատի մարզում․ 30 գառ տեղում սատկել է

Առաջիկա օրերին սպասվում է ձյան եւ անձրեւի տեսքով տեղումներ. կցրտի մինչեւ 10-12 աստիճանով

AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ ՀՀ պարետ

Ուկրաինայի հայերը ֆինանսավորել են վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը