2019-ին Տավուշում զբոսաշրջության ոլորտում ծախսվել է նախատեսվածից 3 անգամ ավելի մեծ գումար՝ 3.3 մլրդ դրամ. Չոբանյան

07/02/2020 schedule12:47

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, այսօր ամփոփելով 2019 թվականը, այն համարեց ծանրաբեռնված, ոգեւորության, դժվարությունների ու մարդկային ռեսուրսների դեֆիցիտի տարի: Սակայն, ընդհանուր առմամբ, նա տարին բավարար համարեց՝ ասելով, որ լավ աշխատանք է կատարվել:

Մարզպետը նշեց, որ շատ ոլորտներում տարեկան ֆինանսավորումը գերազանցել է նախատեսվածը, կատարվել են զգալի ներդրումներ:

«2018 թ. Տավուշի ընդհանուր ֆինանսական, տնտեսական ծավալը տարբեր ոլորտներում կազմել է 29.8 մլրդ դրամ, իսկ 2019-ին պլանավորված 30.5 մլրդ դրամի փոխարեն կատարվել է 46.6 մլրդ դրամի ընդհանուր շրջանառություն: Սա բավական մեծ ցուցանիշ է մարզի համար, եւ այդ ցուցանիշը նաեւ որոշակի առումով կարեւոր տրամպլին է եւ պատասխանատվություն՝ 2020-ին ավելի կարեւոր հանգրվանների հասնելու համար»,- ասաց Չոբանյանը:

Նա նշեց, որ տնտեսական ցուցանիշների առումով աճ է գրանցվել արդյունաբերության, փոքր ու միջին ձեռնարկության ոլորտներում: Նախատեսված 1.3 մլրդ դրամի փոխարեն ներդրումները կազմել են 2.5 մլրդ դրամ:

Զբոսաշրջության ոլորտում 2019-ին ծրագրվել է 1.1 մլրդ դրամ, բայց ծախսվել է 3 անգամ ավելի մեծ գումար՝ 3.3 մլրդ դրամ: Չոբանյանն այստեղ առանձնացրեց փոքր հյուրատների, հյուրանոցների, գյուղական տուրիզմի զարգացումը եւ այլն:

Գյուղատնտեսության ոլորտում եւս աճ է գրանցվել: 2019-ին պլանավորվել էր 7 մլրդ դրամից փոքր-ինչ ավելի, բայց կարողացել են ապահովել 10 մլրդ դրամից ավելի ներդրում, որը 30 տոկոսով գերազանցել է նախատեսված ցուցանիշը:

Կարեւոր ծրագրերից Չոբանյանն առանձնացրեց վարկային տոկոսադրույքների սուբսիդավորումը, տոհմային անասնաբուծարանի ներդրումը, լիբանանյան սոճու անտառների ստեղծումը եւ այլն:

Անդրադառնալով բնապահպանության ոլորտին՝ մարզպետը նշեց, որ այստեղ եւս ապահովվել են նախատեսվածից ավելի ներդրումներ, իսկ ամենամեծ ձեռքբերումը համարեց անտառի կառավարման ոլորտում կատարված արմատական փոփոխությունը:

Տպել
1120 դիտում

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)