Բացահայտվել է 1 տարի առաջ Կոտայքում կատարված 29-ամյա Կարեն Խնուսյանի սպանությունը. ՀՀ ոստիկանություն (տեսանյութ)

2019 թվականի փետրվարի 24-ին Կոտայքի մարզում կատարված սպանությունից մեկ տարի անց Քրեական ոստիկանության գլխավոր, Կոտայքի մարզային վարչությունների, ինչպես և Կոտայքի մարզային քննչական վարչության և Աբովյանի քննչական բաժնի ծառայողները փոխգործակցելով ոստիկանության մի շարք ստորաբաժանումների, ինչպես և քննչական մարմինների հետ պարզել են, որ սպանությունը հնարավոր է կատարած լինի Վանաձորի բնակիչ՝ 48-ամյա Վանո Թումանյանը: 2020 թ. փետրվարի 4-ին սպանության մեջ մեղադրվող անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ձեռնարկվում են լայնածավալ որոնողական աշխատանքներ` հետախուզվողին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Վանո Թումանյանի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Կոտայքի կամ մոտակա բաժին, կամ զանգել 1-02 հեռախոսահամարով: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:

ՀՀ Ոստիկանության տեղեկատվությամբ, 2019 թվականի փետրվարի 24-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի ճանապարհին՝ գերեզմանների հարևանությամբ, հայտնաբերվել էր անհայտ տղամարդու դի` հրազենային վնասվածքներով։ Ավելի ուշ պարզվել էր, որ սպանվածն Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հաշվառված 29-ամյա Կարեն Խնուսյանն էր: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի 4 պարկուճ։ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` սպանության և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով:

Դեպքից մի քանի օր անց ոստիկանները հայտնաբերել և սպանությունը նախապատրաստելու կասկածանքով բերման էին ենթարկել Լոռու և Տավուշի մարզի 35 և 30-ամյա բնակիչներ, որոնք հենց նույն օրը ձերբակալվել էին:  Այնուհետ  կալանավորվել:  Ձեռնարկված համալիր միջոցառումների և քրեական գործով կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել էր, որ 2010 թվականին Կարեն Խնուսյանը Հունաստանում սպանել էր կալանավորվածներից մեկի եղբորը, Սալոնիկի վերաքննիչ դատարանի կողմից դատապատվել 57 տարվա ազատազրկման, սակայն ապօրինի հատելով սահմանը` ժամանել էր Հայաստան: Սպանվածի եղբայրն էլ պատրաստվել էր վրեժ լուծել, բայց քննությանն այս պահին հայտնի տվյալներով` առանձնապես ծանր հանցագործությունն իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չէին հասցրել, որովհետև ինչ-որ մեկն իրենցից առաջ սպանել էր նրան:

Սպանությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվել էին: Հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները խուզարկել էին մի շարք բնակարաններ, հայտնաբերել  տարբեր տեսակի հրազեններ, այդ թվում`«Չեզե» մոդելի ատրճանակ, ինքնաձիգի փամփուշտներ և այլ ռազմամթերք: Դրանք  առգրավվել  և ուղարկվել էին փորձաքննության։

 

Տպել
2838 դիտում

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)