Ռուստամ Բադասյանը հանդիպել է արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Գոտյեին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաք կատարած այցի ընթացքում փետրվարի 5-ին հանդիպել է Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Գոտյեի հետ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության լրատվական ծառայությունը։

Նախարարը գործընկերոջը հակիրճ տեղեկացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների, այդ թվում` ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում դատաիրավական բարեփոխումների հիմնական ուղղությունների մասին և Ֆիլիպ Գոտյեի հետ քննարկել Հայաստանի և Արդարադատության միջազգային դատարանի միջև համագործակցության ընդլայնման ուղիները:

Աշխատանքային այցի երկրորդ օրը՝ փետրվարի 6-ին, նախարար Բադասյանն այցելել է Նիդերլանդների Հելսինկյան կոմիտե և քննարկում ունեցել դատաիրավական և իրավապահ ոլորտների բարեփոխումների հարցերով փորձագետների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի գործունեությունը, այնուհետև Ռուստամ Բադասյանն անդրադարձել է դատաիրավական և հակակոռուպցիոն ռազմավարություններին,  բարեփոխումների ծրագրերին, որոնք շատ բարձր են գնահատվել փորձագետների կողմից։ Նախարարն ընդգծել է, որ ռազմավարությունների մշակման գործընթացում հաջող համագործակցություն է տեղի ունեցել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Փորձագետների հետ քննարկման ընթացքում կարևորվել է նաև իրավունքի գերակայության ապահովումը:

Տպել
379 դիտում

Երկրաշարժ Մարմարաշեն գյուղից 3 կմ հարավ-արևելք. ուժգնությունը կազմել է 3 բալ

«Արարատ Ցեմենտ»-ում, ՀԷՑ-ում, «Նոր Զովքի» ցանցում ԱԱՏՄ-ն իրականացրել է կասեցումներ, իսկ Նոր Նորքում՝ ուժեղացված ստուգայց

Հայաստանում ՌԴ ավելի քան 1330 քաղաքացի մասնակցել է ՌԴ Սահմանադրության փոփոխությունների քվեարկությանը

Վայքից դեպի Զեդեյա ճանապարհին բախվել են շտապ օգնության «Ford»-ն ու «Toyota Camry»-ն. 9 տուժած կա

Քվեաթերթիկների 99,9%-ի հաշվարկով, ՌԴ ընտրողների 77,93%-ը կողմ են Սահմանադրության փոփոխություններին

Պատգամավորներն առաջարկում են դատավորներին բարձր թոշակ տալ. նախկին դատավորը մեկնաբանում է նախագիծը

ՌԴ-ում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ձայների կեսի հաշվարկով կողմ է քվեարկել 76,24%-ը. նախնական

Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ՔԿԾ-ի դեմ հայցից. դատարանի որոշմամբ՝ վարույթը կարճվել է

Արմեն Թավադյանի գործով դատական ծախսերը մոտ 2.5 մլն դրամ են. պաշտպանը միջնորդեց վերացնել նրա գույքի կալանքը

Տեղի է ունեցել Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների` Սիրիայի հարցով առցանց գագաթնաժողովը

Լուսակունք համայնքում կկառուցվի լուսավորության ցանց եւ ոռոգման ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներ

Գյումրու ինֆեկցիոնում կորոնավիրուսով 89 հիվանդ է բուժվում. հունիսի 30-ին հաստատվել է 57 նոր դեպք

Սուբվենցիոն ծրագրերով Նորատուսում կկառուցվի համայնքապետարանի շենք եւ կասֆալտապատվեն ճանապարհներ

Ծիրանատոնն էլ այս տարի հեռավար նշվեց. ծառ տնկելու, մշակույթի ու արվեստի դասեր՝ «Յոթ մուսաների» այգում

Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Վեդու և Արտաշատի բժշկական կենտրոններ

Արագածոտնի մարզում այս տարի իրականացվող սուբվենցիոն ծրագրերն ավելացել են 3 անգամ

Գյումրիում քննական 3 կենտրոն է ձևավորվել՝ թիվ 10, 11, 21 դպրոցներում

Հատակը, պատերը, կրպակները, կահույքը, երեխաների խաղասենյակները, զուգարանները ախտահանվում են օրական առնվազն 2 անգամ. ԱԱՏՄ

Ձայների 25 %-ի հաշվարկով ՌԴ-ում ընտրողների 73,24 տոկոսը կողմ է Սահմանադրության փոփոխություններին

Գոռն այս երգով կոչ է անում պաշտպանվել կորոնավիրուսից. վարչապետը հրապարակել է Գոռ Մխիթարյանի նոր երգի տեսահոլովակը