Ասում եք՝ ով համաձայն չի, կհայտարարենք հակապետական տարրեր․ մեղքերի թողություն էլ տվեք, թող գնան․ Մարուքյանը՝ Փաշինյանին

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՍԴ անդամների վերաբերյալ նախագիծը հանրաքվեի դնելու հարցի քննարկումից առաջ որոշեց արձագանքել ՀՀ վարչապետի ելույթին։

«Դուք այս ամբիոնից սպառնում եք մեզ, այն ուժերին, որոնք կարող են իրավական ճանապարհով վիճարկել այսօրվա որոշումները»։

Մարուքյանը մեջբերեց վարչապետի ելույթի այն հատվածը, որտեղ նա ասում է, մասնավորապես, հետեւյալը․ «Այն ուժերը, որոնք իրավական ճանապարհով կամ այլ կարեպ այնպես կանեն, որ հանրաքվե չլինի, նրանք կհայտարարվեն հակապետական ուժեր, այն ուժերը, որոնք կաջակցեն այս պրոցեսին, նրանք կհամարվեն ազգի նվիրյալներ»։

«Կներեք, փաստորեն դուք եք որոշում՝ ովքեր են հակապետական ուժերը, ու ովքեր են ազգի նվիրյալնե՞րը։ Մենք էս ո՞ւր ենք գնում, սայա՞ ձեր երազած ժողովրդավարությունը, որ գործադիրի ղեկավարը կարող է հայտարարել ազգի թշնամիներին, նվիրյալներին, բաներին, կարող է սրբեր կարգի, դավաճաններ, անիծյալներ կարգի․․․ սա ի՞նչ քաղաքականություն է։ Էս ժողովրդավարություն է՞ կոչվում»,- հարցրեց Մարուքյանը, վարաչպետն էլ գլխով հաստատեց։

Մարուքյանի պնդմամբ՝ ժողովրդավարությունը սահմանափակված է այն մարդկանց իրավունքներով ու ազատություններով, որոնք համաձայն չեն եւ կարող են համաձայն չլինել․

«Եւ քանի դեռ մենք այս պառլամենտում ենք, ոչ մի գործադիր իշխանության ղեկավար թույլ չենք տա մատ թափ տա պառլամենտի վրա։ Իսկ եթե այդ ուժերը, համաձայն չլինելով հանրաքվեի հետ, վերջին հաշվով ինչ-որ իրավական ճանապարհով գործողություններ առաջարկեն, ի՞նչ եք անելու, որ հայտարարում եք հակապետական ուժեր, ի՞նչ պետք ա անեն, վառեն մեքենաները, հարձակվեն մեր վրա՞։ Փոխանակ ասեք՝ ով համաձայն չի, պետությունը կապահովի իրենց անհամաձայնության իրավունքը, ասում եք՝ ով համաձայն չի, կհայտարարենք հակապետական տարրեր։ Մեղքերի թողություն էլ տվեք, թող գնան, էլի․․․»։

ԼՀԿ-ական պատգամավորը համոզված է՝ սա ճանապարհ չէ, սա տարբերակ չէ, եւ «Իմ քայլ»-ի մոտեցումները վատ տեղ են տանում․

«Ոչ ոք ՀՀ քաղաքացուն, կապույտ անձնագրով մարդուն չի կարող հռչակել ազգի հակապետական ուժ, ոչ ոք, ուզում է՝ 90 տոկոս ձայն ստանալ, մի մարդ էլ համաձայն չլինի, ես պատրաստ եմ էդ մարդու կողքին կանգնել։ Ոչ ոք չփորձի էստեղ «պոլիտբյուրո» դարձնել»։

Մարուքյանը հայտարարեց՝ ԼՀԿ-ն դեմ կքվեարկի նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը, իր գործողությունները կքննարկի տարածքային ստորաբաժանումների հետ, եւ կուսակցությունը կվարվի այնպես, ինչպես կորոշեն, Մարուքյանի խոսքով, ՀՀ ոչ պակաս հպարտ քաղաքացիները․

«Անեծքները իրավական պետությունում սահմանադրաիրավական կատեգորիա չեն, իսկ ովքեր պետական դավաճան են, կլինեն պետական դավաճան՝ միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։

Տպել
2115 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին