Լավ եք անում, որ պայքարում եք, ա՛յ մարդ, բայց օրենքով պայքարեք․ Տարոն Սիմոնյան

Լավ եք անում, որ պայքարում եք: Մեկի դեմ պայքարեք, 100-ի դեմ պայքարեք, 1000-ի դեմ պայքարեք, ա՛յ մարդ, բայց օրենքով պայքարեք։ Ազգային ժողովում դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ ՍԴ անդամների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը․

«Օրենքի խախտումները մի կուտակեք ձեզ վրա, որ հետագայում ձեր իսկ օրենքի խախտումներով մի այլ գործընթաց սկսվի, որի տուժողը դուք չեք, Պողոսը չէ, Պետրոսը չէ, Հայաստանի Հանրապետությունն է»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ նախագծի զեկուցող Վահագն Հովակիմյանի ելույթում որեւէ իրավական հիմնավորում չի տեսնում․

«Լրագրողական, պատմական ելույթ էր։ Բայց արդյոք նման ելույթներով կարո՞ղ ենք հիմնավորել սահմանադրական փոփոխությունները։ Պայքարը, նպատակը հասկանալի են, ըմբռնելի, բայց արդյոք ձեր կողմից օգտագործվող միջոցները մակերեսային չե՞ն: Իմ կարծիքով՝ մակերեսային են, որովհետեւ դրա արդյունքում դուք շատ իրավական դրույթներ անտեսում եք, եւ հետագայում այս ամբողջ պրոցեսը պետք է իր վրա կրի այդ ամբողջ խախտումները»։

Սիմոնյանը նկատեց՝ սահմանադրական փոփոխոությունների հանձնաժողով է ստեղծվել, որով պետք է ամբողջ դատական համակարգի խնդիրը լուծվի։ Այս դեպքում պատգամավորը չի հասկանում՝ ինչու է «Իմ քայլ»-ն ընտրում, իր խոսքով, մակերեսային ճանապարհը։

Տպել
1075 դիտում

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետեւանքով 3.000-ից ավելի մահվան դեպք է արձանագրվել. Reuters

Ոսկեվանում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան գիշերն արդեն տեղափոխվել էր Երևանում. Գեւորգ Դերձյան

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մարտ ամսվա պարգեւավճարը կփոխանցվի համայնքային բուժաշխատողներին. քաղաքապետ

ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք քայլերի, որի պատասխանատվությունն Ադրբեջանն է կրելու. ՊՆ

Պարետը տեղաշարժի սահմանափակումների որոշումը լրացրել է Արցախի ընտրություններին վերաբերող կետով

14-ամյա երեխայի վիրավորվելու փաստն արձանագրվել է, և միջազգային կառույցներին կուղարկվի հատուկ նամակ․ ՄԻՊ

Արցախում մեկնարկել են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները

Մահացել է Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի վերաբերյալ

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող 2 պացիենտի մոտ դրական դինամիկա կա. Թորոսյան

Իրաքի նոր վարչապետը կոչ է արել վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ն 37 միլիարդ եվրո կտրամադրի կորոնավիրուսի համաճարակից տուժած իր անդամներին՝ վերականգնման համար

Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Շուշան Ստեփանյան

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին

Ասկերանում մեկնարկել է բժշկական դիմակների պատրաստման գործընթացը. 1500 դիմակ արդեն պատրաստ է

Գյումրեցիները Շիրակ գյուղից գողացած անասունը վաճառել են Արմավիրի մարզում

Ոսկեւանում վիրավորում ստացած երեխային տեղափոխում են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. Ալինա Նիկողոսյան

Շուրջ 250 մարդ դուրս է եկել մեկուսացումից

Վրաստանում պարետային ժամ և կարանտին է սահմանվում երկրի ողջ տարածքում. 21:00-ից հետո դուրս գալ արգելվում է

Պարետը 6 ժամով 5 տնտեսվարողի գործունեությունն արգելելու որոշում է կայացրել