Ուկրաինայի հայերի միության նոր փոխնախագահը պատմել է առաջիկա ծրագրերի մասին

06/02/2020 schedule09:52

Ուկրաինայի հայերի միության նորանշանակ փոխնախագահ Դավիթ Մակարյանը պատմել է աշխատանքից տպավորությունների եւ առաջիկա ծրագրերի մասին, հայտնում է AnalitikaUA.net-ը։

2019 թ․ Մակարյանն ավարտել է պատգամավորական գործունեությունը եւ սկսել է զբաղվել հասարակական գործունեությամբ։ Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայությանը տված հարցազրույցում նա նշել էր, որ փոխնախագահի պաշտոնում իր գլխավոր առաքելությունը կառավարման, պետական ծառայությունների հետ աշխատանքի եւ տնտեսություն վարելու հսկայական փորձը կիսելն է։

Վերլուծելով Ուկրաինայի հայերի միության գործունեությունը՝ Դավիթ Մակարյանը խոստովանել է, թե տպավորված է անցկացված միջոցառումների մակարդակով։ «Ես ներկա եմ եղել ՈՒՀՄ-ի ամփոփիչ համաժողովին եւ ապշել եմ աշխատանքի այն ծավալից, որ հասարակական կազմակերպությունը կատարել է իր գործունեության տարիների ընթացքում։ Այստեղ հատուկ մթնոլորտ է, որտեղ ուզում ես լինել»,- ասել է Մակարյանը։

Փոխնախագահը նաեւ պատմել է նոր պաշտոնում իր ծրագրերի մասին։ «Մենք արդեն գիտենք առաջիկա կես տարվա միջոցառումների ծրագիրը։ Դա կարեւոր նախագծերի համալիր է, որոնք կնպաստեն հայկական ժառանգության պահպանմանը, միջազգային կապերի ամրապնդմանը եւ տնտեսական համագործակցության զարգացմանը»,- նշել է նա։

ՈՒՀՄ նախագահի նոր տեղակալն առանձին ընդգծել է Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ զբոսաշրջության զարգացման կարեւորությունը․ «Հայաստանը ոչ մեծ, սակայն զարմանալի երկիր է, որը քիչ է հայտնի ուկրաինական շուկային։ Մենք՝ որպես հասարակական կազմակերպություն, հեռանկարում կարող ենք մեր ներդրումն ունենալ Երեւանի եւ Կիեւի միջեւ հարաբերությունների ամրապնդման նախագծերի ստեղծման գործում»։

Ինչպես արդեն նշվել էր նախկինում, հայերը նշանակալի տեղ են զբաղեցնում Ուկրաինայի պատմության մեջ։ Ուկրաինայի հայկական համայնքը ամենախոշորներից եւ կազմակերպվածներից մեկն է։

Ուկրաինական հողում իրենց բազմադարյա բնակության ընթացքում հայերն էական նյութական եւ հոգեւոր ժառանգություն են թողել։

Հայկական սփյուռքն ինտեգրվել է ուկրաինական հասարակությունում, դրա հետ մեկտեղ պահպանել է իր մշակութային, ազգային եւ կրոնական առանձնահատկությունները։ Ներկայում Ուկրաինայում ապրում է բազմահազարանոց հայկական սփյուռք, ազգային համայնքները գործում են երկրի շատ քաղաքներում, աշխատում են հասարակական-մշակութային կազմակերպությունները։ Հայերը եկեղեցիներ, դպրոցներ են կառուցում, զարգացնում են ազգային մշակույթը։

Հիշեցնենք նաեւ, որ Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, դարձել է միակ համաուկրաինական կազմակերպությունը, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպություններին։

Տպել
1125 դիտում

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել