Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 5-ին ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը՝ ՀՀ պետական հատվածի վարկավորման գործառնությունների պատասխանատու Բարբորա Զեմանովայի գլխավորությամբ:

ՏԿԵ նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է բանկի հետ բազմոլորտ համագործակցությունը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ իրականացվող մի շարք ծրագրերը:

«Մենք հաստատակամ ենք առաջիկայում էլ ավելի ընդլայնել հարաբերությունները Եվրոպական ներդրումային բանկի հետ և ավարտին հասցնել մեր ծրագրերը»,- նշել է Սուրեն Պապիկյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՆԲ-ի կողմից Հայաստանում ֆինանսավորվող ծրագրերը` տրանսպորտային, էներգետիկ և ջրային ենթակառուցվածքների բարելավման, կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտներում:
Անդրադարձ է եղել Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման, ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի 3-րդ և 4-րդ Տրանշերում իրականացվող աշխատանքներին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև նախորդ տարեվերջին ստորագրված Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման դրամաշնորհային համաձայնագրի շուրջ, որի նպատակն է հանրապետության առավել վթարավտանգ կետերում իրականացնել ճանապարհային անվտանգության միջոցառումներ:

«Ճանապարհային անվտանգության չափանիշների փոփոխությունը և դրանց համապատասխանեցումը եվրոպական չափորոշիչներին բխում է Հայաստանում ճանապարհային անվտանգության բարելավման անհրաժեշտությունից: Մենք բարձր ենք գնահատում այս ուղղությամբ բանկի կողմից տրամադրվող ֆինանսատեխնիկական ու խորհրդատվական աջակցությունը»,-ընդգծել է նախարարը:

Կողմերը պայմանավորվել են փոխանակվել վերոնշյալ ծրագրերում ապագա փոխգործակցությանը միտված անհրաժեշտ տեղեկատվությամբ:

Տպել
282 դիտում

ՊՎԾ-ն ներկայացրել է ՀՀ ոստիկանությունում իրականացված երրորդ ուսումնասիրության արդյունքները

Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի գործով առաջին դատական նիստն այսօր չի կայանա

Տարբեր գողություններ կատարելու կասկածանքով 31-ամյա տղամարդ է բերման ենթարկվել

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հեռախոսահամարները փոխվել են

Ապրիլի 3-ից 6-ը հանցագործության 87 դեպք է բացահայտվել

Շարունակում ենք պահել մեկուսացման խիստ ռեժիմը. Արայիկ Հարությունյան

Փրկարարները դադարեցրել են բնակարանի ջրամատակարարումը

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելացել է 11-ով. ՀՀ-ում 833 հիվանդ կա

Ունենք մահվան 1 դեպք և ապրիլի 5-ին արված 263 թեստի 11 դրական պատասխան. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Խանջյան փողոցից 60-ամյա հետախուզվող է բերման ենթարկվել

«ՔոնթուրԳլոբալ Հիդրոկասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել. ԱՀ ՊՆ

Ստուգվել են Ստեփանակերտի հանրային սննդի օբյեկտները

Սիմֆոնիկ նվագախումբը նախաձեռնել է առցանց վարպետաց դասերի շարք հայտնի երաժիշտների եւ պրոֆեսորների հետ (տեսանյութ)

Նույնն էր աշխարհը, երբ չկար կարմրուկի պատվաստանյութը, և միլիոնավոր երեխաներ մահանում էին կարմրուկից. Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում բուժաշխատողներն են. պետք է առաջինը մտածենք նրանց առողջության մասին. Արսեն Թորոսյան

Բուժաշխատողները մասնակցել են կորոնավիրուսի կանխարգելմանը և բուժմանն ուղղված վերապատրաստման դասընթացների

#ՏանըՄնա և վայելի՛ր. շաբաթական երկու օր հայ կատարողները ելույթ կունենան տնից

«Գյումրի» ԲԿ-ի 29 աշխատակիցներ մեկուսացված են, կորոնավիրուսով հիվանդ որսորդի հետ շփված մարալիկցիները՝ ևս