Փետրվարի 4-ի առավոտյան ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են «Հայփոստի» Լորուտ գյուղի մասնաճյուղի դուռը, մտել ներս, խառնել գույքը, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել էին։
Գողության փորձի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Թումանյանի քրեական հետախույզները փաստական տվյալներ էին ձեռք բերել մասնաճյուղ մտած անձի ինքնության վերաբերյալ։ Լորուտի բնակիչ, 34-ամյա տղամարդը հաղորդումից ժամեր անց հայտնաբերվել և բաժնում տվել է խոստովանական բացատրություն։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ Հետաքննությունը շարունակվում է։