Լույս չունենք, դպրոց չունենք, մանկապարտեզ չունենք, ճանապարհ չունենք. առաջիկայում Անտառաշեն համայնքը կմիանա Լերմոնտովոյին

Լոռու մարզի՝ շուրջ 150 բնակիչ ունեցող Անտառաշեն համայնքը նախատեսվում է միացնել հարեւան Լերմոնտովո համայնքին: Եթե Անտառաշենում մոլոկանների թիվը չի անցնում 2 տասնյակը, ապա Լերմոնտովոյում մոլոկանները կազմում են բնակչության 80 տոկոսից ավելին:

Անտառաշենի գյուղապետ Ռաֆիկ Խաչատրյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ կողմ է խոշորացմանը: Անտառաշենի բյուջեն 4 մլն դրամ է, որից միայն 500 հազար դրամն է կազմում սեփական եկամուտները: Այս գումարով, ըստ համայնքի ղեկավարի, պարզապես անհնար է որեւէ ծրագիր իրականացնել գյուղում, որեւէ խնդիր լուծել, բարեկեցություն ապահովել: «Ես էլ եմ կողմ, Լերմոնտովոյի գյուղապետն էլ է կողմ: Իմ բյուջեով ոչ մի բան չեմ կարողանում անել՝ ո՛չ օգնություն եմ տալիս, ո՛չ խնդիր լուծում, 4 հոգի աշխատող եմ պահում, այդ 4 հոգու աշխատավարձին էլ չի հերիքում»,- ասաց Ռաֆիկ Խառատյանը՝ նշելով, որ խոշորացման դեպքում երկու համայնքների բյուջեներով կկարողանա արդեն որոշակի խնդիրներ լուծել: 

«Լույս չունենք, դպրոց չունենք, մանկապարտեզ չունենք, ճանապարհ չունենք, գազ չունենք, ոչ մի բան չկա էս գյուղում»,- արձանագրեց Ռաֆիկ Խաչատրյանը: Գյուղապետն ասում է՝ Անտառաշենը գրանցված 280 բնակիչ ունի, սակայն այսօր գյուղում 150 մարդ է ապրում: Գյուղում որեւէ մեծամասշտաբ ծրագիր չի իրականացվել. «Ուզում էին ճոպանուղի կառուցել, էդ էլ չստացվեց….ծրագիր անելու համար մենք էլ պետք է ներդրում անենք, բայց բյուջեում գումար չունենք, ոչ մի բան էլ չի արվել»: Համայնքի ղեկավարը վստահեցնում է՝ բնակիչները եւս կողմ են Լերմոնտովոյին միանալուն:

Լերմոնտովոյի գյուղապետ Էդիկ Չախալյանը եւս ասաց, որ կողմ է Անտառաշենն իրենց միացնելուն: Այսպես թե այնպես, ըստ նրա, անտառաշենցիների երեխաները Լերմոնտովոյի մանկապարտեզ են հաճախում, աշակերտները՝ իրենց դպրոց. «Գյուղում լսումներ եղան, Անտառաշենի գյուղապետը ցանկություն հայտնեց միանալ մեզ, մենք էլ համաձայնեցինք»: Լերմոնտովո համայնքը 930 բնակիչ ունի, բյուջեն՝ 20 մլն դրամ: Բնակչության 80 տոկոսը մոլոկաններ են, 15 տոկոսը՝ հայեր, 5 տոկոսը՝ եզդիներ: Չախալյանն ասում է՝ միացման դեպքում կկարողանան Անտառաշենում եւս փոփոխություններ բերել. «Գազի հարցով կզբաղվենք, լուսավորության հարցով կզբաղվենք….»:

Լոռու մարզպետարանի ՏԻՄ համայնքային ծառայության բաժնի պետ Ժիրայր Ղազարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ, ըստ կառավարության գործունեության ծրագրի, 2021 թ.-ին պետք է ավարտվի համայնքների խոշորացման գործընթացն ամբողջությամբ. «Ներկայումս կա շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծ, ըստ որի՝ այս տարվա հունիսի 14-ին՝ Աժ-ի կողմից օրենքն ընդունվելուց հետո, նախատեսվում է միավորել Լերմոնտովո եւ Անտառաշեն համայնքները, որից հետո ընտրության օր կնշանակվի, կընտրվի համայնքի նոր ղեկավար ու ավագանի»,- ասաց Ժիրայր Ղազարյանը:

Նշեց, որ համայնքներում կատարվել են իրազեկման աշխատանքներ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ու Լոռու մարզպետարանի աշխատակիցների կողմից, բնակչությանը ներկայացվել են խոշորացման դրական կողմերն ու դրա վտանգները. «Քանի որ համայնքների խոշորացումն ամբողջությամբ կառավարության լիազորության շրջանակում է, կառավարության սահմանած ընթացակարգով էլ առաջ ենք շարժվելու»:

Տպել
540 դիտում

Մեր նպատակը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է. վարչապետ (տեսանյութ)

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն լիցենզիայից չի զրկվել. կոմիտեն հայտարարություն է տարածել

Վերակենդանացման բաժանմունքներում 25 հիվանդ կա. նրանցից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Կորոնավիրուսը, Արմեն Մուրադյանը եւ նախարարի պորտֆելը

ՀՀ մարզերում ձյուն է տեղում, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Արցախում առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել, մեկուսացվածներ ևս չկան

Աբովյանի բնակարաններից մեկում 62-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Ապրիլի 6-ին Մոսկվայից կազմակերպվող չարտերային թռիչքի ուղևորներն ընտրվել են ըստ առաջնահերթության

Ապրիլի 4-ին Արցախում աճել է ադամաթզի, սոխ գինը, անկել՝ վարունգի, բենզինի, կիտրոնի, լոլիկի և այլ ապրանքների գները

ՀՀ ՊՆ պարզաբանումը լրատվամիջոցներում հրապարակված բաց նամակի կապակցությամբ

Երևանում բետոնե պատշգամբ է փլուզվել

Մեր «մշտական կորոնավիրուսը»

«Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ» բժշկասանիտարական հսկիչ կետերում ջերմաչափվում են Արցախ մեկնող բոլոր քաղաքացիները

Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի ապրիլի 6-ի տոմսերը սպառված են. երկրորդ թռիչքի անհրաժեշտություն կա

Ապրիլի 6-ին, ժամը 18.30-ից Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ 3 պացիենտ է գտնվել. Ալինա Նիկողոսյան

2017թ-ից հետախուզման մեջ գտնվող տղամարդը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին

ԱԻՆ-ը Երևանում 49 սուպերմարկետ և 128 հանրային տարածք է վարակազերծել

Կենտրոն համայնքում քամին ծառեր է տապալել

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 500-ը բուժման կարիք չունի, նրանք նաև ջերմություն չունեն. Նիկոլ Փաշինյան