Հայաստանում մայիսին տեղի կունենա «Մեծ գործարար կամուրջ» գլոբալ համաժողովը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը հանդիպում է ունեցել Կառավարման խորհրդատվական ինստիտուտների միջազգային խորհրդի (ICMCI – International Council of Management Consulting Institutes) հայաստանյան անդամ կառույցի՝  Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտի (IMC Armenia) տնօրեն Սիլվա Մեսրոպյանի հետ. այս մասին տեղեկանում ենք Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքից։

Հանդիպման նպատակն էր քննարկել ընթացիկ տարվա մայիսին Հայաստանում կայանալիք՝ «Մեծ գործարար կամուրջ» խորագիրը կրող գլոբալ համաժողովի կազմակերպչական աշխատանքների եւ համատեղ իրականացվող գործողությունների ընթացքը։

«Մեր առաջնահերթությունների շրջանակներում է բիզնեսի զարգացման համար նպաստավոր էկոհամակարգի ստեղծումը, ինչի կարեւորագույն բաղադրիչներից է որակյալ ու արդիական խորհրդատվական ծառայությունների առկայությունը: Մենք դեռ բավական աշխատանք ունենք իրականացնելու այս ուղղությամբ՝ միջազգային փորձը, համատեղ նախագծերն ու այլ երկրներում մեր գործընկերների կողմից ներկայացվող  գործիքակազմին ծանոթանալը թերեւս շուկան զարգացնելու լավագույն միջոցներից են», - նշել է նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը:

Համաժողովի անցկացումը Հայաստանում նպատակ ունի խթանելու հայաստանյան խորհրդատվական ծառայությունների շուկան՝ հնարավորություն ընձեռելով խորհրդատվական դաշտի եւ գործարար միջավայրի ներկայացուցիչներին առավել մանրամասն ծանոթանալու փոխգործակցության հնարավորություններին, միջազգային փորձին ու զարգացումներին։

Համաժողովի շրջանակում տեղի կունենա Ասիական Խաղաղօվկիանոսյան հանգույցի երկրների փորձագետների հանդիպումը (Asia Pacific Hub Meeting),  որը ICMCI-ի անդամ տարածաշրջանի երկրների տարեկան միջոցառումների մաս է կազմում։

ICMCI-ի անդամ երկրներն են Ավստրիան, Ավստրալիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Կորեան, Նիդերլանդները, Ռուսաստանը, ԱՄՆ, Չինաստանը, Շվեդիան, Շվեյցարիան, այլ երկրներ: 

Կառավարման խորհրդատվական ինստիտուտների միջազգային խորհրդի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետեւյալ հղումով։ Կառավարման Խորհրդատվության Հայաստանի Ինստիտուտի վերաբերյալ տեղեկատվությունը տե՛ս ինստիտուտի պաշտոնական կայքում։

Տպել
744 դիտում

«Արցախի հերոս». կոչում Կարեն Ջավալյանին. ականատես ենք եղել Եղնիկների հերոսական մարտական գործողություններին. ԱՀ նախագահ

Էրդողանը անդրադարձել է Ադրբեջանին ռազմական օգնություն ցույց տալու թեմային. Milliyet

Իսրայելը զենքով բեռնված նոր ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան. պաշտոնական Բաքուն չի հերքում

Չորրորդն էլ ոչնչացվեց, հանդարտ, վստահ եւ դուխով. Նիկոլ Փաշինյան

Կոտայքում և Գեղարքունիքում հայտնված հակառակորդի 4 ԱԹՍ-ից 3-ը ոչնչացված է. տեղորոշվում է չորրորդը. վարչապետ

Չեմպիոնների լիգա. կայացավ խմբային փուլի վիճակահանությունը

Չիրականացված երազանք. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց

Կոտայքի օդային սահմաններում հակառակորդի ԱԹՍ է խոցվել

Մենք համոզվեցինք, որ հրամանատարի ղեկավարման կետում բան չունենք անելու. Սեյրան Օհանյան

ՀՕՊ-ն է աշխատում, հանգիստ եղեք. Արծրուն Հովհաննիսյանը՝ Աբովյանում լսված պայթյունանման ձայների մասին

Մարզային պատասխանատուներ` ռազմական դրության հետ կապված հարցերով. ՏԿԵ նախարարությունը ներկայացրել է ցանկը

Թուրքիայի միջամտությունն ինքնին կարող է ՄԻԵԴ դիմելու հիմք դառնալ, բայց ապացույցները պետք է անվիճելի լինեն․ Ս․ Սահակյան

ՃՏՊ է տեղի ունեցեկ Քաղսի գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Հակառակորդը Գեղարքունիքում հրետանի է կիրառել. ունենք մեկ զոհ և երկու վիրավոր

ՄԻՊ միջազգային կազմակերպությունների չարձագանքելը վարձկաններին նսեմացնում է մարդու իրավունքների կոնցեպցիան առհասարակ

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ տվյալներ ունի ԼՂ-ում Սիրիայից վարձկանների ներգրավվածության մասին

Կաթողիկոսն այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող վիրավոր զինվորներին

Դպրոցներում ուսումնական գործընթացի շարունակականությունն ապահովված է. ԿԳՄՍՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ կապված լրագրողների վիրավորվելու հետ, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է

ՀՀ ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին