«Էրեբունի պլազա» ներխուժած երիտասարդը տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժական հիմնարկ. պաշտպան

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն ներխուժած եւ կրակոցներ արձակած 32-ամյա Արթուր Թորոսյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակել:

Որոշումը կայացրել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Մաթեւոսյանի նախագահությամբ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը՝ հավելելով, որ դրանից հետո Թորոսյանը տեղափոխվել է Նուբարաշենում գտնվող հոգեբուժական հիմնարկ՝ ստացիոնար փորձաքննությունն այնտեղ անցկացնելու:

Հիշեցնենք՝ հունվարի 23-ին Արթուր Թորոսյանը ներխուժել էր «Էրեբունի պլազա» եւ կրակոցներ արձակել: Նրա հետ բանակցություններ էր վարել անձամբ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, ինչի արդյունքում նա հանձնել էր զենքը, ապա վնասազերծվել:

Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (գույքի դիտավորյալ վնասումը, որը կատարվել է վտանգավոր եղանակով), եւ 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 7-րդ կետերով (պատանդ վերցնելը, որը կատարվել է զենքի գործադրմամբ՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը:

Թորոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը շաբաթներ առաջ մեր զրույցում նշել էր, որ Թորոսյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, եւ պայմանավորված հարցաքննության ժամանակ տված ոչ տրամաբանական պատասխաններով (նա նշել էր, թե Արթուր Թորոսյանը ցանկացել  է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, եւ պարզել, թե իրեն ինչու են ծրագրավորել), դատահոգեբուժական փորձաքննության անհրաժեշտություն է եղել:

- Պարոն Աղաջանյան, Արթուր Թորոսյանը փորձաքննության վերաբերյալ ի՞նչ կարծիք է հայտնել, առարկություններ չի՞ ունեցել:

- Նա ներկա է եղել այդ նիստին, ելույթ չի ունեցել, բայց որեւէ առարկություն էլ չի ներկայացրել:

- Ձեր գնահատմամբ՝ նա արտաքնապես ի՞նչ վիճակում էր, սթա՞փ էր:

- Այո, որեւէ արտառոց բան ես չեմ նկատել: Արտառոց միայն նրա ցուցմունքն էր, որը որոշակի կասկած հարուցեց: Մնացած առումներով Արթուր Թորոսյանի վարքագիծը որեւէ կասկած չի առաջացնում:

- Հնարավո՞ր է՝ միջնորդած լինեք Ձեր նախընտրած բժիշկ-փորձագետին հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար:

- Ճիշտն ասած՝ ոչ, որովհետեւ հանձնաժողովի կազմում ներգրավված են համապատասխան մասնագետներ, եւ այս պահի դրությամբ պաշտպանական կողմը որեւէ հիմք չի տեսնում փորձագետներից որեւէ մեկին անվստահություն հայտնելու:

- Իսկ մինչ փորձաքննության նշանակվելը նոր հարցաքննություն եղե՞լ է:

- Ոչ, որեւէ նոր հարցաքննություն, քննչական նոր գործողություն նրա մասնակցությամբ չի եղել:

- Պարոն Աղաջանյան, մեր նախորդ զրույցի ժամանակ Դուք ասել էիք, որ նա ցանկացել է Սեդրակ Քոչարյանից պարզել, թե ինչու են իրեն ծրագրավորել: Հաշվի առնելով նրա այս պնդումը՝ անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք, որ Սեդրակ Քոչարյանը եւս հարցաքննվի:

- Այդ հարցը երեւի թե ուղղեք վարույթն իրականացնող մարմնին, համենայն դեպս, այս պահի դրությամբ, քանի դեռ նա գտնվում է փորձաքննության մեջ, ես ձեռնպահ եմ մնում նրա ցուցմունքներին որեւէ իրավական գնահատական տալուց: Կստանանք եզրակացությունը՝ այդ ժամանակ պարզ կլինի:

- Դուք նշել էիք նաեւ, որ իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ Արթուր Թորոսյանը իրավական վերլուծություն է ներկայացրել՝ ասելով, որ այն ունի խրախուսական նորմ: Որքանո՞վ եք հնարավոր համարում, որ նման վերլուծություններ անող անձը կարող է հոգեկան առողջության խնդիրներ ունենալ:

- Քանի որ ինքն ունեցել է իրավաբանական կրթություն, շատ հնարավոր է, որ ծանոթ լիներ այդ նորմին: Դրանից բացի, մինչ մեղադրանք առաջադրելը՝  ես, լինելով նրա պաշտպանը, պարտավոր եմ եղել իրազեկել նրան, թե ինչ մեղադրանք է առաջադրվելու եւ ծանոթացնել այդ խրախուսական նորմին, ինչն էլ արել եմ: Այսինքն՝ եթե նույնիսկ ընդունենք, որ նա մինչ այդ չի իմացել այդ խրախուսական նորմի մասին, այն պահին, երբ ես նշանակվել եմ նրա շահերի պաշտպան, նրան իրազեկել եմ:

- Հաշվի առնելով, որ Դուք նաեւ կասկածի տակ էիք առել զենք ձեռք բերելու համար իրեն տրամադրված տեղեկանքի իրավաչափությունը, այդ ուղղությամբ որեւէ քայլ ձեռնարկե՞լ եք:

- Այդ հարցին ճիշտ կլինի անդրադառնալ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո: Վարույթն իրականացնող մարմինը երեւի թե համապատասխան միջոցներ կձեռնարկի՝ կախված նրանից, թե ինչ եզրակացություն կստանանք: Եթե պարզվի, որ անձը տառապում է հոգեկան որեւէ հիվանդությամբ, բայց այդ դեպքից մեկ շաբաթ առաջ նրան տեղեկանք են տվել, որ հոգեկան որեւէ հիվանդություն չունի, բնականաբար, որոշակի հարցեր կառաջանան:

- Այս ընթացքում Արթուր Թորոսյանի ընտանիքի անդամները նրան տեսակցե՞լ են:

- Չեմ բացառում, որովհետեւ որեւէ սահմանափակում վարույթն իրականացնող մարմինը չի դրել:

- Պարոն Աղաջանյան, Դուք բողոքարկել էիք Թորոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը: Բողոքն արդեն քննվե՞լ է:

- Որոշումը բողոքարկել էինք այն ստանալուց 1-2 օր հետո, բայց մինչեւ հիմա դատական նիստ չի նշանակվել: Համենայն դեպս, այս պահի դրությամբ ես Վերաքննիչ դատարանից որեւէ ծանուցագիր  չեմ ստացել, տեղեկություն էլ չունեմ՝ այն մակագրվել է որեւէ դատավորի, թե ոչ:

Տպել
2899 դիտում

Ասել եմ՝ ԼՂ-ի բնակչությանն ուղիղ վտանգ չի սպառնում. Փաշինյանը մանրամասնեց՝ ինչու է նման հայտարարություն արել

Վարչապետը հայտնեց, թե որ պարագայում հրաժարական կտա (տեսանյութ)

Արմեն Գրիգորյանը Լեհաստանի ԱԳ փոխնախարարի հետ զրույցում անդրադարձել է ԼՂ հայության բռնի տեղահանության հետևանքներին

Նիկոլ Փաշինյանը երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա

Զախարովան մեկնաբանել է Ալիևի Գրանադա չգնալու մասին լուրերը

Մեր պատվիրակությունը կմեկնի Գրանադա, մեր այցը չենք չեղարկել․ Նիկոլ Փաշինյան

«France Press»-ը լուսանկարներ է հրապարակել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուց

«Զանգեզուրի միջանցք»-ը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում զգալի ներուժ է. Զախարովա

Հոկտեմբերի 4-ի ժամը 16։00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է ժամանել 100 հազար 632 անձ

Գրիգորյանը Մոհամմադ Հոսեյն Բաղերինի հետ զրույցում կարևորել է սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը

ԼՂ նախկին ղեկավարների ազատ արձակման վերաբերյալ դիմումներ չենք ստացել, և հետո՝ նրանք բոլորը ՀՀ քաղաքացիներ են. Զախարովա

Ադրբեջանն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի՝ ԼՂ նախագահների ձերբակալությունների վերաբերյալ հայտարարությանը

Ինչ վիճակում են երեկվա ողբերգական ավտովթարից տուժած Հայաստանի և արտերկրի քաղաքացիները. մանրամասներ

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, առանց հաշվարկային փաստաթղթերի մատակարարումներ. ՊԵԿ-ը տվյալներ է ներկայացրել

Պարզվում են Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հանգամանքները

Ղարաբաղում խաղաղապահների գտնվելու ժամկետը կորոշվի Բաքվի հետ միասին. ՌԴ ԱԳՆ

Հայաստանին դավաճանել է Եվրամիությունը, ոչ թե Ռուսաստանը. Զախարովա

Օրվա երկրորդ կեսին դոլարը կրկին էժանացել է. փոխարժեքը հայկական շուկայում շարունակ տատանվում է

Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ երեխան (լուսանկար)

ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է. ԼՂ-ում Բաքվի հարձակումից առաջ Եվրամիության ու ԱՄՆ-ի հետ հանդիպում է եղել

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացումը

Գրիգորյանը և ՀՀ-ում ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԼՂ հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ

Իջևանի սնկի արտադրամասում հայտնաբերվել է 43-ամյա տիրոջ դին՝ կախված վիճակում. նա երկտող է թողել

Մարտական դիրքում շտապօգնության մեքենաների ուղղությամբ հակառակորդի կողմից կրակոցներ արձակելու առթիվ նախաձեռնվել է վարույթ

ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանը Հայաստանում է․ Դավիթ Գալստյան

ԼՂ-ում անհետ կորած անձանց նույնականացման համար Դատաբժշկական կենտրոնն իրականացնում է նմուշների ընդունման գործընթաց

Ալիևը հրաժարվել է մեկնել Գրենադայի հանդիպմանը՝ հայտնելով պատճառները

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Կատրին Կոլոննայի հայտարարությունները ՀՀ-ի հետ ռազմական համագործակցության մասին

Հրապարակվել են կադրեր ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալությունից

Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման. ԳՇ պետ

Հոկտեմբերի 5-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ. հայտնի է օրակարգը

Բաքվում խիստ դժգոհ են Ֆրանսիայի ԱԳ նախարարի՝ Երևանում արված հայտարարություններից

ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել

Հայաստանում կարևոր որոշումներն ընդունվում են առանց հանրային կարծիքը հաշվի առնելու. Մարիա Զախարովա

Սյունիքի մարզում Իրանի կողմից իրականացվող շինաշխատանքներում կներգրավվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ճապոնական պատվիրակությանը ներկայացրել է ԼՂ բնակչության բռնի տեղահանումն ու հումանիտար իրավիճակը

ԱՄՆ-ը, Եվրամիությունն ու Ռուսաստանը ԼՂ հարցով գաղտնի բանակցել են Ստամբուլում. Politico

Նրա ցուցմունքները կօգնեն գտնել շատ հարցերի պատասխաններ. Բաքվում Հարությունյանի փաստաբան

Դոլարի փոխարժեքը սկսել է կտրուկ թանկանալ

Հայաստանի հետ պետք է սկսել վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ. ԵԽ գերմանացի պատգամավոր