Ով մտածում էր, թե պատահաբար եմ հաղթել Եվրոպայի անցած առաջնությունում, այս անգամ կտեսնի՝ ոնց կլինի. Արսեն Հարությունյան

Եվրոպայի գործող չեմպիոն, ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը (61կգ) մարտական է տրամադրված Եվրոպայի 2020թ. առաջնությունից առաջ: ՀՀ հավաքականի կազմում նա մոտ օրերս կփորձի պաշտպանել չեմպիոնի կոչումը: Այսօր՝ հունվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում 20-ամյա մարզիկն ասել է, որ պատրաստվում է ապացուցել, որ Եվրոպայի անցած առաջնությունում պատահական չէ, որ ոսկի է նվաճել:

«Լավ տրամադրված եմ գնում: Մարզավիճակս շատ լավ է: Ով մտածում էր, թե պատահաբար եմ հաղթել Եվրոպայի անցած առաջնությունում, այս առաջնությունում կտեսնի՝ ոնց կլինի»,- ասել է նա:

Եվրոպայի 2020թ. առաջնությունում ազատոճայինները ներկայացված են լինելու բոլոր 10 քաշային կարգերում: Բացի՝ Հարությունյանից կմասնակցեն նաեւ Միհրան Ջաբուրյանը (57կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65կգ), Գեւորգ Մխեյանը (70կգ), Հրայր Ալիխանյանը (74կգ), Արման Ավագյանը (79կգ), Հովհաննես Մխիթարյանը (86կգ), Մարզպետ Գալստյանը (92կգ), Սարգիս Հովսեփյանը (97կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125կգ):

Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբթնակ Կուրղինյանն ասել է, որ կազմի ընտրությունը կատարել է հիմնականում հիմնվելով Հայաստանի 2019թ. առաջնության վրա: Նշել է, որ առաջին հերթին ակնկալում է լավ մասնակցություն:

«Լավ մասնակցել... մարզիկները՝ բոլորն էլ պատրաստ են: Վնասվածքներ չունեն, դա արդեն լավ է, իսկ մնացածը մրցումները, գորգը ցույց կտան»,- ասել է նա՝ ավելացնելով, որ մեդալների վերաբերյալ կանխատեսումներ անել չի կարող:

Առաջիկայում, բացի Եվրոպայի առաջնությունից, ըմբիշներն ունեն եւս 2 կարեւոր սոտւգատեսներ՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարեր: Այս առումով մարզիչը եւս լավատես է: Կարծում է, որ իր թիմն առանց ուղեգրերի չի մնա:

«Օլիմպիական 6 քաշային կարգերում 2-3 ուղեգիր կունենանք»,- ասել է նա:

Եվրոպայի 2020թ. առաջնությունը տեղի է ունենալու Հռոմում: Սկսվելու է փետրվարի 10-ին: Ավարտվելու է 16-ին: Ավելի վաղ հայտնի էր դարձել Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշմարտի հավաքականի կազմը: Գլխավոր մարզչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանի ղեկավաությամբ հունահռոմեականները նույնպես մրցավայր են մեկնելու 10 մարզիկով:

Տպել
2728 դիտում

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները