Սթրես եւ լավատեսական կարգախոսներ. տարբեր մասնագետներ միավորվել են՝ պայքարելու քաղցկեղի դեմ

«Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն»-ի «Երիտասարդական» կայարանի պատերն այսօր զարդարված էին բժիշկների, ուսուցիչների, մարզիչներից մինչեւ մեքենավարների՝ հանրությանն ուղղված կոչերով, որպեսզի միասնական ուժերով պայքար տարվի քաղցկեղի դեմ:

Փետրվարի 4-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր, այդ պատճառով այսօր տարբեր ոլորտներում աշխատող մասնագետներ միավորվել էին եւ իրենց խորհուրդներն էին տալիս՝ համախմբվելու, ժամանակին հետազոտվելու եւ հիշելու, որ այս հիվանդությունը դատավճիռ չէ:

Պատերին փակցված նկարներում երեւում էր, որ ամեն մեկն իր մասնագիտությամբ կարող է հասնել վաղաժամ մահերի թվի կրճատմանը՝ բժիշկը՝ բուժելով, ուսուցիչը՝ կրթելով, մարզիչը՝ առողջ ապրելակերպ քարոզելով:

Միջոցառումն ուներ «Ես կամ, ես գործելու եմ» խորագիրը: Այն կազմակերպվել էր ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ եւ Երեւանի մետրոպոլիտենի աջակցությամբ:

Ինչպես իր խոսքում նշեց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի տնօրենի պաշտոնակատար Գեւորգ Ավետիսյանը, իրենց մոտ արդեն երկար ժամանակ է, ինչ անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ, ֆուտոցուցահանդեսներ: Այսօր տեղի ունեցավ հերթական ցուցադրությունը, որի նպատակն է՝ քաղաքացիներին հուշել շուտ դիմել բժշկական օգնության, որպեսզի կանխարգելվի այս հիվանդությունը:

Առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանն իր խոսքւմ նշեց, որ քաղցկեղի դեմ պայքարին հիմնականում մասնակցում են բուժաշխատողները, այդ պատճառով որոշվել է այս տարի ավելի լայն շերտ ընդգրկել:

Հարցին ի պատասխան, Գյոկչյանը նշեց, որ քաղցկեղն ամբողջ աշխարհում իր հիվանդացության եւ մահացության առումով 2-րդ տեղն է գրավում՝ սիրտ-անոթային հիվանդացություններից հետո, սակայն դա ամեն ինչի վերջն է. «Եթե դուք հիվանդացել եք, դա չի նշանակում, որ ամեն ինչ վերջացած է, շատ հիվանդներ առողջանում են»:

Նրա խոսքով՝ թեեւ հստակ չեն այս հիվանդության առաջացման պատճառները, սակայն դրա պատճառ կարող են լինել ե՛ւ նստակյաց կյանքը, ճարպակալումը, սխալ սնուցումը, ե´ւ պսիխոէմոցիոնալ վիճակը: Սթրեսների ժամանակ մարդու իմունիտետն ընկնում է, իսկ եթե իմունիտետը չի կարող պայքարել քաղցկեղածին բջիջների դեմ, առաջանում է տվյալ հիվանդությունը: Մասնագետը նաեւ հավելեց, որ չկա նման ուսումնասիրություն, թե քաղցկեղի քանի տոկոսն է առաջանում սթրեսից, սակայն այն մեծ ազդեցություն ունի:

«Մարդկանց պետք է սովորեցնել ավելի լավատեսորեն մտածել, ռեալիստ լինել»,- նշեց Գյոկչյանը՝ հավալելով, որ մեր ազգը մի քիչ լավատեսության հետ կապված խնդիր ունի, բայց պետք է ինքներս փորձենք ազգի մտածելակերպը փոխել:

Մասնագետը խոստովանեց, որ իր հիվանդների հետ այս թեման հաճախ է քննարկում, որովհետեւ երբ մարդն ինքն իրեն սիրում, հարգում է, ինքն իր հետ ներդաշնակ է լինում, իր մոտ ոչ միայն քաղցկեղ, այլեւ այլ հիվանդություններ չեն առաջանում:

Նա նաեւ ընգծեց, որ այս ամենը հաշվի առնելով՝ այսօրվա ցուցահանդեսի բոլոր կարգախոսները լավատեսական են:

Նշենք, որ քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն ընդունվել է Միջազգային հակաքաղցկեղային միության կողմից (International Union Against Cancer, UICC): Այս օրն ամբողջ աշխարհում եւ Հայաստանում հասարակության ուշադրությունն այս պրոբլեմի վրա սեւեռելու համար՝ տարբեր միջոցառումներ են իրականացվում:

Տպել
982 դիտում

Վարչապետը քիչ անց կհանդիպի անհետ կորած եւ գերեվարված զինվորների ընտանիքների անդամներին․ վարչապետի մամուլի խոսնակ

ՀՀ սահմանից ներս ներխուժում տեղի չի ունցել, որևէ նոր զիջում տեղի չի ունեցել. Ռուբեն Ռուբինյան

ԵՄ-ն խիստ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ՝ Միջերկրական ծովում ապօրինության եւ Ղարաբաղում միջամտության համար

ՀՀ սահմաններից ներս ադրբեջանական բանակի զինվորներ չկան․ Գնել Սանոսյան

Գյումրիում ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել. ռուսական կողմը քննություն է սկսել

Հրդեհ է բռնկվել է Նոյեմբերյան քաղաքի երկհարկանի տներից մեկի նկուղում․ ԱԻՆ

Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զակարի Գրոսսը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. РИА Новости

Վայոց ձորի մարզի 7 համայնքում իրականացվում է սուբվենցիոն 27 ծրագիր

Երիտասարդներն ուժեղ էին փորձառուներից. ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը

Վերսկսվել են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը

Թշնամու 15 տանկ խոցած Արցախի հերոս Դավթի մարմինը մի քանի օր առաջ են գտել․ մանրամասներ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին

Զառիթափ համայնքի սահմանամերձ Սերս բնակավայրում իրականացվում են գիշերային լուսավորության կառուցման աշխատանքներ

«Ալաշկերտը» հաղթեց առաջատարին, «Վանն» ուժեղ գտնվեց «Շիրակից»

Հայտնաբերվել է փողոցում մի կնոջ պարանոցից ոսկյա շղթա հափշտակած և փախուստի դիմած տղամարդը (տեսանյութ)

Արցախի հետ Հայաստանի նախկին սահմանի փոխարեն ձևավորվել է սահման՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև․ ՊՆ

Ճամբարակ քաղաքում ձյուն է տեղում․ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Կարմիր Խաչը գերիների ավելի մեծ ցուցակ ունի, քան Ադրբեջանն է հաստատում․ ըստ պատգամավորի՝ աշխատում են մի քանի օղակներով

Սուբվենցիոն ծրագրով ավարտին են մոտենում Արմավիր քաղաքի 12 բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքները

Լեռնուտում 70 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ է վերակառուցվում