Եթե ցածր ռեյտինգ ունեցողներին հերոս դարձնելու տաղանդ ունենայինք, ապա դուք վաղուց հերոս կլինեիք․ Ռուբինյանը՝ Մարուքյանին

Թե՛ ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը, թե՛ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունն ուղղված են իշխանություններին, եւ 2 հայտարարություններն էլ որոշակի կոչ են պարունակում իշխանությանը՝ տարբեր առումներով։ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Առաջինը, վաղ կենսաթոշակի անցնելու համակարգի վերաբերյալ եղած ռեկոմենդացիաները պահպանելուն էին ուղղված, եւ երկրորդն այն լարմանը, որ կա այսօր։ Երկու հայտարարություններն էլ սխալ են մեկնաբանվել իշխանությունների կողմից, մեկնաբանվել են՝ հօգուտ իրենց։ Այսինքն՝ իշխանությունները, երբ ասում են՝ մենք ողջունում ենք այդ հայտարարությունը, դրանով ուզում են ծածկել մտահոգությունների այդ ամբողջ հատվածը: Ես դա պետք է անվանեմ թրոլինգ։ Բարձր մակարդակով իշխանությունը թրոլինգի է ենթարկում ԵԽԽՎ համազեկուցողներին, այնուհետեւ՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահին։ Այդ մարդկանց ձեռք են առնում եւ ինչո՞ւ են ձեռք առնում, որովհետեւ եթե դուք համեմատեք նախկինում այս ձեւի հայտարարությունները ոնց են ընկալվել, դա էլ պարզ կլինի: Որովհետեւ իշխանությունը լեգիտիմ իշխանություն է եւ որեւէ բանով կաշկանդված չէ, ցույց է տալիս, որ ես լեգիտիմ իշխանություն եմ եւ ես թքած ունեմ ձեր հայտարարությունների վրա, ես այդպես եմ ընկալում»,- ասաց Մարուքյանը:

ԼՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ նախկին իշխանությունները վախենում էին նման հայտարարություններից, փորձում էին շտկումներ անել, իսկ այս իշխանություններն ուղղակի թրոլինգ են անում, ձեռք են առնում համազեկուցողներին.

«Բայց պետք է ասեմ, որ այս մարդիկ էլ են մեղավոր, որովհետեւ եթե հայտարարություններում հնարավորություն կա դրանք տարբեր ձեւերով մեկնաբանելու, ուրեմն միգուցե ճիշտ է անում մեր գործընկերը, որ ձեռք է առնում բարձր մակարդակով։ Ես չգիտեմ, դա իրենց պրոբլեմն է, թող իրար հետ քննարկեն, տեսնեն՝ ով է ճիշտ: Ես՝ որպես քաղաքական մարդ, ընկալում եմ հետեւյալ կերպ, որ իշխանությանն ասում են՝ այն գործողությունները, որոնք դուք կիրառում եք, իսկ դա փունջ է գործողությունների, դա աուրա է, դեպքերի եւ գործողությունների շարան է, այդ շարանն ասում են՝ մի արեք, դրանով լարվածություն եք ստեղծում 2 իշխանության թեւերի միջեւ, եւ ավելին՝ դա հակասում է մեր նախկինում տրված ռեկոմենդացիաներին՝ կամավոր վաղաժամ կենսաթոշակի անցնելու համակարգի հետ կապված: Բայց իրենք կոչը հետեւյալ ձեւով են մեկնաբանել, որ կոչն ուղղված է Հրայրին, որ Հրայրին են իրենք կոչն արել, որ խելոք մնա, դու համը հանում ես արդեն, դու ոնց որ շատ ես այդտեղ բզբզում»:

Մարուքյանը նաեւ ասաց, որ այս թեման այսքան քննարկելու անհրաժեշտություն չկար, եւ իշխանությունը սրանով ցածր ռեյտինգ ունեցողներին հերոս է դարձնում՝ նկատի ունենալով Հրայր Թովմասյանին։

«Իմ քայլ»-ի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքեց, որ եթե իշխանությունը ցածր ռեյտինգ ունեցողներին հերոս դարձնելու տաղանդ ունենար, ապա Մարուքյանը վաղուց հերոս կլիներ։

Մարուքյանն այս արտահայտությունից վիրավորվեց, Ռուբինյանի խոսքի ժամանակ նա հարգանք պահանջեց՝ ասելով, որ իր կարծիքն է արտահայտում համազեկուցողների հայտարարությունների վերաբերյալ, իսկ Ռուբինյանն այլ դաշտ է մտնում՝ խախտելով ասուլիսի ֆորմատը։

Տպել
1915 դիտում

Սոչիում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում Արբիտրաժի հաշտարարության կենտրոն կբացվի. շինաշխատանքներն ընթացքի մեջ են

ՆԳՆ փրկարար ծառայությունը և Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը կշարունակեն համագործակցությունը

44-ամյա տղամարդը սպառնացել էր նռնակով սպանել տան անդամներին (տեսանյութ)

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունն անվիճելի է. Միխայիլ Գալուզին

Տոյվո Կլաարն ու Բայրամովը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ մտքեր են փոխանակել

Էրդողանը վերընտրվելուց հետո առաջինը կայցելի Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ ԹՀ, այնուհետ՝ Ադրբեջան

Գայանե Հակոբյանն ընդունել է իր մեղքը. պաշտպան

ՊՆ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն կանցկացվի. ժամանակացույց

Երբ շատ է բարձրացվում ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկը, արտադրողները դա տեղափոխում են գնի մեջ՝ սպառողի վրա. Պողոսյան

Վայք-Մեղրի մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

ՀՀ-ում մետալուրգիական գործարանը կկառուցվի ներպետական օրենսդրական կարգավորումներով. Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է

Ռուբլին ու դոլարն էժանացել են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է փոխարժեքների նոր տվյալներ

Արցախից 15 բուժառու է այսօր տեղափոխվել ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

Գայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Նախկին գլխավոր հարկադիր կատարողի թիկնապահն ու վարորդն օժանդակել են նրա կողմից 44 մլն դրամի հափշտակություն կատարելուն

Ինչպես է Գրիգոր Լուսավորիչ փողոցում ավտոմեքենան գլխիվայր շրջվել. ՔԿ-ն մանրամասներ և տեսանյութ է հրապարակել

Աշոտ Փաշինյանն իրեն հարվածած «Տոյոտա քեմրի»-ի մասով ևս դիմել է իրավապահներին

Բնականաբար, դեմ չեմ կարող լինել, անգամ ուրախ եմ. Աշոտ Փաշինյանը՝ դատարանի որոշման մասին (տեսանյութ)

Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի տարածաշրջանային հանգույց. Նիկոլ Փաշինյանի ելույթը Սոչիում

Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց, սակայն պատիժը պայմանականորեն չի կրի. նա ազատ արձակվեց (տեսանյութ)

Իմ ընտանիքի անդամները պետության հաշվին ոչ ինքնաթիռի և ոչ էլ մետրոյի տոմս չեն գնել ու չեն գնում. Ալեն Սիմոնյան

Մարդկային անգործությունը լուրջ հետևանքների է բերում․ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ի Գործադիր տնօրենի ելույթը Լոնդոնում

ՀՀ-ում ամենաէժան ծխախոտի մեկ տուփը պետք է լինի 20 հազար դրամ. Նարեկ Ղահրամանյան

Տավուշի մարզում պարեկները հայտնաբերել են զինված 85-ամյա ծերունու (տեսանյութ)

ABB Mobile: Новые подходы, новые возможности

Արագածավանի միջադեպին մասնակցած և երեկ ձերբակալված պաշտոնյան ազատ է արձակվել

Հայաստանում կձևավորվի ՆԳՆ կրթահամալիր

Հայ պատանի բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել Ղազախստանում կայացած միջազգային մրցաշարում

«Մի քիչ երկար համբուրիր»․ Իվետա Մուկուչյանը նոր երգ է ներկայացրել

ԱՄՆ սենատորները կոչ են անում պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ և դադարեցնել ռազմական աջակցությունը

2024թ. հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի միայն սպիտակ տուփերով․ Բաբկեն Թունյան

Աբովյան պուրակում գտնվող օտարման չենթակա հողամասը վաճառվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Վարչապետը Սոչիում առանձին հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Ինչու է Գայանե Հակոբյանը հրաժարվել պաշտպաններից. ինչ փոփոխություն կա Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ

Համահայկական ամառային ութերորդ խաղերը տեղի կունենան օգոստոսի 5-19-ը․ բացումը կկայանա Գյումրիում

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ ինչ հարցեր են քննարկել նրանք

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 51 դեպք

Կոնկրետ ժամկետներ չկան․ ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ Վաշինգտոնում հետաձգված բանակցությունների մասին

Ռազմական գործողությունների սրացման ժամանակ ուկրաինական ուժերի շարքերում զգալի կորուստները սպասելի էին․ Քիրբի